Վրացի
Բաբաբէկն՝
որ
էր
իշխօղ
Բամբկաձորու,
զկնի
ոմն
մի
մեր
ազգէ
պահէր
առ
ինքն.
զի
կինն
յառնէն
զզուեալ,
գնացեալ
նստեալ
էր
ի
տան
նորա,
և
նա
առ
ինքն
ընկալեալ
զնա,
իբրև
զհարճ
պահէր:
Զոր
չկամելով
Արքային
Հերակլայ՝
մանաւանդ
որդւոյ
նորին
Գեօրկին
Միրզային,
հարկէին
զնա
թողուլ՝
և
զմեծազգի
կին
առնուլ
ի
Վրաց,
քանզի
և
կինն
մեռեալ
էր:
Իսկ
նա
յամառռալ
չթողոյր:
Եւ
այր
նորին
անճարակ
մնացեալ,
բողոքեաց
առ
սրբազան
վեհն :
Եւ
սրբազանն
հրամայեաց
նմա
առնուլ
զայլ
կին.
զի
դիցուկ
ասէ
թէ՝
նա
ուրացեալ
կորեաւ:
Եւ
այն
էառ
զայլ
կին:
Իսկ
այժմ,
(յետ
անցանելոյ
քանեաց
ամաց,
յորս
արքայն
և
որդին
իւր
զԲաբաբէկն
արկեալ
էին
յաչաց
իբրու՝
այսր
աղագաւ
),
տարեալ
զնա
որդի
Արքային
ի
Թիֆլիզ,
կամէր
տալ
նմա
ա՛յլ
կին,
և
մարդ
յղեալ
անտի,
զկինն
զայն
հրամայեալ
էր
հանել
ի
տանէ
նորին,
և
բերել
առ
սրբազան
վեհն:
Եւ
զթուղթ
ևս
էր
գրեալ
առ
սրբազան
վեհն,
զի
զոր
ինչ
կամիցի,
այնպէս
հրամայեսցէ
վասն
կնոջն
ըստ
մեր
օրինաց:
Զորս
և
բերին
իսկ:
Վասնորոյ
զթուղթ
գրեաց
առ
նա
սրբազան
վեհն,
այսինքն՝
առ
որդի
Արքային
Գեօրկին
Միրզայն,
յոյժ
շնորհակալ
լինելով
և
օրհնելով
զնա
այսր
աղագաւ:
Զոր
ընդ
բերողացն
կնոջն
յղեցաք
ի
յապրիլ
ԻԴ: