Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ուխտաւոր ոմն մահտեսի Խաչատուր անուամբ եկեալ ի Թօխաթու ի սուրբ Աթոռս յուխտ, և շաբաթ մի մնացեալ աստ, յաւուր միում ել ի տանիս սրբոյ եկեղեցւոյն ի ըզբօսանս: Եւ կամեցեալ անցանել ի ներքին կողմն հարաւակողման կաթողիկէին, անկեալ ի վայր՝ իսկոյն աւանդեաց զհոգին: Եւ Բ որդիք նորին՝ որք ընդ նմա եկեալ էին, Կարապետ և Մանուկ անուամբ, յետ բազմիցս կսկծալոյն և թաղելոյն զհայրն, կամեցան դառնալ յետս: Ուստի՝ խնդրեցին ի սրբազան վեհէն՝ գրել զթուղթ մխիթարութեան առ իւրեանց հօրեղբայր Ստեփանն, և իւրեանց յետնամայր մահտեսի Եաղուտն: Եւ ծանուցանել զայս՝ թէ՝ ի տանեաց անկեալ մեռաւ, վասն վտանկի տեղւոյն ըստ սովորութեանն Օսմանցւոց, այլ զայս միայն թէ՝ վախճանեցաւ: ւ սրբազան վեհն ըստ նոցին խնդրոյն գրեաց զթուղթ առ իւրեանց հօրեղբայր Ստեփանն՝ և յետնամայր մահտեսի Եաղուտն. ըստ նոյնոյ ոճոյն՝ զոր ինքեանք ասացին: Եւ յետ մխիթարութեանն՝ նաև զայս ևս գրեաց, զի զգլխաւոր հոգեբաժին իմն վասն հոգւոյ եղբօրն տացէ սրբոյ Աթոռոյս: Զի տղայոցդ ասէ մեք աստ բան ինչ ոչ ասացաք, զի ասացին թէ՝ մեք մեր հօրեղբօր կունայիմք, զի նա է մեր մեծն: Ա՛րդ՝ թէ յայլ տեղիս ի յայլ վանս վախճանէր լուսահոգին, գիտէք թէ զի՞նչ առնուին, կամ թէ յայդր իսկ վախճանէր, մեր վէքիլն կամ նուիրակն զգլխաւոր իմն հոգեբաժին վասն սրբոյ Աթոռոյս առնուին: Եւ այլ վասնորոյ աղագաւ, կամ այլ կերպիւ թէ զինչ առնուին, լաւապէս գիտէք: Իսկ լուսահոգւոյ բախտն այնպէս եբեր, աստ վախճանեցաւ, և փառաւորութեամբ թաղեցաւ ի գերեզմանատանն սրբոյ աթոռոյս ի կարգս միաբանից մերոց: Ուրեմն՝ ըստ ճշմարիտ իրաւանց, նախապէս սրբոյ Աթոռոյս էք պարտական տալ զլիալիր հոգեբաժինս վասն հոգւոյ նորին, ըստ որում թաղեցաւ, և միաբանք մեր միժտ կատարելոց են զյիշատակ նորա պաշտամամբք և պատարագօք՝ ընդ այլ ամենայն ննջեցեալ միաբանիցն սրբոյ Աթոռոյս: Մեք այսպէս պատշաճ վարկանիմք ասէր զի մէկ յիշատակ լիցի լուսահոգւոյն ի սուրբ Աթոռս, զի յիշեսցի աստ անուն իւր: Ահա մահտեսի Աղամջան վէքիլին մերոյ ևս գրեալ եմք ասէ՝ և ձեզ ասելոց է: Երկու թուանկչի եդաք ընդ նոյն Կարապետ և Մանուկ որդւոց հանգուցելոյն, զի տարեալ ի Ղօշավանք հասուսցեն: Որք ելին ի յունիս Ե: