Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր մարդս կարօտացաւ գրոյ։
       Պատասխան։ Զի ունի զգայարանք. այսինքն տեսանելիք՝ լսելիք՝ եւ այլն։ Վասն որոյ գրով եւ բանիւ՝ այսինքն ընթերցմամբ եւ լսելով ժողովեմք զգիտութիւն։ Իսկ հրեշտակք զի ո՛չ ունին զգայարանք՝ ո՛չ կարօտին գրոց եւ բանից։ Ապա յ ա՛յտ է՝ զի գիրն ներգործակա՛ն է իմացութեանցն որ ըստ ինքեանն զոր ի վերոյ ասացաք։ Իսկ որ գերակատար իմացումն է եւ ըստ բնականին տեսութիւն՝ անկարօ՛տ է գրոց եւ Սիղոբայից։