Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Թիֆլիզու Առաջնորդ Յովհաննէս վարդապետն, ի պատասխանի թղթոյն՝ զոր գրեալ էր այժմ յատկապէս վասն սրբոյ Աթոռոյս նոր ճորտ և Ջկրաշինու եկեղեցւոյ երիցփոխան պարոն Յովհաննիսին. (առ որ գրեցաւ թուղթ երիցփոխանութեան ի մայիսի ԺԴ ): Զի սրբազան վեհն որ ի հոկտեմբերի Լ գրեաց վասն նոյն Յովհաննիսին, զի բաց ի ճորտութենէն տէրունի ծուխ ևս լիցի սրբոյ Աթոռոյս, և սուրբ Նշանի տէր Ստեփանն զնա հովուեսցէ, այժմ տէր Աւետիս էրէց ոմն կամէր զմիջնորդս արկանել առ սրբազան վեհն , և հրաման խնդրել, զի իւրեան լիցի ծուխ, և ինքն զնա հովուեսցէ, պատճառ զայս ունելով՝ զի ի բազում ժամանակս զնա խոստովանացուցեալ էր: Եւ ինքն էր ի Հախպատու թեմին, որ կամէր զմեր ճորտն ևս ի Հախպատու կողմն անցուցանել: Զոր այժմ Յովհաննէս վարդապետն ծանուցեալ սրբազան վեհին, խնդրեալ էր, զի թէ ոք միջնորդեսցէ վասն նորա գրով կամ բանիւ, մի լուիցէ: Գրեաց թէ՝ դեռ առ մեզ գիր և աղերսանք ինչ ոչ է եկեալ ի նորին կողմանէ, թէ եկեսցէ ևս, չեմք լսելոց: Իսկ և՝ որովհետև ի Վանայ դեռ ոչ եկին քարտաշք, և լսէաք թէ՝ քարտաշ Սահակն հիւանդ, և վասն այն յետանայ, իսկ բանքն մեր մնային անկատար, այսինքն նորոգումն մնացեալ միոյ խախտեալ սեան սրբոյ եկեղեցւոյն, և շինումն մեծ մարագին զոր յանցեալ ամին ձեռն արկաք ի շինել. և Յոշականու կամուրջն ևս իսպառ խախտեալ էր, ընդ որ դժուարու ոք անցանէր: Վասնորոյ գրեաց սմա՝ զի Բ շինօղ քարտաշ վարպետս յղեսցէ, զի աստ ասէ քար կտրօղ և տաշօղ ունիմք, շինօղ լիցին, և լաւ ճարտարք և հմուտք զի լսէաք թէ գոն անդ: Եւ զհարկաւորութիւն խնդրոյն ևս ծանոյց՝ որպէս ի վերդ գրեցաք, և հարկեաց խարճի տալ նոցա՝ և շուտով յղել մինչև ցերեք շաբաթն, զի ամառան ջերմ աւուրքն մի անցանիցեն: Զոր յղեցաք ի ձեռն Բհադուրի որդի վրացի Աւթանդիլին, որ յԱրքայէն առ խանն եկեալ, աստ ևս եկն և գնաց ի յունիս Է: