Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ըստ որում խոստացաւ սրբազան վեհն Իսրայէլ կաթողիկոսին շահել զինքն, և զբաժին իմն տալ ինքեան ի Շրուանու երկրէն, այժմ զերկիրն Նուխւոյ և զիւր ամենայն շրջակայ ղասապայս և զգիւղոր սյսն ետ նմա, զայն ամենայն, որոց միանգամ տիրէ իշխօղն Նուխւոյ: Զի թէպէտ կամեցաւ յառաջ սրբազան վեհն այնպէս լինիլ, զի երկրականքն զիւրեանց նուիրակութիւնն ժողովեալ՝ կիսեսցեն, զկէսն տացեն Յովհաննէս կաթողիկոսի նուիրակին, և զկէսն տացեն Իսրայէլ կաթողիկոսի նուիրակին որպէս և յառաջ քան զայս գրեաց ևս զսոյն Յովհաննէս կաթողիկոսին . այլ յետոյ մտածեաց, զի վէճ և կռիւ շատ լինի ի մէջ նոցա ի կիսելն զարդիւնսն, և ժողովուրդքն ևս գայթայկղին, վասնորոյ այժմ այսպէս ետես պատշաճ, զի Նուխի իւր շրջակայիւքն Իսրայէլին լիցի, և Շամախի և Դարբանդ՝ և Բաքու՝ իւրեանց թեմօք և գիւղօրէիւքն, յովհաննէս կաթողիկոսին լիցի, զի թարց կռուոյ վայելեսցեն: ԶԿոնդակ ևս այսր աղագաւ գրեաց ի վերայ Նուխւոյ և իւր շրջակայիցն, և ծանոյց զայս, գրելոց թէ՝ զիտէք թէ յայսքան սմա որքան վէճք և գլխացաւութիւնք և գայթակղութիւնք եղեն, որք էին յաղագս երկճղեալ կաթողիկոսացն տանդ Աղուանից: Որք երկոքեանքն ևս թէպէտ մեղադրելիք և ապօրինաւորք էին, ըստ այնմ, զի ընդդէմ միմեանց և առանց հաւանութեան բոլոր երկրին, և թարց գիտութեան կաթողիկոսացն սրբոյ Աթոռոյս ձեռնադրեցան. այլ յետոյ Յովհաննէս կաթողիկոսն Բ կերպիւ զիրաւունս ունեցաւ, մի՝ Բ անգամ ի սուրբ Աթոռս եկեալ՝ մեզ հնազանդեցաւ, և մերով հրամանաւն ընկալաւ զհաստատութիւն կոչմանն իւրոյ, և միւս ևս՝ զի ի սուրբ Աթոռն Գանձասար գտանեցաւ նստեալ : Իսկ Իսրայէլ կաթողիկոսն զայսոսիկ ոչ առնելով՝ յերկար ժամանակս ներհակեցաւ մեզ և սրբոյ Աթոռոյս, վասնորոյ՝ և մեք՝ զնա խոտեցաք, և բանադրեցաք, և զՅովհաննէս Կաթողիկոսն հաստատեցաք՝ որպէս և գիտէք: Իսկ այժմ որովհետև Իսրայէլ կաթողիկոսն ևս մեզ հնազանդեալ՝ եկն ի սուրբ Աթոռս և առ մեզ՝ մեծաւ զղջմամբ և մեղայիւ, վասնորոյ՝ և մեք արձակեցաք զնա, և ընկալաք ի սէր: Եւ զի չունէր ըստ իւրոյ բաւականին զապրուստս, վասնորոյ՝ զսիրելի որդիսդ մեր (որք ի բնէ տէրունի էք լեալ սրբոյ Աթոռոյս ). շնորհեցաք եղբօրն մերոյ Իսրայէլ կաթողիկոսին. զի նա՛ հովուեսցէ զձեզ և կառավարեսցէ. և դուք զնուիրակութեան արդիւնսն ձեր նմա՛ տաջիք: Բայց այսու պայմանաւ, զի որքան Իսրայէլ կաթողիկոսն կենդանի է, այսպէս մնասցէ, և դուք նմա ծառայեսջիք: Իսկ մինչև Իսրայէլ կաթողիկոսն վախճանիցի, յայնժամ, թէ մի կաթողիկոս լինիցի յայդ երկրոջդ. դուք ևս նմա ծառայեսջիք: Իսկ եթէ այլ ևս երկու կաթողիկոսք լինիցին, յայնժամ դուք ևս մի՛ հնազանդիցիք նոցա, և ո՛չ միոյն ի նոցանէ: այլ սրբոյ Աթոռոյս ծառայեսջիք. և ի ներքոյ սորին իշխանութեան միայն մնասջիք, որպէս և ի բնէ տէրունի էք լեալ սրբոյ Աթոռոյս: Զի որպէս լուեալ էք ասէ յառաջ՝ և այժմ տեսիք, երկճղի կաթողիկոսունքն միշտ ի ներքոյ անիծից են լեալ՝ ինքեանք և պատճառք և ընդունօղք իւրեանց: Ուրեմն՝ դուք ի կցորդութենէ այնպիսեաց անիծիցն փախչելով՝ զհրամանս հոգևոր կատարեսջիք: Օրինակն է ի բոլորագրահամար տետրոջն, յերեսն ՉՁԹ:
       Գրեաց զթուղթ ևս առ Իսրայէլ կաթողիկոսն, և զայս Կոնդակ յղեաց առ նա, և գրեաց թէ ահա ըստ պայմանի և ըստ խոստման մերում, թարց ուրուք միջնորդելոյ՝ շնորհեցաք քեզ զերկիրն Նուխւոյ իւր շրջակայիւքն: Զոր բարով վայելեա՛ որքան կենդանի ես դու, և իմա՛ լաւապէս, զի վարկպարազի էր սակս այդր խնդրայն: Եւ թէ՝ ահա ըստ խոստման մերոյ զքեզ այդպէս շահեցաք, տեսցուք, տեսցուք թէ՝ և զՅովհաննէս կաթողիկոսն և զիւր կողմնացիսն ևս որպէս եմք շահելոց, զի դիւրաւ զերծցի գլուխ մեր ի ցաւոց նոցին ևս:
       Այլ և ի ներկայումս գիր եկն ի զԶիւռնոյ նուիրակ և Առաջնորդ Եսայի վարդապետէն որ ընդ այլ որպիսութեանց գրէր և զայս, զի Գեանջեցի Մնացական ոմն ի Հնդկաց երկրէն գնացեալ ի Հօլանդեա, (զոր կարծէաք այն Մնացականն լինել՝ որ յառաջ ի Չինու երկրոջն էր՝ ի Գանդում դասապայն, որ յիշեցեալ գոյ ի դեկտեմբերի ԻԹ, որ յայնժամ տուրս ևս էր տուեալ սրբոյ Աթոռոյս): (3լ գ ), գրեալ էր Զմիւռին առ Եսայի վարդապետն մեծաւ աղերսանօք, զխնդիր, զի գրեսցէ սրբազան վեհին իմանալ թէ՝ կինն իւր ո՞ղջ է ի Գեանջայ թէ ո՛չ: Եւ նա գրեալ էր, և խնդրէր ի սրբազան վեհէն շուտով գրել անդ և տեղեկանալ, և գրել ինքեան, զի և ինքն նմա գրեսցէ: Զի կամք նորա ա՛յն էր, որպէս զի թէ կինն կենդանի է, եյեսցէ ի Գեանջայ: Եւ ինքն էր Հ ամաց. որոյ զազգայինսն ևս գրէին, զի էր Ըռուստամենց Աթայի որդի Ներսէսի որդին: Վասնորոյ՝ և սրբազան վեհն կատարելով զխնդիր նորին զփուսուլայ գրեաց առ Իսրայէլ կաթողիկոսն, ոչ յայտնելով զայն թէ կենդանի է Մնացականն, և կամի յայդր գալ, (զի մտածեաց թէ գուցէ զխաբէութիւն իմն գրեսցեն առ ի բերել զնա անտի : ) այլ միայն զազգատոհմն նորին և զնշանսն գրեաց, և հարկեաց՝ զի իմասցի թէ ողջ է կինն նորա, թէ մեռեալ և զստոյգն գրեսցէ ինքեան: Երկու ձիաւոր փայակ ևս վարձեալ յատկապէս այսր աղագաւ յղեաց, զի փութով բերցեն զպատասխանին, զի ի Զմիւռնոյ յատուկ եկեալ՝ աստ նստէր, և սմա գրեաց թէ յոյժ հարկաւոր է, շուտով գրեա զորպէսն. ըրոյ զվասն էրն և զկատարեալ որպէսն յետոյ գրելոց եմ քեզ՝ մինչ դու զստոյգն գրեսցես: Փուսուլայ ևս դարձեալ այսր աղագաւ սմա գրեցաք զի յայլ գրոյ ևս ծանեաք զորպէսն ազգատոհմին նորա , և գրեցաք սմա: Ելին Մկրտում և Յովակիմ փայակքն ի յունիս ԺԴ: