Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Կարնոյ թուղթք ժամանեցին առ սրբազան վեհն ի ի ձեռն յատուկ փայեկին և ի Պօլսոյ նուիրակ Մինաս վարդապետէն, ևս ի Մուրտիկեանց Առաքելէն, որոց այժմ չգրեցաւ պատասխանի. զի գալստեան ուխտաւորացն սպասէաք, թէրևս և ընդ նոսա լիցի թուղթ ի Պօլսոյ, և ապա զերկաքանչիւր եկեալ թղթոց զպատասխանիսն ի միասին գրեսցուք: Այլ Կարնոյ թղթոյն միա՛յն գրեցան այժմ պատասխանիք: Եւ հարկաւորութիւն Կարնոյ թղթոցն այս էր, որոյ աղագաւ և զփայակն յղեալ էին: Քանզի ի վերոյ Առաջնորդ Ստեփաննոս վարդապետին յղեալ ոմանց զբարուրանս անլուր, գրեալ էին առ սրբազան վեհն չորք անձինք զթուղթ. այսինքն՝ Եփրիկեանց մահտեսի Գրիգորն, Գօգօյեան մահտեսի Կարապետն, Բաղտեանց Սահակն, և Գօրօյենց Խաչատուրն, և բարուրանսն ծանուցեալ, և յոյժ աղաչանօք խնդրեալ զի ժամ մի յառաջ բերցէ աստ, մինչ ասեն տաճիկք չեն գիտացեալ, և վնաս ի՛նչ չէ լեալ: Վասնորոյ և սրբազան վեհն զթուղթ գրեաց առ նոսա, այսինքն՝ առ նոյն Եփրիկեան մահտեսի Գրիգորն, Գօգօյեան մահտեսի կարապետն, Բաղտեանց Սահակն , և Գօրօյեանց Խաչատուրն ի պատասխանի իւրեանց թղթոյն՝ յոյժ մեղադրութեամբ. թէ մեր ցաւն որ յամէնուստէ՝ մեզ ոչ է բաւական՝ զայս ևս դուք յաւելիք փոխանակ օգնութեան և մխիթարութեան: Եւ ես ո՛չ գիտեմ թէ յումմէ շնորհակալեցայց, և որպէս, որ զայս բարեբարութիւնս մեզ արար, և յումմէ գիտացից: Զի որ մինչ ցարդ չէր եղեալ յԱթոռոջս, և ո՛չ էաք լոևեալ ի միաբանից մերոց, ոչ աստ և ոչ յարտաքս, ահա այժմ՝ ի ձեր քաղաքդ երևեցուցին, և ընդ ծագս տիեզերաց հռչակեցին: Զա՛յս միայն ասեմ՝ ասէ, զի դա նո՛ր չէր եկեալ յԱթոռս, և մեք անծանօթ չէաք դմա, Ի տարի աւելի է՝ որ աստ էր, և ի գործս սրբոյ Աթոռոյս ևս քանիցս գնաց, և այդպիսի ձայն ո՛չ աստ, և ո՛չ յայլ ուրէք ի դմանէ ո՛չ հնչեցաւ ի վեր, և ո՛չ երևեցաւ այդպիսի նշան, զի թէ երևեցեալ էր և գիտացեալ էաք, ո՞րպէս յղէաք յայդր յայդ գործ: Ապա այս ընդէ՞ր է, զի ի մէջ միոյ տարւոյ փութով այդպէս յեղաշրջեցաւ դա յայլ՝ և դուք ևս շուտով հաւատալով չարախօսից և ախտամոլաց և զրպարտչաց, այդպէս խայտառակ արարիք: Թէ յիրաւի ևս լինէին, չէ՞ր պարտ ձեզ ծածկելն, և զասօղսն ստելն ըստ Սեմայ և ըստ Յաբեթի, գոնէ՝ ի յանուն Աթոռոյս և յեպիսկոպոսական կարգն խնայելով: Լսօղքն զի՞նչ ասեն, և կամ այլ ո՞ր սևագլուխ կարէ յայդր նստել և Առաջնորդութիւն առնել, և զօրինազանցսն սաստել: Զի ահա դուռն և ճանապարհ բացաւ լրբից և անկարգից ի քաղաքդ, ի սուղ ինչ յանդիմանելն՝ այդպէս զրպարտեն զյանդիմանիչ Առաջնորդն: Զայս գրելով՝ ո՛չ թէ զձեզ յանցաւոր առնեմ, և կամ ասեմ թէ՝ դուք արարիք, այլ թէ՝ եթէ կամիցէիք, կարէիք զչարախօսաց բերանս կարկել՝ և սու՛տ հանել զասացեալսն, և ոչ թէ հաւատալ շուտով՝ և հաւաստեցուցանել: Ա՛հա գրեցի ասէ Ստեփաննոս վարդապետին գալ, զի անօգուտ է այլ ևս մնալն յայդր, դուք րս սիրով ճանապարհեցէք յայսկոյս. իսկ և՝ զմահսար մի ևս էին գրեալ կարնեցիք՝ գժհասարակութեամբ քահանայից և իշխանաց՝ և գրխաւորաց՝ առ սրբազան վեհն, վասն Մշու սուրբ Կարապետի վանիցն գանգատելով զԱռաջնորդէն և զՊետրոս վարդապետէն, մանաւանդ զՅարութիւն վարդապետէ ումեմնէ Արապկերցւոյ՝ նոյնոյ վանից միաբանի, որ գնացեալ առ Մախսուտ փաշայն Մշու, կաշառս էր խոստացեալ, և զՊետրոս վարդապետն ի վէքիլութենէ հանեալ, և ինքն վէքիլ լեալ վանիցն, և զբազում դրամս ի վանիցն տուեալ փաշային: Ու՛ստի՝ և Պետրոսն ներհակ նմին յառնելով՝ նա և՛ս էր անկեալ առ տաճիկս, և զբազում դրամս մսխեալ և նա ի վանիցն: Առաջնորդն ևս նոյնպէս՝ ներհակ երկուցն: Եւ միաբանքն ևս յերիս բաժանեալ, ոմանք զհետ Առաջնորդ Յօհաննէս վարդապետին լեալ, ոմանք զհետ Պետրոսին և ոմանք զհետ Յարութիւնին: Ներհակ միմեանց քակէին զտունն: Ուստի՝ Կարնեցիքն աղաչէին սրբազան վեհն հոգ առնել սրբոյ վանիցն, զի մի՛ իսպառ աւերեսցի, զի անկեալ էր ի ներքոյ ծանր պարտուց: Կամէաք ասէին Պօլսոյ պատրիարքին և իշխանացն գրել, այլ պատշաճ վարկաք հրամանոցդ ծանուցանել, զի դու ես տէր վանիցն և նոցա, որ թէպէտ ըստ մարմնոյ ո՛չ, ըստ այլ հոգւոյ պատժել զնոսա և նուաճել կարես, և այլ այսպիսի բանք: Վասնորոյ և սրբազան վեհն գրեաց թէ՝ ընդ այսց գրեցելոցս ընդէ՞ր և զայն ո՛չ էիք գրեալ՝ թէ զի՞նչ պարտ է առնել: Զի նոցա դատաստանն ա՛ստ լինի լաւ, այլ թէ խնդրեցից գալ աստ, պատճառեն թէ՝ փաշայն ո՛չ թողու, և թէ բանադրեցից, զո՞վ բանադրեցից, զի ամենեքեան են պարտականք: Եւ մանաւանդ՝ գրեն ի Պօլիս և յայլս տեղիս, զինքեանս արդարացուցանեն, և զմեզ զրադա՛տս գոլ ցուցանեն, որպէս եղև երբեմն. (Զայս վասն այնց անցիցն ասէր, մինչ զՅօնան պետն բանադրեաց ) կամ թէ՝ բանադրելով միայն զի՞նչ շահ լինի, մինչև քանիքն ո՛չ պատժեսցին երևելապէս, և ի վանիցն ելցեն: Եթէ դուք նո՛ր իմանայք ասէ՝ մեք ի վաղուց գիտեմք: Լաւ խոկացէ՛ք ասէ ուրեմն և զդուռն մի գտեալ մեզ ծանուցէք:
       Թուղթ ևս առ վերոյիշեալ Առաջնորդ Ստեփաննոս վարդապետն գրեաց ի պատասխանի թղթոյն, որ գրէր զանցիցն իւրոց՝ թէ զիս այսպէս զրպարտեցին: Հարկ՝ զի ելեալ օր մի և ժամ մի յառաջ աստ եկեսցէ, զի մեզ պիտոյ ես ասէ: Եւ միամտութիւն, զի մի՛ յայլ և այլ կարծիս անկցի, այլ միամտութեամբ եկեսցէ: Եւ իշխանացն և Հայրապետին ևս զայս գրելն՝ ծանոյց: Եւ զքսուրս՝ որ ի պօլսոյ եկեալ էր առ սա, ի ոմանէ խնդրեալ էր Հայրապետն առ ի յղել աստ, և սա չէր տուեալ. ընդէ՞ր պահես ասէ առ քեզ: Եւ հարկ կամ ընդ ինքեան բերցէ և կամ Հայրապետին յանձնեսցէ ամբողջ կնքովն, և ինքն եկեսցէ շուտով՝ առանց այլ և այլ կարծեաց: յետոյ Հայրապետն յղելոց է ասէ զայնս:
       Թուղթ ևս առ Մուրտիկեանց մահտեսի Փիլիպպոսն և խօջայ Սիմէօնն, ի պատասխանի ի մայիս ամսոջ գրեալ թղթոյն իւրեանց՝ զոր հազիւ թէ գրեալ էին, զի ի վաղուց հետէ գիր ոչ գրէին, որք և յղեալ էին զայն ղապզն, զոր վասն Արապկերցի Սահակ աղայիւն մեզ հասեալ դրամոյն ) գրեցաք ի յօգոստոսի ԶԺ, (որ և ի սեպտեմբերի ԺԳ յիշեցաւ ): Նաև ի մարտի ԻԵ որ ձեռամբ Շխալի կոչեցեալ Արապի միոյ փօլիցայ արարաք ի վերայ սոցա, (6կ ) տուեալ էին և զղապզն առեալ և յղեալ յետս առ մեզ այժմ, որոց զհասանիլն գրեաց : Եւ Առաքելի գիրն որ ի վերն յիշեցաւ, ինքն էր գրեալ աղճատ, և ճանապարհին ևս ի ջուրն էր անկեալ, յորմէ ոչինչ հասկացեալ եղև այնքան և որպիսութիւն ինչ ևս ո՛չ գոյր ի նմա, զոր ծանոյց սոցա: Ահա ասէ Թադէոսն ի Հալապու եկեալ է անդ, (զոր Առաքելն գրէր ). ընդէ՞ր նմա ո՛չ գրեցուցանէ: Եւ հարկ՝ զի գրեսցեն նմա՝ Թադէոսին գրել տալ զգիրն որ առ ինքն: Կամ թէ՝ Մինաս վարդապետն ասէ ի վաղուց հետէ դրամ չէ տուեալ նմա. ) ընդէ՞ր կամ ինքն կամ դուք ո՛չ գրէք մեզ: Եւ զի՝ այժմ բան սոցա դէպի յաջողութիւն երևէր դիմել՝ թէ անդ և թէ ի Պօլիս՝ սակաւ մի, գրեաց զուրախութիւնս հանդերձ օրհնութեամբ: Իսկ և՝ սակս Վանայ փօլիցային՝ ) գրէին թէ՝ Ախիջանն մինչև ցայժմ զմեր փայակն անդ արգելեալ՝ խաբեաց զմեզ և միամիտ արար, թէ աստ կու հոգամք, այժմ փայակն եկն դատարկ գրով, զի զմասն ինչ սակաւ հասուցեալ են անդ Ստեփանին. (5) այս ա՛յն էր, զոր Հայրապետն գրէր թէ՝ Ստեփանն փօլիցայ արար ի վերայ սորա և էառ, զի այնպէս էին ասացեալ սոքա նմա: Իբր խաբելով, զի ահա իւրեանց գրեն թէ՝ ի Վա՛ն են տուեալ: (5) զմնացեալն ասէ չեն տուեալ յետ մէկ քանի աւուրց՝ մեք աստ կուտամք Հայրապետին, 5) որ տայ Ստեփանի մարդոցն: եւ վասն այսչափ յետանալոյն այս փօլիցայիս, զներումն էին խնդրեալ: Եւ սրբազանն գրեաց թէ՝ մեք յոյժ զարմացաք ընդ յետանալն այդ փայեկիդ յայսչափ ժամանակս ի Վան, և զպատճառն չիմացաք, և զղջացաք, և մեծ նեղութիւն և զզուանք եղևեզ այդ փօլիցայիդ այդ չափ յամեցուցանելն, և վերջապէս զփայակն դատարկ յետս յղելն յայդր: Ապա հա՛րկ, թէ ըստ խոստման ձերոյ՝ զայդ դրամդ շուտով տու՛ք Հայրապետին, 5) զի տացէ Ստեփանի մարդոյն, և զիւր ղապզն առնուցու՝ և զինքն ի պարտականութենէ ազատեսցէ, զի մեծ խղճմտանք եղև մեզ ասէ, և ամօթ: Եւ սակս առաքելին զյանձնարարական թուղթս էր խնդրեալ առ Պօլսոյ պատրիարքն և իշխանսն, գրեաց թէ՝ այժմ անձեռնհաս եղև, յետոյ տեսցուք: Եւ զի ի Պօլսոյ առ սոսա եկեալ ԲԺ օզմայ հաստ թուղթսն գրէին թէ՝ յղեցաք ի բայազիտ հասուցանել յայդր, այլ զմէկ օզմայի կէսն մաքսապե՛տն վեր էառ, և զկէսն ևս մե՛ք վեր առաք: Իսկ զԺԱ օզմայն ի Բայազիտ էին յղեալ, որ և հասեալ էր անդ, գրեաց զմիամտութիւն վասն այնր:
       Փուլուլայ և՛ս գրեաց առ սոսա՝ վասն վերոյգրեալ բանից Ստեփաննոս վարդապետին զի սոքա գրէին թէ՝ զուր է և զրպարտութիւն, առ նախանձու: Ու՛ստի գրեաց թէ՝ որովհետև իշխանքն տեղւոյդ՝ զրաբանիցն հաւատացեալ և գրեալ էին մեզ, մեք ևս զթօհմաթանաց գիր գրեցաք առ նոսա, դուք տեսջի՛ք թէ՝ մեր թօհմաթական բանիցն զինչ ասեն և պատասխանեն. և կամ զկնի Ստեփաննոս վարդապետի գալոյն՝ զի՞նչ ձայն ելանէ, և զինչ խորհուրդ առնեն և մեզ ծանուսջիք:
       Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս վէքիլ Հայրապետն, ի պատասխանի ի մայիսի ԺԵ և ի ԻԴ գրեալ Բ թղթոցն: Որ այժմ նորապէս դրամ էր հասուցեալ ի Բայազիտ՝ առ Տէր Վահանն՝ հասուցանել աստ: (ագ ) Եւ ըստ գրեցելոյ մկրտիչ վարդապետին, Ժ հատ ղազանաց տակ՝ և այլ ևս հարկաւոր իրք հոգացեալ և յղեալ էր, որք էին Ա բեռն՝ և Ա թամբալիթ, ի յորս էր և ԺԱ օղմայ հաստ թուղթն, որ ի թղթոջ Մուրտիկեանցն յիշեցաւ, զոր սմա՛ էին յանձնեալ ի յղել աստ: Զորս և յղեալ էր իսկ ի Բայազիտ, և հասեալ էին անդ՝ և մեք մարդ յղեցաք այժմ ի բերել: Ուստի՝ զմիամտութիւնս գրեաց սմա, և խոստացաւ յետոյ ևս գրել ի հասանելն աստ: Եւ ի վերոյ այս իրացս դրամ էր խարջեալ: (2խգ ) զայնս ևս մեզ հասեալ գրեաց: Եւ գրէր թէ՝ Խօյայ ևս դրամ է գալոց առ Տէր Վահանն ), զոր առ քեզ է հասուցանելոց, ի հասանելն միմտութիւն գրեա: Գրեաց թէ՝ երբ առ մեզ հասցի, գրելոց եմք: Եւ խոստանայր զհաշիւն իւր գրել սրբազան վեհին, ասաց ա՛յնպէս առնել: Եւ յապրիլի Բ յիշեցեալ Դերջանցի երիցու հանգուցելոյ հոգեբաժինն դետ չէր առեալ, և ասէր առնլոց եմ, գրեաց առնուլ և գրել ինքեան: ) Եւ վասն Վանայ փօլիցային զոր ի՞նչ գրեաց մահտեսի Փիլիպպոսին և Սիմէօնին, ծանոյց սմա, և հարկեաց՝ խնդրել և առնուլ ի նոցանէ զմնացեալն 5) զոր տալ խոստանային՝ և ինքն գրեաց տալ սմա: Եւ զառնուլդ ասէ մեզ ծանուսցես: Եւ զի զբարուրանսն զորս եդեալ էին ի վերայ Առաջնորդին, նախ սմա՛ էր գրեցուցեալ Եփրիկեան մահտեսի Գրիգորն առ սրբազան վեհն, և ապա՝ ինքեան էին գրեալ: վասն որոյ գրեաց թէ՝ թէպէտ իմացաք՝ թէ այդ որպիսի հնար է, սակայն՝ ըստ գրեցելոյ իշխանացն, գրեցաք Ստեփաննոս վարդապետին ի գալ, և իւրեանց ևս գրեցաք յղել զնա աստ: Եւ վասն ի Պօլսոյ առ Ստեփաննոս վարդապետն եկեալ քսրոյն՝ զոր ինչ նմա գրեաց, զայնս ամենայն սմա ծանոյց: Եթէ ինքն բերցէ ասէ՝ բարի է, իսկ եթէ քեզ տացէ՝ դու ևս կամ ի վերոյ կարսայ և կամ ի վերոյ բայազիտու յղեա աստ : Այլ ի վերայ Կարսայ յղելդ այլ բարւոք է: Զվերոգրեալ թուղթսն առ սա յղեաց տալ իւրաքանչիւրոցն:
       Փուսուլայ ևս գրեաց առ սա վասն Առաջնորդի բանին թէ՝ զայդ մեք զուր՝ և ի նախանձաւոր արանց չարութենէ յառաջացեալ իմանամք, զի այդպէս ձայն ի միաբանից սրբոյ Աթոռոյս չէ ելեալ, ոչ աստ և ոչ յայլ ուրեք: Այլ դու հաւատալոյ պէս գրես: Ուրեմն պարտիս իբր խոստովանութիւն, առանձին զհաւաստութիւնն և զստութիւնն իմանալ և գրել մեզ, թէ զուր լինիցի ասէ՝ թէ յիրաւի քոյդ զճշմարիտն առանձին առ մեզ գրելն չէին քեզ մեղ: Եւ թէ իշխանացն մեք նախատանաց գիր գրեցաք, և զԱռաջնորդն խնդրեցաք, տե՛ս մեր գրոյն զի՞նչ ասեն, և մեզ գրեա՛: Ի յունիս Զ: