Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Քանի՞ են արատք արգելք քահանայութեան։
      
       Պատասխան։ Երկոտասան ասէ ի ղեւտացիսն։
       Նախ՝ կաղ. որ նշանակէ զկաղալն ի յօրէնս։
       Երկրորդ՝ կոյր. որ մտօք են խաւար։
       Երրորդ՝ պտղակն ելուստ ի պտղոյն. որ բիծ ունի ի միտքն։
       Չորրորդ՝ շիլ. թիւր տեսութիւն։
       Հինգերորդ՝ կարճ ունչն. պակաս ընտրողութեամբ։
       Վեցերորդ՝ ականջատ. որ անլուրն է կանոն։
       Եօթներորդ՝ սապատողն. կուզն. կամ ելուստ ի թիկունքն. որ ո՛չ կրէ զբեռն քահանայութեան հպրատութեամբ։
       Ութերորդ՝ ոտնաբեկ. յընթացս վարուց։
       Իններորդ՝ ձեռնբեկ. ի գործս բարիս։
       Տասներորդ՝ քոսն. զազիր գործն։
       Մետասաներորդ՝ քաղցկեղ. որ զալյս փոխէ ի մեղս։
       Երկուտասաներորդ՝ մրորձի. պակաս զօրութեամբ եւ անգործ։
      
       Հարցումն։
       Վասն է՞ր զմարմնոյ արատս խարէին։
      
       Պատասխան։ Նախ՝ զի մի՛ պակաս երեւեսցի քան զհեթանոսս, խտրէին զմարմնոյ արատն։
       Երկրորդ՝ զի պատարագն զոր մատուցանէրն անարատք էին. նոյնպէս եւ սպասաւորքն լիցին։
       Երրորդ՝ յօրինակ հոգւոյ արատոյ ի նորս ասացաք։
      
       Հարցումն։
       Նորոց քահանայից ո՞րն է խոտելի արատ։
      
       Պատասխան։ Ի նորս կրկին է քահանայութիւն։
       Նախ՝ որ զՔրիստոս պատարագ է։
       Երկրորդ՝ որ զինքն։
       Այն որ զինքն պատարագէ, կամ առանձին կրօնիւք, կամ հասարակ աղօթիւք։
       Ա՛րդ՝ որ առանձինն է՝ մարմնոյնն արատն ո՛չ խտրի. այլ հոգւոյն։ Եւ որ հասարակն, եւ սմա մարմնոյն եւ հոգւոյն ո՛չ խտրի. զի եղբայր յեղբօրէ օգնեալ՝ զմիմեանց բառնան զտկարութիւն։
       Իսկ որ զՔրիստոս պատարագէ, խտրութիւն է արատոյ ի հոգի եւ ի մարմին։ Զի պարտ է անպարտ գոլ բոլորովին. զի Քրիստոս կատարեալ անարատ է Աստուածութեամբ եւ մարդկութեամբ։
       Եւ տես զի ասէ. «Որ ունիցի արատ՝ կերիցէ ի զոհիցն. այլ ի սեղանն ո՛չ ելցէ, կամ ի վարագոյրն»։
       Ցուցանէ թէ՝ անկեալքն ի քահանայութենէ՝ հաղորդին ի ձեռս այլոց այլ եւ հասի իրաւանցն։
       Այլ զՔրիստոս ո՛չ պատարագեն. եւ ո՛չ այլ ինչ ի խորհրդոց եօթանց կատարեն։
       Եւ զի ասէ. «Բորոտն եւ սերմնակաթն ո՛չ ուիեն ի սրբութեանցն մինչեւ լուասցին»։
       Ցուցանէ թէ՝ մինչ ի մեղս իցեն քահանայքն՝ ո՛չ զհասն կերիցեն եւ ո՛չ ի սուրբ խորհուրդն մերձեսցին։
       Ապա թէ ոչ պղծեն յորս մերձանան։ Եւ ո՛չ սրբին մինչեւ զղջասցին եւ խոստովանեսցին զմեղսն։