Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն հայերէն և համառօտ ի Շիրազ առ Ջիմշիտ բէկն, ի ձեռն նորին յղեալ Իսմայիլ անուամբ տաճկին: Զի ի ՌՄԻԷ թուոջն ի դեկտեմբերի Զ յիշեալ Ռաջար անուամբ տաճիկն զոր նա յղեալ էր առ սրբազան վեհն, զի ի պարտապանացն իւրոց զդրամսն իւր առեալ յղեսցէ առ ինքն սրբազան վեհն, որև չեղև, ր տաճիկն այն ունայն դարձաւ առ նա ընդ Մարկոս վարդապետին յայնժամ՝ ի ՌՄԻԵ, և ի դեկտեմբերի Զ. յետոյ մինչ դարձեալ էր Մարկոս վարդապետն ի Շիրազու, նա կրկին զնոյն թամասուկսն նմա տուեալ յղեալ էր առ սրբազան վեհն, զի հոգս արասցէ վասն այն դրամոցն, և առեալ հասուսցէ ինքեան: Իսկ սրբազան վեհն նեղացաւ Մարկոս վարդապետին, թէ ընդէ՞ր առեր և բերեր , և ասաց նմա դարձուցանել յետս առ նա, և գրել նմա թէ՝ ես ոչ տեսի պատշաճ զայսոսիկ տալ սրբազան վեհին, զի պարտատեարքդ այժմ չերևին ուրեք, և սրբազան վեհն զայդ ոչ կարէ հոգալ: Իսկ իբրև հասեալ էին առ Ջիմշիտ բէկն այն թուղթքն, այնպէս էր կարծեալ, թէ սրբազան վեհն խաթրամնայ իցէ եղեալ յինքենէ վասն երկուութեանց Ջուղայու Առաջնորդ Մկրտիչ վարդապետին, որոյ սակս գրեաց յայնժամ ի ՌՄԻԵ և ի դեկտեմբերի Զ հոգս առնել և յղել տալ, և չէին հոգացեալ ինքն և Ասլան բէկն: Ուստի՝ յայսմ ամի եկեալ նա ի Գիլան, վասն գործոց վէքիլին, գրեալ էր անտի զթուղթ աղաչանաց առ սրբազան վեհն, հաշտիլ ընդ ինքեան և գրել զթուղթ օրհնութեան առ ինքն: Եւ առ Մարգար աղայն ևս թուղթ գրեալ ի Բայազիտ՝ հոգս առնել իւր պարտուցն (որ և Արապկերցի Սահակին ևս էր գրեալ վասն այնր զթուղթ ի Բայազիտ, տալ զիւր դրամն ), գրեալ էր ևս Մարգարին աղերսել զսրբազան վեհն, զի թէ ինքեան՝ և թէ Ասլանբէկին ներելով՝ գրեսցէ զթուղթ օրհնութեան և միամտութեան, զի մեք իւր մոլորեալ ոչխարն եմք ասէ, և ծառայօղ եմք իւրեան, զմեզ յաչաց մի ձգեսցէ: Եւ Մարգար աղայն ևս ըստ նորին աղերսանացն գրեալ էր առ սրբազան վեհն զխնդիր: Բայց վերոյիշեալ Իսմայիլ տաճիկն թողեալ էր զթուղթն նորին ի Գիլան՝ պատահմամբ ըստ իւր ասիցն, յօդայոջմեր գանձապետ և վէքիլ Ալէքսանին ), և ի Գիլանու նուիրակ Կարապետ վարդապետէն զթուղթ մի բերեալ, այնպէս էր կարծեալ թէ՝ իւր աղայի գիրն է առ սրբազան վեհն: Վասնորոյ այժմ ծանոյց սրբազան վեհն, Ջիմշիտօն չհասանելն թղթոյն, ի հարկէ հասանելոց է ասէ, բայց զմիտսն իմացաք յեկողէդ: Մեք ոչ եթէ վասն խաթրամնայութեան եմք յետս առ քեզ յղեալ զայն թամասուկսն քո, զի ի քէն չէաք խաթրամնայ, այլ ա՛յս էր պատճառն, զի պարտատեարքդ, չերևեցան յուրեք, և մեք աստ պահելն զթամասուկսդ երկեաք, թէ գուցէ կորնչիցին, և մեք խջալաթ կրեսցուք, վասն այն յղել ետուք յետս: Որպէս ահա Իսմայիլիդ ևս ասացեալ եմք, և քեզ ասելոց: Բայց փոքր մի խաթրամնայութիւն կայ մեզ ի քէն, զոր ևս եմք ասացեալ դմա, և քեզ ասելոց է: Եւ այլ չը գրեաց զինչ լինելն: Եւ էր այս ասացեալս վասն այնր, որ Բարսեղ վարդապետին լաւապէս չէին լեալ ձեռնտու սա և Ասլան բէկն, և վէքիլն ճոթեղէն ընծայսն սրբազան վեհին յետս էր յղեալ, զձիսն և զջորիսն և զայլ մանր իրսն միայն վեր առնելով: Ել Իսմայիլն ի նոյեմբեր ԻԴ: