Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սրբոյ Կարապետի միաբան Պետրոս վարդապետն որ ի յունվարի ԺԲ բանադրեցաւ, այժմ զմեղայական և զաղերսանաց թուղթ գրեալ առ սրբազան վեհն, խնդրէր արձակել զինքն: Եւ սուրբ Կարապետի Առաջնորդ Յօնան ցվարդապետն ևս վասն նորա զաղերսանս գրէր՝ արձակել, և երկուքն ևս գրէին թէ՝ Կարնեցիք եղեն պատճառ և քեֆիլ, մեք ոչ ձեռնադրէաք, շատ ստիպմամբ և ակամայ ձեռնադրել ետուն: Եւ Կարնեցի քանի մի՛ իշխանք ևս գրեալ զթուղթ աղերսանաց, զմեղանս յանձն էին առեալ, թէ մեք արարաք, նա անմեղ է, և խնդրէին արձակել: Նոյնպէս և Եփրիկզատէ մահտեսի Գրիգոր աղայն ևս թախանձեցեալ ի նոցունց՝ գրեալ էր զնոյն խնդիր. և զնոցին առ ինքն գրեալ աղերսանաց Բ թուղթն ևս յղեալ էր առ սրբազան վեհն, զի տեսցէ: Եւ սրբազան վեհին հայելով ի յաղերսանս նոցին, և ի գութ շարժեալ, գրեաց այժմ զթուղթ արձակման առ Պետրոս վարդապետն, գրելով ևս թէ՝ դու մինչ գիտէիր զկանոնս՝ որպէս եպիսկոպոս մի ի յայլ թեմէ ոչ ձեռնադրէ զոք, ապա՝ վասն մարդկան միջնորդութեան որպէս եղեր կանոնաքակ: Մանաւանդ՝ ոչ այդ միայն է, այլ զբազումս ձեռնադրելով այդպէս ի յօտար թեմէ, զմեզ նեղացուցիք, մինչև հատաւ համբերութիւն մեր: Ուստի՝ որովհետև շատ ջանացաք արգելուլ՝ չեղև հնար, վասն այն կամեցաք զօրհնօզսն բանադրել՝ զի այլ մի՛ արասցեն զայնպիսի ապօրէն ձեռնադրութիւնս, վասնորոյ և բանադրեցաք զքեզ: Եւ ապա արձակումն, որպէս և վայել է: Եւ զի զապաշխարանս խնդրէր, գրեաց, թէ քեզ ոչ այլ ինչ ապաշխարանս դնեմ, միայն թէ այլ մի՛ ևս առնիցես զայդ, բերելով զբան Տեառն թէ ահաւադիկ ողջացար՝ մի ևս մեղանչեր. զի մի՛ չար ևս լինիցի քեզ: Իսկ թէ այլևս առնիցես ասէ, զառաջինն ևս եմ պահանջելոց: Քան զայդ չարագոյն և յոյժ զգուշութիւն առ այս: Իսկ և գրէր թէ՝ վասն հաւատոյս անբծութեան և առ սուրբ Աթոռդ հաւատարմութեան թող տեսօղք վկայեսցեն: Գրեաց թէ՝ մեք զքեզ ո՛չ տեսանեմք, զի զորպէսդ գիտասցուք. կեսօղքն ի հարկէ զոր ինչ և տեսանեն, զայն ասելոց են: Տացէ՝ տէր, զի յամենայնի ուղղութեան կալով՝ բարի օրինակ լիցիս այլոց: Եւ այլ առ այսոսիկ բանք: Թուղթ ևս առ Յովնան վարդապետն գրեաց, ի պատասխանի թղթոյն, վասն արձակման Պետրոս վարդապետին, ի զոր ինչ նմա գրեաց, զնոյնս սև առ սա գրեաց: Եւ մեղադիր եղև՝ որ անմեղացուցանէր զնա: Իսկ և գրէր թէ՝ զրաբանեալ են զմեզ առաջի քոյ, իբր թէ մեք հերձուածօղ եմք, և հետևօղ Լևոնի և Մարկիանոսի և Քաղկէդոնի: Անիծեալ լիցին նոքա, զայդ մեք ոչ ունիմք: Գրեաց թէ՝ մեք զձեզ ոչ տեսանեմք, զի վերահասու լիցուք: Եթէ գո՛յ ի ձեզ այդպիսի բան՝ զոր և տեսօղքն ասեն, մեք զի՞նչ արասցուք: դոն ահա ի շատ ուրեք վանք և սևագլուխ, ուր և այդպիսի ինչ ի հարկէ ասեն, և ուր չերևի, ո՛չ ասեն: Իսկ առ նախանձու՝ մի կամ երկուք ասեն, և ոչ բազմութիւնք: Իսկ թէ՝ որպէս գրես զնզովս առ Լևոն և առ Մարկիանոս՝ և առ Քաղկեդոն, զնոյն և այլք լսիցեն զձէնջ, թէ ի բանս, թէ ի գիրս, և թէ յարարողութիւնս, ի հարկէ ոչ պատկանի ասել ի վերայ ձեր սզայդ կեղտ անուն, արպպէս և ոչ բազմաց, որք ուղղութեամբ կամ: Տացէ՛ տէր՝ զի և զձեզ յուղիղ շաւիղս տեսանել՝ զնոյն ասասցեն ի յստակութիւն անուան ձերոյ և համբաւոյ:
       Թուղթ առ իշխանսն Կարնոյ, ի պատասխանի աղերսանաց թղթոյն իւրեանց որք խնդրեալ էին արձակել զՊետրոս վարդապետն, և գրեաց թէ՝ ընդ էր լինէիք պատճառ այդպիսի մեղսածին բանի. զի մեղք լինէր ձեզ: Զի նզովիւք փակեցեալ այդ կանոնաց: Եւ որ գրէք ասէ թէ՝ տեղս դէտ ոչ գոյր, վասն այն անդ ձեռնադրել ետուք, ոչ ապաքէն մեր նուիրակն յայգր էր, որ եպիսկոպոս է: Կամ թէ ժամանակ ինչ համբերէիք, ի հարկէ դէտ գալոց էր ձեզ աստի, որպէս և եկն: Կամ թէ դիցուք թէ դուք կանոնաց տեղեակ չէիք, նա որ գիտէր, որ պատր էր լսել ձեզ : Մանաւանդ՝ այդ չէր միայն, զի քանիցս լուեալ եմք և զանց արարեալ, այլ այժմ հատաւ համբերութիւն մեր, և զապօրէն ձեռնադրութիւն խնդրօղսն չկարացաք արգելուլ, վասն այն զձեռնադրօղսն բանադրեցաք զի այլ մի արասցեն: Ապա ծանոյց զարձակելն զնա , և պատուիրեաց, զի մի՛ առիթ լիցին այնպիսեաց: Թուղթ ևս առ Եփրիկզատէ մահտեսի Գրիգոր աղայն գրեաց՝ ի պատասխանի յապրիլի ՇԴ գրեալ թղթոյն՝ որ վասն նորա: Եւ զոր ինչ գրեաց առ իշխանսն, զնոյնս և սմա յատուկ գրեաց : Եւ ծանոյց զարձակելն զՊետրոս վարդապետն, և զոր ինչ առ նա և առ Յովնան վարդապետն գրեաց ծանոյց սմա: Եւ պատուիրեաց, զի ինքն ևս զգուշացուսցէ զնոսա ի չառնել զայնպիսի ապօրէն ձեռնադրութիւնս. և տեղւոյ իշխանսն ևս խրատեսցէ՝ չլինել պատճառ այնպիսեաց: Այլ և ի մարտի ԻԴ գրեալ էին ընդ Մինաս վարդապետին և մեր վէքիլ Հայրապետին զորպէսն ընչից հանգուցեալ Պետրոս վարդապետին ըստ որում գրեաց առ նոսա սրբազան վեհն ի փետրուարի ԻԷ: Որում դեռ չէաք գրեալ զպատասխանի, զի յառաջ ի մարտի Թ, լիագոյն պատուիրմամբք թուղթք գրեցաւ: Ուստի այժմ գրեաց թէ՝ ահա յառաջագոյն գրեալ էաք, և այժմ ևս գրեցաք մեր Հայրապետին, զի զայն ընչից զծախելիսն ծախեսցէ և զաստ յղելիսն յղեսցէ: եւ վասն ԲՃ ղռուշին զոր ի վերայ թաղման նորին խարճեալ, ի մէնջ էին առեալ, գրեաց թէ՝ որովհետև դուք այդպէս էիք պատշաճ տեսեալ և արարեալ, մեք ևս հաւանեալ ընդունեցաք: Որպէս ահա Հայրապետին գրեալ եմք և ի նմանէ ևս իմանալոց ես: Իսկ և զպատճատ յետացուցանելոյ փայեկին գրեաց, զի էր տկար և այլ թղթագրութիւնք ևս շատ կային, որպէս տեսանի ի վերն: Եւ զվերոյգրեալ թուղթսն ևս առ սա յղեաց յղել ի տեղիսն: Մահտեսի Կիրակոս եղբօրն և Հաճի բաբա որդւոյն ևս ողջոյն գրեաց: Թուղթ ևս առ Կարնոյ նուիրակ Մեսրօպ վարդապետն, ի պատասխանի ի փետրվարի Ը և ի ԻԳ գրեալ թղթոցն: Ծանուցանելով զպատասխանիս թղթայն յետ ցուցանելոյն պատճառ: Զի Բ անգամ յԵրևան գնացեալ՝ երկար մնացաք, և ի շատ զբաղմունս էաք, և սրբազան վեհն ևս տկար էր: Եւ զի ի նուիրակական արդեանցն դրամ էր հասուցեալ վէքիլ Հայրապետին (8) և ղապզ խնդրէր, զոր և Հայրապետն ևս գրէր. ծասնորոյ զյաս թուղթս իբրու ղապզ գրեալ՝ յղեաց Հայրապետն տալ նմա: Եւ ի Ղարիբ օղլի կոչեցեալ տէր Յովհաննէս երիցուն բանադրելոյ՝ զոր ի սեպտեմբերի ԺԴ արձակել ետ, աջահամբոյր էր առեալ վասն սրբազան վեհին, (Կ ) և ի դեկտեմբերի Ը պատրիարքի Յակոբ վարդապետին յղել, զոր բերեալ մեզ հասոյց նա . ըւստի զմիամտութիւն գրեաց սմա, թէ մեզ է հասեալ. զի ինքն զմիամտութիւն խնդրէր: Եւ զսրբոյ Կարապետի միաբան Պետրոս վարդապետն բանադրելն, և այժմ արձակելն սմա ևս ծանոյց: Եւ զՊետրոս վարդապետն զի ա՛սէր թողեալ, ուստի՛ և զորպէսն ընչիցն գրեալ էր: Վասնորոյ զոր ինչ վասն այնր և յառաջ և այժմ գրեաց ի Կարին, զամէնն ծանոյց սմա, զի սա ի կարին ոչ էր՝ որ յառաջ գրէաք: Եւ զնորին Դ մօհրն, և Ա սէլեան մատանին, և Ա սհաթն, մէջ ծրարի կնքեալ վասն երկիւղի կնքոյն, տուեալ էր Հայրապետին ի պահ, վասնորոյ գրեաց, զի յերթալն անդ՝ ասասցէ յղել աստ նոյն կնքովն ամբողջ, զոր և Հայրապետին ևս գրեաց: Եւ Պետրոս վարդապետն զփոքրաւորն սարկաւագ էր ձեռնադրեալ, որ այժմ առ սա էր, գրեաց ընդ իւր բերել աստ: Եւ վասն Աստուածատուր վարդապետի ժամացուցին՝ գրէր թէ նա ինձ գրէ վաճառել, և զգինն իւրեան յղել, ա՛յնպէս արարից՝ թէ ո՛չ: Գրեաց թէ՝ եթէ պիտանի ինչ է՝ վասն այլոց տալոյ մեզ ձեռնտու, ապա թէ ո՛չ, որպէս գրեալ է քեզ՝ ծախեա՛: Եւ զԳ օրհնութեան թուղթո էր խնդրեալ սա վասն տուրք տուողաց: Որք են:
