Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ է ասելն. «Զմիս արեամբ շնչոյ մի՛ ուտիցէք»։
       Պատասխան։ Զկենդանին հրամայէ զենուլ. եւ զարիւնն եւ զշունչն հանել եւ ապա ուտել։ Եւ այս վասն բազում պատճառի։
       Նախ՝ զի արիւնն եւ շունչն կենդանութիւնն է որ է Աստուծոյ բաժին. վասն այն արիւնն ո՛չ է ուտելի։
       Երկրորդ՝ արիւնն ե ւ շունչն հոգւոյն է նշանակ. եւ հոգին անմահ է։
       Երրորդ՝ արիւնն կենդանի է եւ խօսի տեսութեամբն որպէս Հաբէլի. վասն որոյ անուտելի է։
       Չորրորդ՝ ի յարութեանն խնդրի ամենայն արիւն մարդոյ եւ ժողովի . վասն այն այժմ ո՛չ է ուտելի։
       Հինգերորդ՝ արեամբն ազգակից են մարդ եւ ա նասուն. վասն որոյ ո՛չ է պարտ մարդոյ զհարազատն իւր ուտել։
       Վեցերորդ՝ սկայքն անխտիր ուտէին թէ մեռեալ եւ թէ հեղձուցեալ։ Վասն որոյ զի որոշեսցէ ի նոցանէ՝ ասէ արեամբ շնչոյ մի՛ ուտիցէք։
       Եօթներորդ՝ արիւնն հուրն է՝ եւ շունչն օդն. պա՛րտ է հանել զբ տարրն. իսկ մնացեա լն ջուր է եւ հող՝ ուտելի։
       Ութերորդ՝ հուրն եւ օդն առաւել է յարիւնն զի առնօղք են. եւ յայտ է ի խառնումն միութեանց. զի հուրն մածուցանէ՛, եւ ջուրն եւ հողն մածնուն, եւ օդն սնուցանէ։ Վասն այն զարարօղն եւ զսնուցանօղն ո՛չ ուտեմք։
       Իններորդ՝ արիւնն եւ շունչն է սկիզ բն գոյացութեան մերոյ. զի արիւնն փոխի ի սաղմն, եւ ջերմ օդով խառնի ի հով եւ ի գէճն, եւ լինի աճումն եւ սնունդ մարմնոյ։ Եւ միապէս է մեր եւ կենդանեաց. վասն որոյ ո՛չ է պարտ զսկիզբն գոյացութեան մերոյ ուտել։
       Տասներորդ՝ արիւն ուտել գազանաց է հմակերաց. զի մի լիցուք անողորմ եւ գազանասիրտ՝ հրամայէ զարիւնն հանել եւ զանզգայ մարմինն եփել եւ ուտել։
       Իսկ այն որ ասէ. «Իբրեւ զբանջար կերիցես»։ Նախ՝ որպէս հատանեմք քաղելով զբանջարն եւ ապա՛ ուտեմք, նոյնպէս զենումք զկենդանին եւ ապա՛ ուտեմք։
       Դարձեալ՝ զբանջարն ընտրելով ուտեմք . այս է զի զվնասակարն եւ զդառն եւ զժահահոտն ի բաց ձգեմք եւ զչորրորդ մասն ուտեմք։ Նոյնպէս կ կենդանեաց զսուրբն եւ զանսուրբն ընտրեմք։ Ննախ՝ է աննշանն զորս որոշէ օրէնքն. որ ո՛չ ունի կճղակս եւ որոճ եւ այլն՝ անսուրբ է։
       Երկրորդ՝ թէ մսակէր է։
       Երրորդ՝ թէ վնասակ ար է՝ խոտեմք։
       Իսկ չորրորդ մասն որ արտաքոյ է սոցա՝ ուտեմք։ Նոյնպէս եւ ի սուբ կենդանիս ի գ մասնէն զմինն ուտեմք։
       Նախ՝ զարիւնն եւ զշունչն հանեմք։
       Երկրորդ՝ զաւելորդ ապաւառն եւ զմազն արտաքս ձգեմք։
       Երրորդ՝ զպնդագոյնն, որպէս ոսկր կամ եղջիւր՝ ո՛չ ուտեմք։
       Իսկ զ չորրորդ մասն միայն զկակուղ միսն ուտեմք։
      
       Հարցումն։
       Ընդէ՞ր կնոջ զենեալն ոչ ուտի։
       Պատասխան։ Զի արիւն ու շունչն արակա՛ն է որպէս ցուցաւ. վասն այն արն հանէ զնոսա. եւ կինն չէ տուեալ արիւն՝ ո՞րպէս հանէ։
      
       Հարց։
       Այլազգւոյ զենեալն վասն է՞ր ոչ ուտի։
       Պատասխան։ Նոյնդ է պատճառն որպէս կնոջ զենեալն ո՛չ ուտի։
       Եւ դարձեալ՝ այլազգին զհոգին իւր սպանեալ է մեղօք. եւ մեռելոյ զենեալն ո՛չ ուտի. որպէս ի քարէ անկեալն կամ ի կարկտէ հարեալն ո՛չ ուտի։
      
       Հարց։ Վասն է՞ր քահանայի զենեալն ո՛չ ուտի։
       Պատասխան։ Նախ՝ զի քահանայն արեան բարեխօս է, եւ ո՛չ արիւնահեղ։
       Երկրորդ՝ զի ի հին օրէնքն քահանայքն զենուին, զոր որոշեսցուք ի նոցանէ։
       Երրորդ՝ զի զանարիւն պատարագն մատուցանէ որ հոգեւորն է եւ ճշմարտութիւնն։
      
       Հարց։
       Զձուկն ընդէ՞ր ոչ զենումք։
       Պատասխան։ Զենուլ ձկանն այն է՝ որ ի ջրոյն հանեն. զի զշունչ ջրոյ ունի եւ ո՛չ զշունչ օդոյ։
       Զի որպէս այլասեռք են ցամաքայինք եւ ջրայինք. նոյնպէս եւ այլատեսակ են կենդանութեամբ. եւ այլատեսակ է զենումն նոցա։ Եւ զայլ քննութիւն զենմանն գտցես յառաջիկայդ ի խե համարն։