Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Theology  
Վասն է՞ր ասէ գիրն. «Եղեւ օր մի ». եւ ո՛չ թէ՝ առաջին. եւ այլն ըստ կարգի։
       Պատասխան։ Նախ՝ զորքանութիւն աւուրցն ցուցանէք, թէ տիւ եւ գիշեր իդ ժամն լինի օր մի բնական։
       Երկրորդ՝ զի մի եւ նոյն օր կատարի դարձմամբ արեգականն ի կիտէ ի նոյն կէտ արեւելից։
       Երրորդ՝ զի յորժամ կատարին է աւուրքն՝ դառնամք ի յառաջին օրն որ է՛ մի եւ նոյն։
       Չորրորդ՝ նշանակէ՛ զփութանցութիւն աւ ուրցս մեր. զի ամենայն ժամանակք մեր անցանեն իբրեւ զմի օր անզգայաբար։ Ըստ այնմ. «Ռ ամ յաչս Տեառն որպէս օր երեկի որ էանց, եւ որպէս պահ մի գիշերոյ»։
       Հինգերորդ՝ այս մին օրս է որ կրկնելով կատարէ՛ զշաբաթ եւ զամիս եւ զտարի եւ զդարս կենցաղոյս, եւ հասանէ՛ ի վերջին օրն. որ է՛ մի օր աներեկ եւ անփոխանորդ։
       Վասն միաշաբաթուն Հարց։
       Զի՞նչ է յատկութիւն միաշաբաթ աւուրն որ է կիրակէն։
       Պատասխան։ Նախ՝ զի սկիզբն եւ առաջին է ամենայն աւուրց. զի նա կրկնելով առնէ զայլ աւուրս որպէս ասացաւ։
       Երկրորդ՝ զի ի նմա եղեն երկինք եւ երկիր. հր եշտակք եւ լոյսն եւ այլ տարերք. որ են է գործք արարչութեան։
       Երրորդ՝ բազում Աստուածախօսութիւնք ի նմա եղեն. յելանելն Նոյի ի տապանէն. եւ առ Աբրահամ. եւ առ Մովսէս ի Սինա լեառն. եւ տուչութիւն օրինացն ի կիրակէ։
       Չորրորդ՝ պատուեցաւ յարութեամբն Քրիստոս ի. եւ իջմամբ հոգւոյն սրբոյ ի դասս առաքելոցն։
       Հինգերորդ՝ օ՛ր է հասարակ յարութեան մարդկան. եւ գալստեանն Քրիստոս ի. եւ հատուցման ըստ իւրաքանչիւր գործոց։
       Վասն վերջին աւուր Հարցումն։
       Զի՞նչ է յատկութիւն աւուրն վերջին։
       Պատասխան։ Նախ՝ զի վախճան է եւ սկիզբն։ Վախճան է ժաման ակի. եւ սկիզբն յաւիտենին եւ մշտնջենաւորականացն։
       Երկրորդ՝ զի աներե՛կ է։
       Երրորդ՝ զի անփոխանո՛րդ է գիշերոյ։
       Չորրորդ՝ օր զնա ո՛չ երկրորդ։
       Հինգերորդ՝ զի անշարժ է եւ անփոփոխ է ժամուց՝ մասանց՝ եւ րոպէից։
       Եւ դարձեալ այսպէս զանազանին սոքա երեքեան աւուրք. այսին քն առաջին օր ստեղծման. եւ միջին մինչ ի կատարած. եւ վերջին օր յարութեան։ Զի առաջին օրն եղեւ անառաւօտ։ Եւ վերջինն աներեկոյ։ Եւ միջինն ամենայն աւուրք ունին առաւօտ եւ երեկոյ։