Գիրք պատմութեանց

Հեղինակ

Բաժին

Թեմա
Խաչն ի նախնումին գոյնն երգելի է։
      
       Ի կենցաղոյս ըստուերական՝
       լինիլն ըզգոյշ է՜ պատուական.
       չարեաց գործոց գոլ զատական.
       բարեացըն յար հետեւական։
      
       Պարտ է եւ քեզ յար զըղջանալ.
       եւ առ բարիսըն ընթանալ.
       թէպէտ սակաւ նեղասըրտեալ.
       սակայն լինիս դու երանեալ։
      
       Օ՜շ թէ մտածես զօրըն կոչման.
       կամ ըզձայն Տեառն երանական.
       այն եղիցի քեզ բաւական.
       ապա թէ ոչ աւաղական։
      
       Ղօղեալ չարիք յիմում սրտի.
       որք յարաժամ անգոսնելի.
       յորմէ իսպառ՝ տար փախչելի.
       բամբասանաց հեռանալի։
      
       Որ եւ տրտունջ՝ չէ առնելի.
       զբարըս ագահ բաց ձգելի.
       որով չլինիլ դու բարելի.
       զկընի զղջալ դըժուարելի։
      
       Սուտ խօսիլն է՝ սատանայի.
       եւ գողութիւնըն Յուդայի.
       իսկ նենգութիւնն է Կայենի
       որոց վերջըն չեղեւ բարի։
      
       Է՜ երանի՝ զայս չառողաց.
       եւ յարաժամ հեռացողաց.
       զի աշխարհս է զըրկօղ կենաց.
       վա՜յ եւ եղուկ զնա սիրողաց։
      
       Բան խրատիս՝ յոյժ պիտանի.
       ունկընդըրացն բարի լինի.
       եւ մանաւանդ որք հետեւին.
       նոքա ի պարս սըրբոց խառնին։
      
       Այս գըրեցեալքս չեն սըտելիք.
       եւ ոչ խոտան համարելիք.
       այլ առաւել յոյժ հաճելիք
       եւ մանաւանդ ընդունելիք։
      
       Նանիր խոտոյ նըմանեցաւ.
       եւ փորձանաց տուն ասացաւ.
       ով ոք սըմա հաւատացաւ.
       ի գուբ մեղաց ընկըղմեցաւ։
      
       Սուտ խաբեբայ աշխարհ ասի.
       ըստ Պօղոսի որ առ գըրի.
       չունիմք քաղաք աստ մընալի.
       այլ անցաւոր աշխարելի։
      
       Այլ առաւել երկընչելի.
       եւ զահ դատին միտ բերելի.
       զի գայ գիշեր անկարելի.
       յորում բարին ոչ գործելի։
      
       Սուրբքն աստէն անարգեցան.
       եւ հանապազ չարչարեցան.
       զարքայութիւնն աստ ըստացան.
       ի յանանց կեանըս փոխեցան։
      
       Արդարեւ է միտ պահելոյ.
       ըզլուսաւոր բան շնորհալւոյ.
       աստէն գործել գործս Աստուծոյ.
       անդէն հանգչիլ ընդ Աստուծոյ։
      
       Ցուցաք ձեզ բանըս ուղղակի.
       ըստոյգ խօսօղ թէ գըտանի.
       որ ի խօսըս կեղծ ոչ լինի.
       ընդ երջանկացն պըսակեսցի։
      
       Երանի բիւր այնըմ անձանց.
       ի չար հետոց հեռացողաց.
       ապա թէ ոչ՝ վա՜յ այնպիսեաց.
       ըստ վըճռոյ զոր Տէրըն ասաց։
      
       Արդար ըստոյգըն խօսեցաւ.
       զոր ինչ արժան էր ասացաւ.
       սերմըն բարի սերմանեցաւ.
       եւ կարգ երգոցս բողբոջեցաւ։
      
       Լերունք ըզգոյշ ո՜վ յարգելիք.
       սուտ կենցաղոյս դուք մի խաբիք.
       մերկ գընասջիք՝ զի մերկ եկիք.
       զթիւըն ռամիդ բենիւ գտջիք։