Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ է որ ասէ տեսիլն. «Ես եմ ալֆա եւ օ. որ է այբ եւ քէ»։
       Պատասխան։ Նախ ա՛յս է միտքն՝ որ այբն առաջին է եւ քէն վերջին. այսինքն ես եմ առաջին Աստուածութեամբս. եւ ես եմ վերջին մարդկութեամբս . զի մարդն վերջին է արարածոց։
       Երկրորդ՝ ես եմ սկիզբն եւ կատարած ամենայնի. զի ի բանէն Աստուծոյ եղեն ամենեքեան եւ ի նոյն բանն վախճանին։
       Երրորդ՝ ես եմ սկիզբն արարչութեամբ, եւ կատարումն նախախն ամութեամբ ամենայն գոյից։
       Չորրորդ՝ եւ զի սկիզբն է վախճան, նոյն ինքն է անսկիզբն եւ անվախճան։
       Հինգերորդ՝ անսկիզբն Աստուածութեամբն. եւ անվախճան մարդկութեամբն. զի որպէս ո՛չ է սկիզբն Աստուածութեանն, եւ ո՛չ վախճան մարդկութեանն։
       Վեցերորդ՝ սկիզբն եկեղեցւոյ որպէս հիմն եւ վախճան որպէս գլուխ եւ կատարումն։
       Եօթներորդ՝ սկիզբն եւ վախճան գիտութեամբն ասի. զի զսկիզբն էից եւ զկատարածն ի ներքոյ իւր ամենահաս գիտութեանն բովանդակեալ ունի։
       Ութերորդ՝ սկիզբն է խոստմանցն, եւ կատարումն արդեանցն։
       Իններորդ՝ սկիզբն է շնորհաց որ պէս այժմ. եւ կատարումն փառաց ի հանդերձեալն։
       Տասներորդ՝ սկիզբն է օրինացն, եւ կատարումն ճշմարտութեանն. որպէս հնոյն եւ նորոյս։
       Այսքան առ այս։