Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Նախ՝ զի մայր է մեր, ուստի ծնանիմք ամենեքեան։
       Եւ զի սեղան է ամենալիր. յորմէ կերակրիմք ամենայնքն։
       Եւ զի դաստիարակ եւ սնուցանօղ է մեր։ Եւ զի տեղի է ուսման արուեստից եւ առաքինութեանց եւ իմաստութեան հանճարոյ։ Եւ զի գերեզման է մեր եւ ընդունարան։ Եւ զի ստորին է այլ տարերաց եւ խտեալ։ Եւ զի թանձր է։ Եւ զի ծանր է։ Եւ զի բոլո՛ր է։ Եւ զի անշարժ է։ Եւ զի միջին կէտէ արարածոց։
       Եւ զի գանձարա՛ն է հրահալելեաց։ Եւ զի անհա՛րթ է։ Եւ զի մայր է պտղոց։ Եւ զի արմա՛տ է տնկոց։ Եւ զի դայեակ է կենդանեաց։ Եւ զի հիմն է շինուածոց։ Եւ զի շրջապատեալ է յայլ տարերաց։ Եւ զի պարունակէ՛ յինքն դժոխս։ Եւ զի ցուրտ է եւ չոր։ Եւ զի որակութեամբ սեաւ է։ Եւ զի նսեմ է։ Եւ զի ի մարդոց եւ յանասնոց կոխի։ Եւ զի զամենայն աղտեղութիւնս յինքն կրէ։ Եւ զի ի միջին կիտէն ըմբռնի անշարժ։ Եւ զի ի գոլորշեաց որ ի ներքս է փակեալ՝ թօթափի եւ շարժի։ Եւ զի մարդկամբ եւ կենդանեօք գեղեցկանայ։ Եւ զի բուսօք եւ ծաղկօք եւ ծառօք զարդարի։ Եւ զի փոփոխական է եւ այլայլելի ընդ դ եղանակս։ Եւ զի շուրջ զնովաւ բոլոր շարժմամբ երկին եւ աստեղք շրջագային։
       Յաղագս բարձրագոյն Լերանց Հարց։
       Զի՞նչ պէտս են բարձրագոյն լերինքն։
       Պատասխան։ Նախ՝ զի հաստատութիւն եւ բրգունք են աշխարհի։
       Երկրորդ՝ բաժանիչք եւ սահմանք են երկրի։
       Երրորդ՝ տեղիք են բարեխառն ի շող ժամու, եւ ամրո՛ցք ի խռովութեան աւուրս։
       Չորրորդ՝ ի պէտս բուսոց եւ բժշկական խոտոց. ըստ այնմ. «Բուսուցեր զխոտ ի լերինս»։
       Հինգերորդ՝ բնակութիւնք եղջերուաց եւ մանր եւ մեծ էրէոց. ըստ այնմ. «Լերինք բարձունք են եղջերուաց եւ վէմք ապաւէնք նապաստակաց»։
       Վեցերորդ՝ ծնօղք են աղբերականց. ըստ այնմ. «Առաքեցեր զաղբերս ըն դ ծործորս. եւ ի մէջ լերանց գնասցեն ջուրք»։
       Հարցումն։ Վասն էր ի ստորոտս լերանց առաւել շող լինի քան ի գլուխն որ մերձ է արեգական։
       Պատասխան։ Վասն գ պատճառի։
       Նախ՝ զի շնչմունք հողմոց ի բարձունս են, եւ զբարձանց ջերմութիւնն բարեխառն են։ Իսկ ի դաշտս ո՛չ է հողմ. վասն որոյ առաւել շողէ։
       Երկրորդ՝ զի վերին մասն օդոյն պա՛րզ է. եւ ներքին մասն մերձեալ ի յերկիր՝ թանձրանայ ի չորութեանց նորին. եւ ջերմութիւն խառնեալ ընդ այն՝ առաւել շող լինի։
       Երրորդ՝ անդ մէկին է ջերմութիւնն՝ եւ աստ կրկին. զի հասեալ ի գոգ երկրի, մակադարձու թեամբ ժողովին առ նա եւ լինի շող։