Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Թիֆլիզու մահսար էին յղեալ Վանքի եկեղեցոյ ժողովուրդն, և Առաջնորդ Յովսէփ վարդապետն, և այլք գլխաւորք, աւագ էրէց առնել զտէր Ղազարն ի նոյն եկեղեցւոջն. քանզի տէր Պօղոսն, որ ի հոկտեմբերի Լ գնաց աստի, վախճանեալ էր , վասնորոյ ամենեքեան միաբանութեամբ զնա խնդրէին կացուցանել աւագ քահանայ, այսինքն տէր Ղազարն. իսկ առաջնորդ Յովաննէս և նուիրակ Մարտիրոս վարդապետքն գրեալ էին առ սրբազան վեհն զթուղթ մի, յորում նախ խնդրեալ էր Մարտիրոս վարդապետն զերիս թուղթս՝ զորս և յղեաց : Թուղթ առ Գեօրեցի փոքր տէր Սահակն, զոր Մարտիրոս վարդապետն ի Բաշաչուխ տարեալ՝ արարեալ զնա ամենայնիւ վերակացու և հոգաբարձու ժողովրդեանն տեղւոյն, և սրբոյ Աթոռոյս վէքիլ և գանձապետ. և գրեալ սրբազան վեհին թէ՝ որովհետև ի Հախպատու թէմէն է, կասկածի ի նոցունց, մէկ հաստատութեան կոնդակ գրեա՛, որ յուսադրիցի արիաբար հոգ տանիլ գործոյն: Զոր և յղեած վեհն, և պատուիրեաց լաւապէս և արիբար հոգ տանիլ ժողովրդոց տեղւոյն, և մուղայէթ լինիլ ամենայնիւ, որ և չխաբիցին յԱխթարմայից : Այլև՝ սրբոյ Աթոռոյս գրոծակալութիւն և գանձապետութիւն առնել, և տիրել արդեանց սորին, և հաւատարմապէս ի սուրբ Աթոռս հասուցանել: Եւ զի՝ անդ միայն մի քահանայ էր եղեալ, վասնորոյ՝ յայլ տեղեաց քահանայս էր տարեալ անդ Մարտիրոս վարդապետն՝ ի հովուել զայն ժողովուրդն, որպէս և զայս տէր Սահակս: Որոց շատն ի Հախպատու թեմէն էին, քանզի յայլ տեղեաց՝ կամ ի մեր թեմիցն ո՛չ ոք երթայր անդ: Իսկ զի ժողովուրդն այն նոր էին դարձեալ առ մեզ յԱխթարմայութենէ, վասնորոյ՝ անսովորք էին տալ քահանայից զիրաւունս ըստ բաւականին, և նոցա ոչ լինէր ապրուստ: Վասնորոյ գրեալ էր սա սրբազան վեհին, զի ի կոնդակոջ տէր Իսահակին հրամայեսցէ թէ՝ այդ քահանայքդ որ ի Թիֆլիզու կամ յայլ տեղեաց գան յայդր ի հովուել զայդ ժողովուրդսդ դոցա ո՛չ լինի յայդր ըստ բաւականին ապրուստ: Ուստի յորոց տեղեաց և եկեալ իցեն, նոյն իւրեանց բնական տեղւոյ և եկեղեցւոյ միաբան և իւր ընկեր քահանայքն տացեն նոցա զիւրեանց բաժին քահանայական հասսն և զիրաւունսն, զի այնու ապրուստ լիցի նոցա, և նոքա միամտութեամբ հովուեսցեն զժողովուրդսն տեղւոյդ: Եւ յատուկ առ տէր Սահակն այսպէս թէ՝ որպէս ահա ի Գօրի քո ժողովուրդքն ե՛ն ի ձեռն քո հօրեղբայր տէր Սահակին ծերունւոյ. որ ևս զքո քահանայական հասսն և զիրաւունսն նոյնպէս անպայաս քեզ հասուսցէ: Եւ սրբազան վեհն ևս գրեաց զսոյն պատւէրս այսու ոճիւ, որպէս և խնդրեալ էր Մարտիրոս վարդապետն: Թուղթ ևս առ Թիֆլիզեցի Խօջայ Անտօնն, որ ևս էր անդ ի մէջ Բաշաչխու, և առ ամենայն անդ եղեալ վաճառականսն, որք մեծագոյն արիութեամբ ձեռնտու և օժանդակ էին եղեալ Մարտիրոս վարդապետին՝ ի կռուելն անդ ընդ չար պատրիս և Ախթարմայ կարգաւերսն, և ի դարձուցանելն յԱխթարմայութենէ ի հաւատս մեր զԱխթարմայսն որք անդ, զորս նոր էին դարձուցեալ յԱխթարմայութիւն : Եւ յատկապէս նոյն Խօջայ Անտոնին օրհնութիւն և շնորհակալութիւն, որ յատկապէս օգնութիւն առնելով Մարտիրոս վարդապետին, Ժ թուման փող էր տուեալ՝ առ ի խարճել ի դրունս Սօղօմօնի Արքային Բաշաչխաց՝ վասն այնր վիճոյ և զբանն յառաջացուցանել, որպէս և յառաջացեալ իսկ էր: Ուստի՝ յոյժ օրհնութիւն և շնորհակալութիւն, գրեաց և պատուիրեաց ի նոյն հարազատութեան և յանբիծ հաւատս մնալ: Զայսոսիկ Մարտիրոս վարդապետն յառաջ էր խնդրեալ՝ յաշնանն, այլ պատճառաւ ինչ մինչև ցարդ մնացեալ այժմ յղեցան:
       Թուղթ ևս ի Կախէթ ի գիւղաքաղաք Թէլաւ գրեաց՝ առ Յակոբ անուամբ այր ոմն Ախլքեալաքեցի՝ ըստ խնդրոյ Մարտիրոս վարդապետին: Կարգելով զնա գանձապետ սրբոյ Աթոռոյս: Զի մինչ գնացեալ էր անդ Մարտիրոս վարդապետն, տեսեալ էր թէ՝ սրբոյ աթոռոյս ո՛չ գոյ գանձանակ: Վասնորոյ հաստատեալ էր զգանձանակ, և զսոյն Յակոբս՝ (որ և տէրունի ծուխ էր անդ՝ սրբոյ Աթոռոյս ), կարգեալ գանձապետ. և գրեալ էր սրբազան վեհին գրել առ նա զթուղթ գանձապետութեան, զոր և գրեաց. գրելով ըստ զպատշաճին զպատուէրս: Թուղթ ևս առ Մարտիրոս վարդապետն գրեալ է պատասխանի թղթոյն գրեցելոյ ի մարտի ԻԲ, զայս Գ թուղթքս յղեաց առ նա, հասուցանել ի տեղիսն:
       Իսկ և յունիսի Ի որ ընծայ յղեաց առ սա՝ տանիլ ի Բաշաչուխ՝ վասն Սօլօմօն Արքային և Կաթողիկոսին նոցա՝ տարեալ և ընծայեալ էր: Իսկ որ պարտ էր զպատասխանիս թղթոց սրբազան վեհին առնուլ ի նոցունց ի յղել ի Կաթողիկոսէն ոչ գոյր թուղթ: Իսկ զթուղթ մի վրացերէն, և ընդ նմին զհայերէն թարգմանութիւն յղեալ էր որ է՛ր իբրու Սօղօմօն Արքայէն, այլ կնիք ոչ գոյր ի վերայ թղթոյն: Վասնորոյ խոժոռեալ ընդ այն սրբազան վեհին, գրեաց առ սա զմեղադրութիւն, թէ վասն այսր թղթոյ թէ ո՞րքան շնորհակալեցաք զքէն, յետոյ եմք գրելոց, դու ի մէնջ ընծայ և կարմիր կնքով թուղթ տարար նոցա, և զլոկ պատասխանի մի և՛ս ո՛չ յղեցեր ի նոցանէ: Զմի թուղթ ևս յղեցեալ իբրու յԱրքայէն, թարց կնքոյ, ոչ գիտեմ թէ ո՞ւր է գրեցեալ այն թուղթ՝ որ գրօղքն անձեռնհաս են եղեալ ի կնքել ըստ օրինի: Եւ զի չէր մեզ ասէ պիտոյ այն թուղթ՝ վասնորոյ՝ ահա յետս յղեցաք առ քեզ, յումմէ առեալ ես, առ նա յղեա: Իսկ և՝ ծանոյց առնելն զտէր Ղազարն Աւագէրէց՝ և մեզ գործակալ, և զմիտս կոնդակի նորին՝ նաև որ ինչ գրեաց առ Յովհաննէս վարդապետն վասն նորա, և զոր ինչ առ Հախպատու Առաջնորդ Աբրահամ վարդապետն գրեաց մեղադրութեամբ, վասն անկարգ շարժմանցն, (որոյ զամկարգութիւնսն՝ սա և Յովհաննէս վարդապետն էին գրեալ, որ էր կարի յոյժ ներհակութիւն առ սուրբ Աթոռս՝ և առ սրբազան վեհն ), զամենն սմա ի կարճոյ ծանոյց: Եւ զԵսային բանադրելն ևս: Եւ վասն գործոյն պատուէր:
       Թուղթ առ Հախպատու Առաջնորդ Աբրահամ վարդապետն ի Թիֆլիզ, յանդիմանութիւն և մեղադրութիւն յոյժ՝ վասն ամենից արարեալ օրինազանց բանիցն՝ և առ սուրբ Աթոռս ներհակութեանցն: Զորս Յովհաննէս և Մարտիրոս վարդապետքն գրեալ էին ի միասին առ սրբազան վեհն, ի թղթոջն, որ ի սկզբան բանիս յիշեցաւ: Որոյ գլխաւոր անկարգութիւնքն էին այս: Նախ՝ զի յոյժ թուլատրութիւն էր արարեալ չհասից և զանօրինակ չհասութիւնս առնէր: Որոց զքանիսն գրեալ է թղթի, յղեալ էին առ սրբազան վեհն, յորոց մինն յոյժ չարագոյն և անօրինակ էր. զի տղայ ոմն առեալ էր զիւր մօրաքեռ դուստրն: Որոց զօրինակն գրեալ ի փուսուլայոջ՝ յղեաց առ սա, գրելով թէ՝ եթէ ո՛չ քակեսցես և բաժանեսցես զսոսա ի միմեանց՝ որպէս հրամայեալ ես միանալ, (թէև պսակեալ ևս իցեն անօրէն պսակաւ ) բանագրելոց եմ չարաչար զպսակօղն և զպսակեցեալսն, զհրամայօղն և զպատճառսն: Եւ ի նոյն փուսուլայոջն գրեաց թէ՝ եթէ զայս ո՛չ քակեսցես որպէս գրեալ եմք քեզ ի քակել, այս միայն բաւական է քեզ ի պատիժ և ի դատապարտութիւն: Միայն զայս գրեցի ասէ՝ զի սովաւ և զմիւս արարելոցդ գտցես զդեղն՝ ազատելով զհոգիդ, և յապագայից ևս զգուշասցիս, զի մի՛ շարժիցես զմեզ ի ցասումն: Երկրորդ՝ զի զչիք Եսայի չէրէցն առեալ էր իւրեան օժանդակ, որ և դասատու և առաջադրօ՛ղ էր նմա ամենայն չարեաց: Ըստ որոյ ասիցն՝ ձեռնամուխ լինէր ի մեր տէրունի գիւղորայսն՝ և յայլ տէրունիս, ընդ Յովհաննէս վարդապետին խեռիւ և խեթիւ կայր, և միշտ զայնպիսի բանս առնէր, որք սրբոյ Աթոռոյս վնասք և ներհակք էին: Առ որս գրեաց թէ՝ մեք քեզ գրեցաք չհետևիլ փասքուս արանց, այլ լինիլ խաղաղասէր, և չսիրել զաղմուկ՝ և ընդ Յովհաննէս վարդապետին սիրով մնալ. իսկ դու ասէ ո՛չ միայն զհասարակ փասքուս անձինս ի քեզ յարոցեր, այլ և զչիք Եսայի էրէցի, որ վասն չափազանց չարութեանց իւրոց ի մէնջ բանադրեցեալ է յառաջագոյն. զոր յամենայնի իբրու դաստիարակ արարեալ քեզ՝ զինչ և քեզ և յառաջադրէ՝ լսես և առնես: Ուստի՝ որ ինչ առ ինչք աղմկայոյղք մինչև ցայժմ չէին երևեալ, դու այժմ երևեցուցանես, և շարժես զմեզ ի ցասումն: Այդ չիք Եսայիդ ա՛յն էր ասէ, որ յոլով չարեաց առիք եղեալ, զբարեկարգութիւն քաղաքիդ աւերեաց, և զվէճս և զխռովութիւնս յարոյց, ուստի և ի մէնջ բանադրեցաւ, և տակաւին ի նոյն կապանսն կայ: Ապա՝ դու զդա ի՞նչ մտօք ի քեզ յարեցեր ընդդէմ մերոյ հրամանին՝ որ գրեցաք քեզ հեռի կալ յայդպիսեաց: Ո՛չ այլ ինչ երևի այտի, եթէ այս, զի հաճելի՛ լինին քեզ արարք դորին, իսկ արարմունք դորին ոչ այլ ինչ են, եթէ ո՛չ ընդդիմութիւն մեզ և սրբոյ Աթոռոյս , ուրեմն և դու զնոյնս սիրես, և նոյնս կամիս: Եւ սաստիկ պատուիրմամբ գրեաց հեռացուցանել զնա յինքենէ, քանզի՝ բանադրեցեալ է ի մէնջ ասէ, և չէ քահանայ, և ո՛չ իսկ քրիստոնեայ: Երրորդ՝ այնու անուամբ եղև սա Առաջնորդ՝ զի երթեալ շինեսցէ զՀախպատ՝ և անդ նստցի. իսկ այժմ ո՛չ շինելոյ նշան գոյր, և ոչ անդ գնալոյ: Զի գրէին թէ՝ կամի զմասնաւոր շինութիւն ինչ արկանել անդ, և զմի ոմն իւրեան վէքիլ հաստատել և դնել անդ՝ և ինքն ի քաղաքոջն նստիլ: Վասնորոյ և զայս ևս յերեսն բերելով գրեաց թէ՝ մեք զքեզ այնու անուամբ արարաք Առաջնորդ՝ որ բազմաժամանակեայ աւեր տունն զայն շինեալ անդ նստցիս. իսկ այսպէս ո՛չ առնես, ապա զի՞նչ հարկ էր երկու Առաջնորդ նստիլ յայդ քաղաքի, և ներհակ միմեանց վարիլ. լինիլ գայթակղութիւն ժողովրդոց, և մեզ առիթ զղուանաց և գլխացաւութեանց: Որպէս ահա արդէն իսկ երևի, մինչդեռ չես հաստատեցեալ ի կոչմանդ: (Ոչ էր այն՝ զի տակաւին եպիսկոպոս չէր ձեռնադրեցեալ: Զայս և իսկզբան թղթոյս գրեաց թէ՝ որ կացուցանի ի պաշտօն ինչ, յառաջ փոքր ինչ բարւոք շարժի արտաքին երևութիւ, մինչև հաստատեսցի լաւապէս, թէ և ի ներքս այլ իմն իցէ: Իսկ դու զսորին ներհակն արարեր. զի մինչ դեռ չես հաստատեցեալ ի կոչմանդ, զոր ինչ ծածկելին էր այժմ արտաքնայարդար շարժմամբ՝ այնքան՝ մինչև առնուիր զկատարումն, արդէ՛ն իսկ յայտնեցեր: Երևի ուրեմն՝ զի դու շատ ցաւեցուցանելոց ես զգլուխ մեր, և զոր ինչ ցաւս մինչև ցարդ այտի ունէաք, զմինն տասն պարտականս առնելոց ): Զի մինչ ասէ ՛էն էր Հախպատ, նորին Առաջնորդ քաղաքիդ Առաջնորդին հնազանդ լինէր. որ ի սրբոյ Աթոռոյս ելեալ՝ յայդր՝ ի վերայ մեր տէրունեացն նստէր. և զանունն ևս յիշէին ի Հախպատու թեմ եկեղեցիսն: Նոյնպէս և զհոգևոր դատաստանս և զիրաւունս նմա՛ հարցանէին, թէ լինիցէր յայդր Հախպատու Առաջնորդն՝ թէ ո՛չ, և ամենայնիւ նա լինէր վերահասու, թէ հասից և չհասից՝ և թէ ա՛յլ նոյնպիսեաց: Իսկ դու նոր եկեալ յՕսմանցւոց երկրէն, և տեղւոյդ սովորութեան անտեղեակ, և յայդ գործ նոր կացուցեալ, յոր և չհաստատեալ դեռ ևս բարւոք, ըստ սադրելոյ չիք Եսայուն և ա՛յլ խռովասիրաց, զայս ամենայն պատիւ և զփառս նորին յափշտակեալ ի նմանէ՝ դու տիրապետես: Եւ փոխանակ հպատակ կալոյ նմա, սոսկ սէր ևս ո՛չ առնես ընդ նմա, մինչև զանունն ևս բառնաս յեկեղեցեաց քոյդ թեմի: Եւ բաց յայսցանէ՝ ի տէրունիս մեր ևս ձեռնամխիս: Եւ առ այսոսիկ յանդիմանութիւն յոյժ, և պատուէր՝ այլ մի՛ առնել զայսոսիկ , այսինքն՝ ո՛չ զօրինազանցութիւն ինչ, և ո՛չ ընդդէմ սրբոյ Աթոռոյս բան ինչ. թսիրել կռիւ, և զչիք Եսային վարել յինքենէ ի բաց, զվերոյ գրեալ մեծ չհասն քակել, և երթալ զՀախպատ շինել՝ և անդ նստիլ: Զորս թէ առնիցես ասէ, ապա թարց մեղադրութեան, և զմեզ շահես, և արժանանաս պատւոյ: Եւ զգուշութիւն յոյժ: Այլև՝ մինչ տեղապահ Մկրտիչ վարդապետ ի Թիֆլիզ գնացեալ՝ վիճեաց ընդ Ախթարմայսն, և զյոլովս ի նոցանէ առ մեզ դարձուցեալ, կացոյց ի վերայ կանոնի իմիք, հաստատեալ էր յայնժամ զգանձանակ իմն յամենայն եկեղեցիս զի նորադարձ աղքատացն ապրուստ լիցի այնու, զի մի՛ յուսահատեալք յետս դարձցին: (որպէս ասացեալ են այսք ի ՌՄԻԴ թուոջն, և ի հոկտեմբերի ելն ): Իսկ այժմ մինչ առ Առաջնորդ էր լեալ յոմանս եկեղեցիս ի Հախպատու թեմիցն՝ ոչ շրջեցուցանէին զայն գանձանակն: Վանսորոյ՝ Նազարբէկեան պարոն Յովսէփն գրեալ էր զայս սրբազան վեհին, և խնդրեալ էր գրել սաստիւ պատուէր առ երկու Առաջնորդսն՝ այսինքն առ Յովհաննէս և առ Աբրահամ վարդապետսն , զի զայն գանձանակսն լաւապէս հաստատեսցեն յամենայն եկեղեցիս՝ ծանուցմամբ. և զարդիւնս նոցին՝ Մօլարէ պարոն Գիօն ժողովեսցէ առ ինքն: Եւ զնա ևս գանձապետ կացուցանել, և պատուիրել զի բաց ի նմանէ այլ ոք մի՛ ձեռնամուխ լիցի նոցին արդեանցն: Եւ նա զայնս պահեալ՝ տացէ ի պէտս այն աղքատացն, գիտութեամբ Առաջնորդացն, և Աւագ երիցանցն, և իւր: Եւ սրբազանին այնպէս արարեալ, Աբրահամ վարդապետին ևս գրեաց զնոյն պատուէրսն: Իսկ Վասն վանքի եկեղեցւոյ տէր Ղազարին, որ խնդրեալ էին Թիֆլիզեցիք, զի Աւագ էրէց կացուսցէ նոյն եկեղեցւոյ, սրբազան վեհն ևս տեսեալ զնա այնմ յոյժ պատշաճաւոր, կոնդակ գրեալ ի վերայ մեր տէրունի հինգ եկեղեցեացն որք ի Թիֆլիզ՝ կացոյց զնա քահանայ նոյն վանքի Աւագ եկեղեցւոյն ըստ նոցին խնդրոյն: Իսկ զի հաւատարիմ և զարիաջան վէքիլ և գործակալ ոչ ունէաք սրբոյ Աթոռոյս ի Թիֆլիզ, զի սուրբ Նշանի եկեղեցւոյ Աւագ էրէց տէր Նիկողայոսն՝ որ էր գործակալ մեր, ծերացեալ էր, և մանաւանդ ծուլացեալ: Եւ ընդ առաջնորդին ևս չունելով սէր, ճնշիւր ի նմանէ, և ի գործոյն հրաժարիլ խնդրէր: Վասնորոյ՝ և սրբազան վեհն կամէր զայլ ոք կացուցանել: Եւ մինչ եկն աստ տէր Ղազարն, ունէր ընդ իւր զկոնդակս՝ ի նախնի հայրապետացն մերոց սրբազանից: Զորս բերեալ առաջի սրբազան վեհին, տեսաք, զի նախնիք նորին միշտ Աւագ էրէց՝ և մանաւանդ սրբոյ Աթոռոյս գործակալ են լեալ, կարգեցեալք ի սրբազան Հայրապետացն մերոց ի Փիլիպպոս և ի Յակոբ կաթողիկոսացն, և որք զկնի նոցին, մինչև ի Մինաս կաթողիկոսն, յորում ժամանակ չէ եղեալ քահանայ ի տան սոցա՝ զի զնոյն գործսն ունիցի: Որք և հաւատարմապէս ծառայեալ էին սրբոյ Աթոռոյս, որպէս յայտնի էր ի կոնդակսն: Զորս իբրև ետես սրբազան վեհն, յոյժ հաճեցաւ ինքն ևս զնա կարգել սրբոյ Աթոռոյս, գործակալ՝ իւրով կոնդակաւն: Քանզի և պատշաճ իսկ ետես այնմ գործոյ, զի կարի համեստ էր բարուքն և հեզ, այլ և յաջողակ՝ և աչքաբաց: Զոր և կարգեաց իսկ սրբոյ Աթոռոյս գործակալ և վէքիլ, և գրեաց ի կոնդակոջս, և գործսն Աւագ իրիցութեան և սրբոյ Աթոռոյս վէքիլութեան յատկացոյց ի սմա: Նախ՝ զի ամենայն հասից և իրաւանցն սրբոյ Աթոռոյս վերահասու լեալ՝ գիտութեամբ Առաջնորդին ժողովեսցէ, և նոցին ձեռամբն ի սուրբ Աթոռս հասուսցէ : Երկրորդ՝ օտարական վաճառքն տեղւոյդ ասէ, թէ երթևեկքն և թէ ի կրպակսն նստօղքն, տէրունիք են մեր ասէ, զորս դա պարտ է հովուել, և զարդիւնսն նոցին առնուլ. և նոյնպէս ձեռամբ առաջնորդին ի սուրբ Աթոռս հասուցանել: Զի յորժամ առաջնորդն յայդր լինիցի ասէ, որպէս և այժմ է, դա նորին հրամանաւ և գիտութեամբ պարտի շարժիլ ի յամենայն գործս իւր, և ըստ ամենայնի հրամանակատար և ստասաւորօղ լինիլ նմա, և հոգացօղ ամենայն բանից և գործոց նորին : Երրորդ՝ ամենայն ճորտից սրբոյ Աթոռոյս ևս դա պարտի ասէ վերահասու լինիլ, և զամենայն հոգևոր և զմարմնաւոր հասս և զիրաւունս նոցին, նաև զմաքսն առևտրոց նոցին առնուլ լիապէս, և նոյնպէս ի ձեռն Առաջնորդին ի սուրբ Աթոռս հասուցանել: Եւ զի չէր անդ սովորութիւն քաղաքացւոցն կամ այլոց՝ առնուլ հարկ կամ զմաքս ի մեր ճորտիցն, այլ սուրբ Աթոռս առնոյր, միայն սակաւ մի տուրս ասէին տալ նոցա ի վաղուց, այսու կանոնաւ, զի թէ քաղաքացիք հարիւր թուման տային, մեր ճորտքն ԵՌ դն տային: Իսկ այժմ, հարկահանքն զաւելի հարկս պահանջէին, և մաքսապետքն զմաքս: Վասնորոյ աստէն ի սոյն թղթի գրեաց թէ՝ գիտէք ամենեքեան, զի մեր ճորտքն հարկ չեն տուեալ, այժմ ևս մի ոք ի քաղաքացւոց ի մեծաց կամ ի փոքունց իշխեսցք առնուլ ի նոցունց հարկ, որպէս և օրհնեալ Արքայն թուղթ է տուեալ մեզ վասն այսր, զի ճորտքն մեր զիւրեանց հարկն և զմաքսն սրբոյ Աթոռոյս տացեն: (Այս թուղթս ի քաղաքն է ի ձեռս մեր գործակալացն, վասն անդ պիտոյանալայ ): Ուրեմն ասէ՝ որպէս օրհնեալ Արքայի հրամանն է՝ և բնական կանոնն մեր ճորտից, այնպէս վարեսցին, և մի՛ ոք աւելի նեղեսցէ զնոսա: Չորրորդ՝ նաև ամենայն տէրունեաց մերոց ևս՝ թէ գիւղորէից, թէ յայդր եղեալ մեր տէրունի ծխից, թէ վախուպ տանց և խանութից, թէ այգեաց և հողից՝ որ ինչ և գտանիցեն, և թէ այլ սոյնպիսեաց ևս դա պարտի , ուղայէթ լինիլ. զորպիսութիւնս նոցին միշտ գիտա՛կ առնել Առաջնորդին, և զարդիւնսն հաւաքել՝ և ձեռամբ Առաջնորդին աստ հասուցանել: Նոյնպէս և զտունս քահանայից և այլ ծխականաց՝ որք տէրունիք են մեր, Առաջնորդն պարտի հովուել. ուր որ Առաջնորդն ձեռնհաս չլինիցի, դա պարտի հովուել՝ և զօրէնս տան նոցին կատարել, և զարդիւնսն առնուլ , և ձեռամբ Առաջնորդին աստ հասուցանել. իսկ մինչ Առաջնորդն յայդր չլինիցի, զբոլորն իսկ դա պարտի հովուել, և զարդիւնսն ի սուրբ Աթոռս հասուցանել: Զոր ոք քահանայ մի՛ իշխեսցէ առնել, զի գործ դորա է ասէ: Եւ սաստիկ սպառնալիք ամենայն քահանայից՝ թէ մեր և թէ Հախպատու թեմի, որք իշխեսցեն ձեռնամուխ լինիլ ի տէրունիս մեր՝ յայտնի կամ գաղտնի, և զարդիւնս ինչ ի սրբոյ Աթոռոյս հասիցն ուտել: Հինգերորդ՝ յատկացոյց և զգործն Աւագ քահանայութեան, որպէս զի , զամենայն կարգս և զսահմանադրութիւնս եկեղեցւոյ անշարժ պահեսցէ, պայծառացուսցէ միշտ զեկեղեցին հոգևոր վայելչութեամբք, պաշտամամբք և պատարագօք. ամենից կարգաց լինիլ կարգաւորօղ՝ և անկարգութեանց սանձօղ: Մնալ պարկեշտ և անբամբաս վարուք և բարի օրինակ լինիլ այլոց սիրով վարիլ ընդ ամենեսեանսն, մանաւանդ ընդ կարգակից եղբարս իւր: Եւ իւրեանց ևս պատուէր՝ ընդ նմա համեստութեամբ հնազանդութեամբ և սիրով վարիլ, և սպառնալիք ներհակողացն նմա: Վեցերորդ՝ պարտ է ևս դմ ասէ՝ հոգաբարձու և վերկացու լինիլ ամենայն եկեղեցական անօթից և սպասուց . ըրպէս զի մի ոք ի քահանայից կամ յայլոց՝ իշխեսցեն ձեռնամուխ լինիլ նոցին, կամ ի տունս իւրեանց տանիլ: Նոյնպէս և այլ ամենայն իրաց որք եկեղեցւոյն իցեն, մի իշխեսցէ գողօրէն, կամ աւազակաբար յափշտակել կամ ուտել: Եւ սպառնալիք այնոցիկ՝ որք ա՛յսպէս առնիցեն: Արդ՝ սակս այսքանեաց հարկաւոր առնելեաց ասէ՝ ըստ ձերոց խնդրոյ և ըստ մերոյ հաւանութեան՝ կարգեցաք զդա Աւագ քահանայ սուրբ Աստուածածնի եկեղեցւոյդ ձերոյ՝ Փաշիկայ Վանք կոչեցելոյ, որ է մեր տէրունի, և սրբոյ Աթոռոյս յատուկ տուն, առնելով նաև գործակալ և վէքիլ սրբոյ Աթոռոյս: Ուրեմն և դուք սիրով և հնազանդութեամբ պարտիք վարիլ ընդ դմա, զի և դա խնդրութեամբ կատարեսցէ զգործս իւր: Սորին օրինակն ի բոլորագրահամար տետրոջն է յերեսն ՉՁԱ, ՉՁԲ: Փիլոն ևս էարկ ի վերայ տէր Ղազարին:
       Թուղթ առ Արքայն Հերակլ, ի պատասխանի սիրոյ թղթոյն, զոր ընդ տէր Ղազարին յղեալ էր: Եւ զի սուղ ինչ յանձնարարութիւն էր գրեալ վասն նորա գրեաց՝ թէ որպէս փառօք դարձոյց: Եւ զի ծաղկարար Յովնաթանն՝ զոր ի մարտի ԻԳ խնդրեցաք, յղեալ էր, այլ խանն իբրև իմացաւ, տարաւ. ասաց ի տէր Ղազարէն իմանալ զորպէսն: Եւ վասն մեր ճորտացն գրեաց զխնդիր, զի որպէս բնական կանոնն է նոցա, և որպէս ինքն ևս թուղթ էր տուեալ և հրամայեալ, այժմ ևս հրամայեսցէ այնպէս մնալ: Զի այժմ ասէ լսեմ թէ՝ Մելիքն զխարճ խնդրէ, և մաքսաւորքն զմաքս: Եւ առ այս յոլով խնդիր :
       Թուղթ ևս առ Արքայորդի Գևօրկին Միրզայն. ի պատասխանի թղթոյն, նոյնպէս և վասն տէր Ղազարին: Թուղթ ևս առ մելիք Աւետիքն, ի պատասխանի թղթոյն. թէ այա ըստ ձեր խնդրոյ զտէր Ղազար Աւագէրէց կարգեցի, և մեզ ևս վէքիլ, գրելով և զպատճառ վէքիլ առնելոյն, որպէս ի վերն ի կոնդակոջ գրեցաւ: Եւ սուղ ինչ յանձնարարութիւն թէ՝ եթէ քեզ անպատշաճ բանք պատահիցին դմա ի կողմանէ գործոյն, ձեռնտու լիցիս: Իսկ սա վասն մեր ճորտիցն գրէր թէ՝ գիտեմ, զի գանգատեն քեզ զինէն, թէ հարկ առնում. յիրաւի առնում, զի թէ ո՛չ արարից այսպէս, չարախօսքն իմ զայլ իմն չարախօսութիւնս առնելոց են զինքն առաջի Արքային: Գրեաց թէ՝ դու ահա ըստ չափու քում գիտես ընտրել զիրաւն և զանիրաւն, իսկ արդ՝ դու ո՞չ գիտես, զի ճորտքն մեր ոչ տան յայդր հարկ, և սրբոյ Աթոռոյս ծառայեն, և դու զայդ կանօնդ քակես. ը՞վ ընտրեսցէ զիրաւունս ի մէջ և քո: Ուրեմն՝ դու քեզէն ենթադատեա՜ զարարսդ, և իրաւունս արա՛ թէ ո՞րքան վնասուց դուռն է այդ՝ զոր վասն սրբոյ Աթոռոյս բանաս: Հայրն քո թէ ո՞րքան հաւատարիմ էր սրբոյ Աթոռոյս, և ո՞րքան բարեաց պատճառ լինէր, և քանի՞ հոգևոր գործոց վերակացոև և հոգացօղ էր, ահա լաւ գիտես , թէպէտ զմին յայնցանէ դու ո՛չ առնես, և ո՛չ գոնեայ մերով յորդորմամբ, որքան և գրեցաք քեզ: (Զայս վասն երեցփոպանութեանն ասէր, զոր եթող՝ և ոչ արար, որոյ աղագաւ և մեք զՄկրտումն երիցփոխ արարաք: Որպէս ասացաւ ի ՌՄԻԴ, և ի յունվարի ԻԱ ): Այժմ դիցուք թէ՝ այնպիսի հոգևոր գործոց չառնես փոյթ, զայդ վնասդ ընդէ՞ր տաս սրբոյ Աթոռոյս որ այլոց ևս չար օրինակ լիցի: Եւ կամ զի՞նչ պատճառ դնես, զի այդ պատճառդ զոր գրես , ընդունայն է, զի ինքն Արքայն ևս գիտէ զմեր ճորտից կանոնն, որպէս ահա թուղթ ևս է տուեալ, դու ևս եթէ զբնական կարգն պահեսցես, Արքայն քեզ զի՞նչ է ասելոց: Եւ պատուէր՝ այլ չառնել այնպէս. և հարազատ լինիլ սրբոյ Աթոռոյս: Եւ զոր ինչ առ Արքայն վասն ճորտիցն գրեաց՝ սմա ևս ծանոյց: Քանզի և օգու՛տ իսկ էր սմա գանգատելն մեր Արքային զինքենէ: Իսկ զի վրացերէն էր գրեալ սա առ սրբազան վեհն, վասնորոյ մեղադրեաց թէ՝ ես Հայոց Կաթողիկոս, և դու Հայ իշխան, այս վրացերէն ի՞նչ է որ մեզ գրեալ ես. գրագիր չգոյր, թէ դու հայերէն չգիտէիր: Մեզ աստ ո՞վ է վրացերէն կարդացօղ՝ կամ գրագիր. որ դու զքո հայրենին թողեալ՝ օտար լեզուաւ ընդ մեզ խօսիս, և կամ ի՞նչ դիտմամբ է այս: Ամօթ մեծ է՚ Թութղ վասն գանձապետութեան առ Մօլարէ պարոն Գիօն, զի գանձապետ լիցի ամենից գանձանակաց, որք անդ յամենայն եկեղեցիս վասն նորադարձ աղքատացն հաստատեցեալ են : Որոց սակս զոր ինչ պատուէր գրեաց առ յովհաննէս և Աբրահամ վարդապետսն, ծանոյց սմա: Եւ պատուիրեաց՝ զի յամենայն եկեղեցիս զպատշաճաւոր մարդ ընտրեալ՝ գանձապետ դիցէ. և ի վերայ ամենիցն ինքն լիցի գանձապետ: Եւ զարդիւնս ժողովեալ պահեսցէ առ ինքն հաւատարմութեամբ, և այլ ումեք մի՛ լիցի իշխանութիւն: Եւ պիտոյանալն ձեռամբ Նազարբէկեան Յովսէփին, և գիտութեամբ Առաջնորդացն և Աւագ քահանայիցն տացէ ի հարկաւորեալ տեղիսն: Եւ առ այս յոյժ յորդորումն: Օրինակ ի բոլորագրահամար տետրոջն է յերեսն ՉՁԲ , ՉՁԳ:
       Թուղթ ևս առ Նազարբէկեան պարոն Յովսէփն, ի պատասխանի թղթոյն: Նախ ծանուցանելով՝ զոր ինչ արար տէր Ղազարին: Եւ պատուիրելով՝ զի և ինքն ձեռնտու լիցի նմա: Եւ շնորհակալութիւն վասն արիաբար ջատագովութեանցն զորս ունէր վասն սրբոյ հաւատոյս մերոյ՝ և եկեղեցւոյ և օրինաց: Քանզի սա՛ էր գրեալ վասն նորադարձից գանձակացն առնել հաստատութիւն: Եւ յոյժ հոգս ունէր վասն նորադարձիցն, թէ որք անդ՝ և թէ որք յԻմէրթէ: Վասնորոյ՝ ծանոյց սմա զոր ինչ գրեաց առ Մօլարէ Գիօն, և պատուիրեաց՝ զի ինքն ևս օժանդակեսցէ նմա. և ըստ ժամանակին տացեն զարդիւնսն ի ի պիտոյացեալ տեղիսն, թէ անդ եղեալ նորադարձիցն, և թէ որք ի Բաշաչուխ էին, ի Քութայիս կոչեցեալ Ղասապայն՝ և յայլ տեղիս: Եւ զոր ինչ գրեաց ի Բաշաչուխ՝ սակս գործակալութեան տէր Սահակին, և սպրուստից քահանայիցն որք անդ՝ սմա ևս ծանոյց, քանզի սա ևս էր խնդիր գրեալ, որպէս և նուիրակն՝ որ ի վերն ասացաւ: Եւ պատուիրեաց՝ զի միշտ օժանդակեսցեն նոցա անտի : Եւ առ այսոսիկ բազում յորդորումն և պատուէր: թուղթ վասն իրիցփոխութեան Ջկրաշէնու սուրբ Աստուածածնի եկեղեցւոյն, առ սրբոյ Աթոռոյս բոր ճորտ Յովհաննէսն, (որ յիշեցաւ ի հոկտեմբորի Լ, և ճորտութեան գիրն ևս յա՛յնժամ գրեցաւ առ նա ): Յանձնելով ի նա յամենայնի զայն սուրբ եկեղեցին, և պատուիրելով արիպէս մուղայէթ լինիլ յամենայնի եկեղեցւոյն, թէ անօթիցն և սպասուցն, և թէ այլ իրացն ամենից: Զայս ըստ խնդրոյ Յովհաննէս վարդապետին գրեաց՝ և առ նա յղեաց տալ նմա: Որ ո՛չ միայն իրիցփոխ, այլ և վէքիլ և հոգաբարձու կարգեցաւ նոյն եկեղեցւոյն: Ի շարադրանաց տետրն է ի ՉՁԳ, ՉՁԴ համարն :