       Թուղթ առ Յովաննէս ոմն, որ վասն հոգւոյ հանգուցեալ եղբօրն իւրոյ յոհանին: Քառասնից էր տուեալ ) սմա՝ հասուցանել ի սուրբ Աթոռս: Թուղթ մի ևս առ Հռիփսիմէ անուամբ կին ոմն, որ յանուն սրբոյ Գեղարդեանն Ա ձագ մատաղ էր տուեալ. զոր և մեսրօպ վարդապետն վաճառեալ՝ զգինն գրեալ էր: ) թուղթ մի ևս առ Օղիտայ կին ոմն, որ քառասնից էև տուեալ ձեռամբ նորին սրբոյ աթոռոյս, ) զորս և յղեաց առ նա: Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս վէքիլ Հայրապետն գրեալ ի պատասխանի յապրիլի Բ գրեալ թղթոյն, զպահարան Մեսրօպ վարդապետին յղեաց առ նա, տալ նմա: Եւ յիշեցոյց նմա զի մարտի ԻԴ գրեալ գիրն աստ առ ինքն, ընդ Մինաս վարդապետին և Եփրիկեան մահտեսի Գրիգորին, զորոյ զպատասխանին ասէ՝ ահա ի մարտի Թ, և ապրիլի ԺԱ, վասն ընչից Պետրոս վարդապետին հանգուցելոյ: Զոր ինչ գրեալ եմք ասէ՝ այնպէս արա. զծախելին ծախեա ;, ր յղելին զյղեա՛ ի վերայ Կարսայ: Եւ զի զպիտանացուսն ընչիցն դարձեալ եդեալ էին ի մէջ միոյ ռուսի արկեղ՝ և կնքեալ, և Առաքելն յանձն էր առեալ՝ թէ ևս զայս այսպէս յղելոց եմ, գրեաց ասել նմա, զի ըստ խոստմանն յղեսցէ: Եւ վասն հոգւոյն հացկերոյթ էր արարեալ, որպէս յառաջ ի մարտի Թ գրեցաւ, հաւանեցաւ: Եւ զերկու հարիւր ղռուշն ևս զոր յարդեանց Մեսրոպ վարդապետին վեր առեալ և խարճեալ էին վերայ նորին թաղմանն, ղապուլ արար: Եւ գրեաց զմնացեալն սաղ դրամ շինել և յղել աստ: (6) Եւ զի՝ զԿարբեցի հանգուցեալ մահտեսի Պօղոսի ապրիշումն ծախեալ էր՝ ւստ գրեցելոյ հրամանին առ նա ի փետրվարի ԻԷ, և գրէր սրբազան վեհին զգինն. (6ձլ ) գրեաց յղել և զայն: Եւ վասն չորս քիւլիւչայից Բ պակաս Շամախու քեալաղայ՝ գրէր թէ՝ աստ ոչ ծախեն , յղեցից, որ տայցես ի տէրն իւր. գրեաց յղել: Եւ վասն արապկերցի Մարտիրոսի տալեացն որպէս ի մարտի Թ, այժմ ևս գրեաց հոգալ և առնուլ: Եւ զսուրբ Կարապետի միաբան Պետրոս վարդապետի արձակիլն սմա ևս ծանոյց: Եւ զի սա գրէր թէ զնորին բանադրանսն, որ է՛ ի մէջ թղթոյ Պետրոս վարդապետին, զինչ արարից, գրեաց՝ զի զամենայն թուղթսն Պետրոս վարդապետին, ընդ որս և զայն թուղթն, դնել ի պահարան մի, և յղել առ ինքն աստ՝ կնքով: Այլ և՝ ղափանցի ղարաման անուամբ այր մի անդ բնակեալ՝ քանի տարով յառաջ վախճանեալ էր անդ: Եւ զի անդ ոչ զոք էր ունեցեալ՝ և ընտանիքն իւր հեռի յինքենէ, վասնորոյ՝ ըստ տեղւոյն սովորութեան, մահլայ իմամին այնմ մահլայի ուր նա վախճանեալ էր, եկեալ ի դաւթար էր արկեալ զամենայն ինչսն, ա հայերէն դաւթար ևս նորին խոստովանահայր տէր Գէորգ երեց ոմն էր արարեալ և պահեալ, և նոյն իմամն զայն ինչսն ամանաթ էր եդեալ ի տան նոյն տէր Գէորգին: Եւ անդ Ղափանցի Բալասանի հարսն կոչեչեալ կին մի զայն ինչսն խնդրեալ էր ի տէր Գէորգէն, և նա զմասն ինչ վեր առեալ՝ մասն ինչ ևս նմա էր տուեալ: Եւ սոյն բանիս ղափանցի խօջայ ղուկասն ևս էր տեղեակ: Իսկ նոյն հանգուցեալ Ղարամանին էին Բ քորք, Թագուհի և Հերիքնազ անուամբ: թագուհին էր կին Երևանցի տանուտէր հանգուցեալ Գրիգորին, որք ի ձեռն միջնորդաց աղաչեցին զսրբազան վեհն, զի զայն ինչսն բերել տացէ, զի նա անյիշատակ էր ասէին, և մեք եմք յիշատակն: Վասնորոյ և սրբազան վեհն գրեալ ծանոյց զայս մեր վէքիլ Հայրապետին, զի խօջայ ղուկասին և տէր Գէորգին ողջոյն տուեալ յիւր դիմաց, տեղեկասցէ այն ընչից որքանութեանն, և ուր լինելոյն: Եւ առ ով ոք և իցէ, զամենն դաւթար արարեալ ծանուսցէինքեան, և զինչսն ևս առեալ յղեսցէ որ տացուք նորին քերցն: Եւ առ այս յոյժ հարկ: Այլև՝ նոյն հանգուցեալ Ղարամանի թուականն ) և բօղչայի շորերն՝ Աբէլ օղլի Կարապետ ոմն էր տարեալ, որպէս ասացին գիտակքն, զոր ևս ծանոյց Հայրապետին: Եւ զտկարութիւն իւր, և վասն այն յետանալն փայեկին՝ սմա ևս ծանոյց: Իսկ և չորիցս անգամ թուղթք էին եկեալ ի Յամթայ նուիրակ Ղազար վարդապետին, որոց և ոչ միոյն էր գրեցեալ պատասխանի ցարդ, զի կարի յետացեալ էին ի ճանապարհին, և մինչ էհաս, մեք ևս ի զբաղմունս կայաք: Արդ՝ սա մինչ երթայր աստի, պատուիրեաց սմա սրբազան վեհն զպատշաճաւոր այր ոմն գտանել անդ ի Յամիթ քաղաքն, վասն գանձապետ լինելոյ սրբոյ Աթոռոյս, որպէս զի՝ զՅօհանի որդիսն, այսինքն՝ զմահտեսի Մարտիրոսն և զիւր եղբայրսն՝ հանցէ ի գանձապետութենէ, զի անհաւատարիմք էին. և բարկութիւն մեխ ունէր ի վերայ նոցա սրբազան վեհըն: Իսկ սա այժմ զոմն պատշաճաւոր գտեալ անդ՝ որոյ անունն էր մահտեսի Մովսէս, (որ էր չիթջի, զոր Բասմաջի ասէին, որ ի յուլիսի ելն յիշեցեալ, զի ձեռամբ նորին փօլիցայ էր յղեալ սա): (աշծ) Գրեալ էր սրբազան վեհին կարգել զնա գանձապետ: Վասնորոյ և սրբազան վեհն զԿոնդակ գրեաց ի վերայ քաղաքին Յամթայ, նախ իբրու թէ շնորհակալ լինելով զհին գանձապետացն, թէ այսքան ամ ծառայեցին սրբոյ աթոռոյս, և այժմ հրաժարիլ կամեցան՝ փախչելով ի բամբասանաց հասարակին: Վասնորոյ՝ մեք ևս գրեցաք մեր նուիրակին գտանել զոք հաւատարիմ վասն այդր գործոյ, և նա զԲասմաջի մահըեսի Մովսէսն յոյժ հաւատարիմ գտեալ՝ մեզ գրեալ էր, զոր ահ ագանձապետ կարգեցաք: Նա և գործակալ ևս սրբոյ Աթոռոյս, և մեր ամենայն բանիցն հոգացօղ: Որ պարտի հաւատարմօրէն մուղայէթ լինել մեր գանձանակին՝ և արդիւնաւոր առնել: Նաև՝ մեր յայդր գտանեցեալ վախուպ տանց և խանութից ևս վերահասու լինիլ՝ և առնուլ զնոցին արդիւնսն, և գրել մեզ որպէսն: Նոյնպէս և կտակաց՝ հոգեբաժնից՝ խոստմանց՝ քառասնից և այլ սոյնպիսեաց ևս մուղայէթ լինել՝ զի՞նչ և գտանիցին այսպիսի արդիւնք, զորս ևս առնուլ. և զամենայն արդիւնսն ձեռամբ մեր նուիրակացն ի սուրբ Աթոռս հասուցանել: Եւ ժողովրդոցն ևս պատուէր՝ զի որ ինչ այսպիսի արդիւնք լինիցին, նորին ձեռամբն հասուսցեն ի սուրբ Աթոռս, զի և մեք առ տուողսն զշնորհակալութիւնս գրեցուք: Եւ վասն գանձանակին ևս պատուէր, զի յամէն կիւրակէս անարգել արկցեն ի նա զդրամիկն: Եւ այսց ամենից աղագաւ յատուկ պատուէր առ գանձապետն, զի ամենից ի վերոյ ասացելոցն մուղայէթ լիցի, և ամենայն անդ պատահեալ բանից և գործոց ևս մուղայէթ լիցի, և մերայնոցն միշտ շահօղ և յատկապէս ձեռնտու: Այլև՝ Բաղիշեցի խօջայ Ղազար ոմն՝ ի յեօթն ամս զսրբոյ Աթոռոյս գանձանակն շրջեցուցեալ էր, և էր յոյժ հաւատարիմ , որպէս գրէր նուիրակն: Եւ խնդրէր, զի վասն նորա ևս գրեսցէ ի Կոնդակոջն, զի նա լիցի շրջեցուցանօղ գանձանակի: Զոր և սրբազան վեհն գրեաց և պատուիրեաց հաւատարմաբար շրջեցուցանել զգանձանակն. լինիլ թևակից և բաղկակից մահտեսի Մովսէսին. և երկուքն ի միասին միշտ զսրբոյ Աթոռոյս օգուտն խորհեսցեն և արասցեն: Այլ և գրէր նուիրակն թէ՝ աստ սովորութիւն ո՛չ գոյ տալ սրբոյ Աթոռոյդ կտակ, խոստմունք, հոգեբաժին, և զայլս այսպիսիս՝ որպէս յայլ տեղիս գո, և խնդրէր քահանայիցն յանդիմանութիւն գրել վասն այսր: Զոր և գրեաց իսկ, մեղադիր լինելով թէ՝ զայդ դու՛ք էք վերջացուցեալ, որ չէք յորդորեալ զժողովուրդսն ի տալ զայդպիսի տուրս: Եւ հարկ՝ յայսմհետէ յորդորօղ լինիլ նոցա այսպիսեաց բանից, զի տալ սովորեսցին զայսպիսի տուրս, և զի զնուիրակութիւնն ևս առատօրէն տացեն, և ի գանձանակն զդրամիկն անարգել արկցեն: Այլև՝ շնորհակալ ևս եղև աստ ի հին գանձապետացն, թէ զհաշիւն իւրեանց տուեալ են մեր նուիրակ Ղազար վարդապետին: Եւ զի ոսվ էր անդ յերիս ամս, և վշտանային ոչ սակաւ, գրեաց զմխիթարութիւն: Եւ յորդորելով զամենեսեան ի սէր և ի հարազատութիւն առ սուրբ Աթոռս, պատուիրեաց յամենայնի շահել զնուիրակն, և զատ արդիւնս տալ: Օրինակն է՝ ի բոլորագրահամար տետրն, ի ՉՁԶ, ՉՋԷ, ՉՁԸ համարն: Թուղթ ևս յատկապէս առ նոր գանձապետ մահտեսի Մովսէսն, ոչ այլ ինչ, այլ միայն վերակրկնելով աստ ևս զամենայն վերոյգրեալ պատուէրսն, լինել արի ի գործն, և հոգալ զայն ամենայն, առնուլ զխօջայ Ղազարն՝ ի ներքոյ ձեռաց իւրոց, զգանձանակն նմա շրջեցուցանել տալ և ինքեան օժանդակ առնել, և երկուքն ի միասին հաւատարմապէս հոգ տանիլ գործոցն սրբոյ Աթոռոյս: Եւ զնուիրակն ևս շահել յամենայնի: Եւ զորպէսն և զորքանն վախուպց մերոց մեզ գրել, և յամենայնի աչքաբաց և արի լինել: Թուղթ ևս առ վերոյ յիշեցեալ Բաղիշեցի խօջայ Ղազարն գրեաց: Օրհնութիւն և շնորհակալութիւն յոյժ, որ զմէկ ջուլհակի խանութն վախուպ էր տուեալ սրբոյ Աթոռոյս, այնու պայմանաւ, զի որքան կենդանի է զվարձն տացէ մեզ, և յետ մահուանն՝ բոլոր խանութն սրբոյ Աթոռոյս լիցի: Զի անորդի էր: Հուճաթ ևս էր տալոց, զոր պատուիրեաց տալ: Եւ պատուէր զի մերայնոցն շահող լիցի մանաւանդ Ղազար վարդապետին: Եւ վասն մինչև ցարդ զգանձանակն շրջեցուցանելոյն շնորհակալութիւն, և պատուէր, զի յայսմհետէ ևս հարազատութեամբ շրջեցուսցէ. գործակից ր ձեռնտու լինելով մահտեսի Մովսէսին, և ի միասին զօգուտ սրբոյ Աթոռոյս առնելով, որպէս նմա ևս գրեաց:
       Թուղթ ևս առ Յամթայ նուիրակ Ղազար վարդապետն ի պատասխանի չորից թղթոցն որոց զմինն ի յԱրդնու մատանէն էր գրեալ ի հոկտեմբերի ԻԸ, և զերիսն ի Յամթայ, ի նոյեմբերի ԻԷ: Եւ ի նոր թուոջն, ի յունվարի Ի և ի մարտի ԻԵ: Ծանուցանելով զայն ամենայն զոր ինչ գրեցաք ի վերն ի յերիս թուղթսն: զորս և առ նա յղեաց, բաց: եւ իւրեան շնորհակալութիւն և օրհնութիւն վասն աշխատութեանն, և պատուէր՝ արի լինիլ գործոյն: Եւ վասն արդեանցն գրէր թէ՝ զի՞նչ արարից, գրեաց թէ՝ եթէ եռամբ դոյն գանձապետ մահտեսի Մովսէսիդ կարես ձգել ի Կարին առ Մուրտիկեանսն արա: Ապա թէ ո՛չ, պահեա ամբողջապէս, և ընդ քեզ բեր, մահտեսի Մարտիկոսին ևս ողջոյն գրեաց, որ էր հայր սարկաւագ Բարսեղին՝ որ աստ միաբա՛ն է: Որ յանցեալ ամին աստ էր, արպէս ասացեալ է ի յուլիսի Զ: Զի նուիրակն յոյժ գովեալ էր զհաւատարմութիւնն: Փուսուլայ մի ևս գրեաց առ սա՝ վասն հանգուցեալ Առաջնորդի նոցին Պետրոս վարդապետի մեզ տալիք դրամոյն, ) թէ զայն էառ Պետրոս վարդապետն՝ վասն դոցա Առաջնորդ լինելոյ, որ և եղև իսկ, և մեռաւ: Այժմ դու քեզէն սխօսք ձգեա՛, տե՛ս զի՞նչ ասեն դոքա, տալոյ միտս ունին թէ ոչ, և մեզ ծանո: Զայս պահարանս ևս առ մեր վէքիլ Հայրապետն յղեցաք ի Կարին, զի հաւատարիմ գնացօղօք, յղեսցէ ի Յամիթ առ Ղազար վարդապետն: Ընդ Եփրիկեանց մահտեսի Գրիգորի յղեալ Սարգիս անուն փայեկին, որ յոյժ երկար մնաց աստ վասն տկարութեան սրբազան վեհին և այժմ ել ի մայիսի Ի: