Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ո՞րպէս է անժամանակ Աստուած, եւ անժամա նակ է հոգի։
       Պատասխան։ Անժամանակ է Աստուած, Նախ՝ զի արարիչ է ժամանակաց։
       Երկրորդ՝ զի յառաջ է քան զժամանակս։
       Երրորդ՝ զի գերիվերո՛յ է ժամանակաց եւ ո՛չ ի ներքոյ։
      
       Իսկ հոգի ո՛չ է արարիչ ժամանակաց. եւ ո՛չ յառաջ քան զժամանակս. զի ի մէջ ժամանակի՛ է։
       Այլ՝ անժա մանակ է. զի ո՛չ է ընդ ժամանակաւ. այլ՝ ընդ յաւիտենիւ. եւ ժամանակն ի յաւիտեանն պարագրի։
       Հարց։ Ո՞րպէս յաւիտենական է Աստուած. եւ յաւիտենական հոգին։
       Պատասխան։ Նմանապէս եւ այս։ Զի Աստուած արարիչ է յաւիտենից. եւ յառաջ քան զյաւիտեանս. եւ գերիվերոյ յաւիտենին։ Զի Աստուած պարագրէ զյաւիտեանն. որպէս յաւիտեանն զժամանակն։ Եւ ասի Աստուած մշտնջենաւոր. զի ո՛չ ունի վախճան։ Նմանապէս եւ յաւիտենական. զի ո՛չ ունի սկիզբն եւ ո՛չ վախճան։
       Իսկ հոգի մեր՝ եւ հրեշտակք՝ ասին յաւիտենականք. զի ո՛չ են ընդ ժամանակաւ. այլ ընդ յաւիտենիւ։ Ասի ն եւ մշտնջենաւորք. զի ունին սկիզբն, այլ ո՛չ վախճան։
       Հարց։ Վասն է՞ր կոչի Աստուած հին աւուրց ըստ Դանիէլի։
       Պատասխան։ Հին աւուրց որ է ծերն՝ չորս յատկութիւն ունի։
       Նախ՝ զի բազմաժամանակեայ է։
       Երկրորդ՝ զի հնացեալ է։
       Երրորդ՝ զի աւուրքն պակասեա՛լ են։
       Չորրորդ՝ զի փոփոխեա՛լ է։
       Ա՛րդ՝ երեքն ո՛չ յարմարին Աստուծոյ. զի ո՛չ հնանայ եւ ո՛չ ծերանայ. եւ ամք նորա ո՛չ պակասին ըստ մարգարէին. «Դու նոյն ինքն ես եւ ամք քո ո՛չ պակասին»։ Եւ ո՛չ փոփոխի կամ այլայլի. ըստ որում. «Չիք փոփոխումն կամ շրջելոյ ստւեր»։ Այլ զի բազմաժամանակե այ է եւ յաւիտենից։
       Դարձեալ հին աւուրցն։ Վեցօրեայ արարիչ։ Գիտելի է, զի հին ասելով՝ զյաւիտեանն նշանակէ. եւ օր զժամանակն։ Ա՛յս է զի կոչի յաւիտեան. եւ ժամանակ. եւ օր։
       Ըստ այնմ. «Յաւիտենից յաւիտեանս դու ես. եւ ամք քո ո՛չ անցանեն»։
       Եւ. «Եկեսցէ օր Տեառն. եւ օր հատուցման Աստուծոյ մերոյ»։ Եւ թէ. «Յիսուս Քրիստոս երէկ եւ այսօր ». որ է ժամանակ. «Նոյն եւ յաւիտեան»։
       Եւ այս վասն երեք պատճառի։
       Նախ՝ զի է՛ եւ գո՛յ Աստուած յամենայն յաւիտեանս. եւ յամենայն ժամանակ. եւ յամենայն օր։ Երկրորդ՝ զի նախ է քան զամենայն յաւիտեա նս. եւ քան զժամանակ. եւ քան զամենայն օր։
       Երրորդ՝ զի պատճառ է յաւիտենից. եւ ժամանակաց. եւ աւուրց։ Որպէս լոյս. իմաստութիւն եւ կեանք կոչի. զի պատճառ է սոցա։
       Դարձեալ գիտելի է, զի հին աւուրց եւ ծեր ետես Դանիէլ. «Հեր գլխոյ նորա սպիտակ իբրեւ զձիւն»։
       Իսկ Աբրահա մ մանուկ. ըստ որում. «Գ արքն՝ գ մանկունք էին » ասէ Փիլոն։ Որ նշանակէ հին աւուրց զծերն. եւ մանուկ զանծերանալին։
       Այսպէս մեկնեն։
       Նախ՝ նշանակէ ծերն՝ զի սկիզբն է ամենայնի։ Եւ մանուկն՝ զի անփոփոխ եւ առանց այլայլութեան է։
       Երկրորդ՝ ծերն նշանակէ զանսկիզբն գոլն. ե ւ մանուկն զանվախճանն. զնոյն միմեամբք՝ եւ ո՛չ այլեւ այլ։ Զի որ անսկիզբն է՝ անվախճան է. եւ նոյն անվախճանն անսկիզբն է։ Թէպէտ առ մեզ տեսանի անսկիզբն յառաջին կողմն, եւ անվախճանն ի վերջինն. այլ ի նա ո՛չ է առաջին եւ վերջին. զի պա՛րզ եւ միեղէն է։
       Երրորդ՝ այսպէս մ եկնեն, եթէ հին աւուրց զնախնի ժամանակս նշանակէ. եւ մանուկն զնախնի թիւս. զի միակն սկիզբն է ամենայն թըւոց. եւ որ մերձ է միակին՝ սկզբնապետագոյն է քան զհեռագոյնն։ Եւ զի ժամանակն ընդ թըւոյն է շարազուգեալ։ Եւ նշանակէ ծերն զժամանակաւ նախն։
       Եւ մանուկն ըստ թըւոյ։
       Ապա յա՛յտ է զի հին աւուրցն նշանակէ նաք քան զժամանակ եւ զյաւիտեան. եւ բարձրագոյն եւ արարիչ ժամանակի եւ յաւիտենի եւ պարունակօղ յաւիտենի. որպէս յաւիտեանն ժամանակի։ Ըստ որում ասէ. «Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից. այսինքն պարունակութիւն ամենայն յաւիտենից»։