       Թուղթ առ մաքսապետ Շաքարօն, մեղադրութիւն, որ ի մեր ճորտիցն զմաքս խնդրէր՝ (որպէս ի վերն ասացաւ ), և պատուէր՝ այլ մի ևս առնել այնպէս, և լինիլ չար օրինակ այլոց, և զանէծս ստանալ փոխանակ օրհնութեան: Ի շարադրանաց տետրն է ի ՉՁԴ համարն: Զայս ևս Յովհաննէս վարդապետն էր խնդրեալ: Ուստի՝ զայս երկուքս առ նա յղեաց , և զայլսն ետ տէր Ղազարին :
       Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս հին գործակալ՝ սուրբ Նշանի Աւագէրէց տէր Նիկօղայոսն գրեաց, իբր առ ի շահել զնա՝ վասն հանելոյն ի գործակալութենէն: Թէ մինչև ցայժմ ըստ կարեաց քոց աշխատեցար ի գործս սրբոյ Աթոռոյս. (որում տէր լիցի վարձահատոյց ): Այլ այժմ որովհետև ծերացեալ ես, և տեղականքդ այլ իմն յեղաշրջեղեալ, որք ո՛չ իբրև զառաջինն են, և ոչ գտանի յումեք առաջին պարզամտութիւնն, զի և դու միամտութեամբ զգործս մեր վարեսցես, վասնորոյ պատշաճ տեսաք այժմ ապահով զքեզ ի ծանրութենէ գործոյդ, զի մնացեալ ի հանգստութեան՝ հանգուսցես զծերութիւնդ: Եւ ապա ծանոյց՝ որ զտէր Ղազարն այժմ մեզ վէքիլ և գործակալ արար, և ըստ խնդրոյ քաղաքացւոցն Աւագէրէց: Եւ պատուիրեաց, զի զհաշիւն գործակալութեան իւրոյ տացէ Յովհաննէս վարդապետին, գիտութեամբ տէր Ղազարին՝ և Աւագ քահանայիցն: Եւ որքան թուղթք գոն առ ինքն և դաւթարք ի կողմանէ գործոյն, թէ տէրունեաց՝ թէ վախուպից, թէ ճորտից և թէ այլ սոյնպիսեաց, զամենն յանձեսցէ նոր գործակալ տէր Ղազարին, գիտութեամբ Աւագ քահանայիցն, և ձեռամբ Առաջնորդ Յովհաննէս վարդապետին, և գրեսցէ ինքեան: Եւ ի հարազատութեանց որ առ սուրբ Աթոռս, մի վերջանայցես, զի հարազատ որդի ես սմին, և սիրելի մեր: Այլև՝ Խօրիշան անւամբ կին մի՝ որ էր սորա խոստովանաորդի, Ա թուման դրամ էր տուեալ սմա հասուցանել ի սուրբ Աթոռս, այնու անուամբ, զի իւր տատն Ա թուման փող տալոյ էր եղեալ ումեմն, որ մեռեալ էր, և յիշատակ չէր մնացեալ և իւր տատն ևս էր մեռեալ: Վասնորոյ՝ մտածեալ էր տալ սրբոյ Աթոռոյս, զի իւր տատն ի պարտականութեանէ զերծցի: Ուստի՝ տէր Նիկօղայոսն գրեալ էր Մկրտիչ վարդապետին, թէ ում կամիս՝ նմա տաց զայս դրամս, և թուղթ ևս էր խնդրեալ առ այն կինն: Վասնորոյ զթուղթ գրեաց սրբազան վեհն առ նոյն Խօրիշան կինն, օրհնութիւն և շնորհակալութիւն, և միամտութիւն: Վասն այն դրամոյն, և հանգուցեալ պարտատիրին և իւր տատին ևս նոյնպէս օրհնութիւն: Զայս Մկրտիչ վարդապետն յղեաց առ նա, և ինքն ևս Ա թուղթ գրեաց առ նա, զի զայս թուղթս տացէ այն կնոջն, և զայն մէկ թումանն տացէ տէր Ղազարին, զի առ մեզ հասուսցէ: Թուղթ ևս առ Յովհաննէս վարդապետն գրեաց՝ ի պատասխանի չորից թղթոց իւրոց, որոց զմինն յառաջ էր գրեալ ի մարտի ԻԲ, ի միասին ընդ Մարտիրոս վարդապետին, և զմինն ի յապրիլի ԻԱ, ընդ տէր Ղազարին, և Բ ևս յառաջ՝ ի յունվարին: Որոց ամենիցն այժմ միանգամայն գրեաց զպատասխանիս: Նախ ծանուցանելով զտէր Ղազարն Աւագ էրէց առնելն ըստ իւրեանց խնդրոյն: Եւ վէքիլ ևս առնելն, ըստ որում ինքն սրբազան վեհն ըստ նա հաճեալ հաւանեցաւ, որպէս գրեցաք ի վերն: Դու կամ այլք մի՛ կարծիցէք ասէ ինքն խնդրեաց, զի մեք կամեցաք և արարաք. ծանոյց և զպատճառն որ ի վերն ասացաւ: Որում և յանձնարարութիւն, զի սիրով ընկալցի զնա, և նովաւ գործս իւր յաջողակի վարեսցէ. զի մեք զդա ասէ քեզ իբրու թևակից և բազկակից՝ սպասաւորօղ և աժանդակիչ կարգացաք: Լինիլ քեզ հնազանդ և հրամանակատար յամենայնի, առ ի դիւրութիւն քեզ: Եւ զտէր Նիկողայոսի հաշիւն ևս պատուիրեաց առնուլ գիտութեամբ քահանայից և իշխանաց, սիրով, և թարց խռովութեան, և յԱստուածակոյս կողմանէ: Եւ զամենայն թուղթս և զդաւթարս որք են առ ի կողմանէ մեր գործոյն, առեալ տացէ նմա. այսինքն՝ տէր Ղազարին, որպէս տէր Նիկողայոսին ևս գրեաց: Եւ զոր ինչ Հախպատու Առաջնորդ Աբրահամ վարդապետ ին գրեաց , զամէնն սմա ծանոյց, և թէ որպէս հարկեաց զնա ի Հախպատ երթալ, և զչիք Եսային վերստին բանիւ արար: Ուրեմն ասէ ևդու ուշիմ լեր և ակնադէտ, և զքո կողմն արդա՛ր պահեա միշտ, և ի զանց առնելն նորին զգրեցելովք մերովք, մեզ ծանո՛ փութանակի: Եւ զայն պատուէրն զոր Աբրահամ վարդապետին գրեաց վասն նորադարձ աղքատացն, զնոյնս և սմա՛ գրեաց, յոյժ հարկիւ և յատուկ պատուիրմամբ, զի այնպէս արասցէ և ինքն ևս մուղայէթ լիցի լաւապէս: Եւ յայսմ կողմանէ զոր ինչ գրեաց գանձապետ Մօլարէ Գիօյին և Նազարբէկեան Յովսէփին, զայնս ևս սմա ծանոյց: Եւ պատուիրեաց յոյժ, հաստատուն պահել զայն գանձանակս, և զջատագովութիւն սրբոյ հաւատոյս մերոյ չթողուլ ի ձեռաց: Նոյնպէս և զոր ինչ Մելիք Աւետիքին, և Շաքարօյին, Գիօյին, և իրիցփոխ յովհաննէսին գրեաց՝ զայն ևս ծանոից: Եւ մեղադիր եղև, որ ինքն ոչինչ հոգայր, այլ զամենայն բանս աստ գրէր ինքեան, զի հոգասցէ: Որպէս ճորտից բանն, որ ի վերն յիշեցաւ: Դու վասն նոցա ե՞րբ արզ արարէր Արքային դրան ինչ՝ զոր նա ոչ լուաւ: Եւ պատուէր այլ մի՛ ևս այնպէս առնել, այլ զոր ինչ իւր հոգալին է՝ ինքն հոգալ: Զայս տէր Ղազարին ևս ասաց բերանով՝ ասել նմա: Վասն Քարափի եկեղեցւոյն զոր ինչ գրեաց նմա սրբազան վեհն ի հոկտեմբերի Լ, այնպէս էր արարեալ, կարգեալ էր երեցփոխ, և հանդերձ Աւագ քահանայիւք զինչսն եկեղեցւոյն դաւթար արարեալ՝ և նմա յանձնեալ: Գանձապետ ևս էր կարգեալ, և քահանայ ևս եդեալ ի մերմէ: Պատուիրեաց այնու կանոնաւ պահել: Եւ Վանքի եկեղեցւոյ տէր Աստուածատուրն՝ որ յառաջ Աւագ քահանայ էր, և մերժեցաւ, և տէր Պօղոսն եղեալ Աւագ քահանայ՝ մեռաւ, այժմ կամէր վերստին Աւագ էրէց լինիլ: Այլ քաղաքացիքն զտէր Ղազար խնդրէին: Իսկ այժմ եկն աստ՝ զի թերևս ինքն լիցի: Իսկ սրբազան վեհն, ի խնդրանս քաղաքացւոցն նայելով՝ ոչ ետ: Այլ սակայն ողորմեալ նմա, փիլոն էարկ ի վերայ նորա, և գրեաց Յովհաննէս վարդապետին՝ զի ի ներքին դասագլուխ կացուսցէ: Եւ թէ ընդ նմա, թէ ընդ տէր Նիկողայոսին, սիրո՛վ վարեսցի, խնայելով ի ծերութիւնսն: Իսկ և գրէր թէ՝ Կաթողիկոսն Վրաց տրտունջ առնէ՝ թէ հոգևոր տէրն յինէն խռովեալ է, և գիր ոչ գրէ ինձ: Գրեաց թէ՝ ես ընդ դմա չեմ խռով, այլ այսքան ինչ գոյ, զի ևս ընդ մեր տեղապահին զմա գիր գրեցի և ընծայ յղեցի, (որպէս ասացեալ է ի ՌՄԻԴ, ի մայիսի ԺԴ ): Դա մեզ Ա սոսկ պատասխանի ևս ոչ գրեաց: Յետոյ Գանձուց գիրքն պիտոյացեալ էր, գրել տայ Արքային և տանիլ ետ խնդրանօք, և ինքն առ մեզ գիր ոչ գրեաց, (որպէս ասացեալ է ի ՌՄԻԵ, ի դեկտեմբերի Ա ): Եւ մինչ զգիրքն թարգմանեալ առ մեզ յղեցին, յայնժամ ևս զշնորհակալութիւն չգրեաց մեզ: Ո՛ւրեմն՝ տեսցէ թէ ես ունիմ զիրաւունս՝ թէ ինքն և այլ մի՛ արասցէ տրտունջ: Զի ես ընծայ յղեմ և գիր գրեմ, ինքն պատասխանի չգրէ, և երբ իւրեան առ մեզ գիր գրել հարկաւորի, այլոց գրեցուցանէ և ինքն չգրէ, ես դմա այլ զի՞նչ գրեցից: Զի բաց ի տմարդութենէ այլ ոչ ինչ տեսաք ի դմանէ: Ուստի ամենայնիւ ի մեր կողմն ի իրաւունքն. մի տրտնջեսցէ ի զուր. կացցէ խաղաղութեամբ վասն իւր և մեք վասն մեր: Կամ դու ինքնին ասէ՝ կամ ի ձեռն մարդոյ ասա զայս ի պատահիլն: Տէր Ղազարին ևս ասաց բերանով՝ ասել սմա: Զայս ամենայն թուղթքս տուաք տէր Ղազարին ընդ վերոգրեալ թղթոցն Հաշտարխանու, որք ցարդ մնացին: