Իսլամը հայ մատենագրութեան մէջ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԺԳ. Երեքտասաներորդ մոլորութիւն այլազգեաց։
       * , որ է Սուննաթ . եւ անարգեն զմեզ թէ անթլփատ էք։
       Նախ ասեն թէ ուխտն Աբրահամու թլփատութիւն էր, եւ մեք որդիք եմք նմա թլփատութեամբ ։
       * պատասխանեմք եթէ մեք զհաւատն ունիմք զԱբրահամու. եւ հաւատով եմք որդիք նմա , որ լաւագոյն է քան զթլփատութիւն. զի հաւատաց Աբրահամ յԱստուած եւ արդարացաւ, ասէ գիրն, այլ ոչ թէ թլփատութիւնն ։
       Դարձեալ. Աստուած ուխտեաց Աբրահամու զթլփատութեան օրէնք իբրեւ անկատարից. եւ նոյն Աստուած փոխեաց զայն եւ ետ մեզ մկրտութեան սրբութիւն , կատարելոցս օրէնք։
       Դարձեալ. Աբրահամու եւ զմարմնաւոր թլփատութիւն . իսկ մեզ՝ զհոգեւորն։ Զի դուք զաւելորդ մորթն կտրէք, որ անօգուտ է առանց հաւատոց եւ բարի գործոց։ Այլ մեք զաւելորդ մե՛ղքն հատանեմք հաւատովք եւ բարի գործովն։ Ապա ուրեմն զհոգեւոր թլփատութիւն մեք ունիմք եւ ո՛չ դուք։
       Դարձեալ. ասեմք թլփատութիւն ոչ է արդարութիւն, այլ՝ նշան յատկութեան. զի որդիքն Աբրահամու որոշեսցին յայլազգեաց. որպէս ոք զոչխա՛ր իւր դրոշմէ, զի յատկասցի՛ յայլոցն։ Եւ յայտնի վկայ. յորժամ զքառասուն ամն յանապատ էին, ո՛չ թլփատէին . այլ յորժամ յերկիրն պարգեւեաց մտին, յայնժամ թլփատեացն, զի որոշեսցին յայլազգեացն* ։
       Դարձեալ. նշան էր թլփատութիւն յայնմ ազգէ եւ մասնէ ծնանիլ Քրիստոսի։ Ուստի Աբրահամ յերանսն երդմնեցուցանէր, ծածկապէս նշանակելով զՔրիստոս։ Արդ՝ մեք ո՛չ ծնանիմք զՔրիստոս մարմնաւորապէս , այլ հոգեւորապէս. վասն որոյ ոչ թլպատիմք մարմնաւորապէս, այլ հոգեւորապէս ։
       Դարձեալ. նշանակ էր թլփատութիւնն ազգին Հրէից. զի բաժանելոց էին յուխտէ եւ յօրինացն Աստուծոյ, եւ կտրել ի բոլոր անդամոց Քրիստոսի, եւ լինել խոտան ամենայն ազգի, որպէս այժմ են. զի յԱստուծոյ աչաց ելին, եւ ամենայն մարդկան ատելիք եղեն։
       Դարձեալ. մեք ո՛չ թլփատիմք. վասն այն զի բաժանեսցուք ի հեթանոսաց ։ Այլ դուք զի թլփատիք եւ ո՛չ մկրտիք, յայտ է զի Հրէիցն էք հաւասար, որ նալաթ են ամենայն ազգի։ Եւ ոչ ունիք զնոր օրէնս, զի ո՛չ մկրտիք, հաւասար էք կռապաշտիցն ։
       * ասեն Քրիստոս թլփատեցաւ, դուք քրիստոնեայքդ վասն է՞ր ոչ թլփատիք. Ասեմք նախ. եթէ Քրիստոս թլփատութեամբն զհին օրէնս կատարեաց. իսկ մեզ նոր օրէնս եդ մկրտութիւնն՝ ասելով. մկրտեցարո՛ւք յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ ։*
       Դարձեալ. թլփատեցաւ Քրիստոս , զի մի՛ հակառակ երեւեսցի հին օրինացն , այլ՝ հնազանդ ու կատարող. որպէս քառասնօրեա[յ] ի տաճարին եկն եւ կատարեաց զօրէնսն ։
       Դարձեալ. զի մի՛ առաչօք երեւեսցի Բանին մարդեղութիւն , որպէս Աբրահամու երեւեցաւ. այլ կատարեաց զթլփատութիւն , զի ստուգապէս մարդ եղեւ։
       Դարձեալ. մինչ ի վերնատունն եւ ի խաչն զոր ինչ արա Քրիստոս , ոչ աւանդեաց մեզ, այլ յետ ընթրեացն սկիզբն եդ նոր օրինաց եւ աւանդեաց մեզ՝ ասելով. Զայս արարէք առ իմոյ յիշատակի։
       [*Դարձեալ. թլփատեցաւ Քրիստոս մարմնով, զի զեդեալ ուխտն իւր ճշմարտեսցէ եւ կատարեսցէ։ Իսկ մեզ հրամայեաց հոգեւոր թլփատութիւն, այսինքն զմեղքն հատանել ի հոգոյ եւ ի մարմնոյ*]։
       Եւ թէ ասեն . ահա հարաւային ազգն Հապէշի թլփատին ըստ օրինացն եւ են Քրիստոնեայք. նոյնպէս եւ ձեզ պարտ է առնել։ Ասեմք. թէ նոքա ո՛չ վասն օրինացն թլփատին. այլ՝ վասն զի աշխարհն այն վատաբե՛ր է, եւ հոտեալ անդամն այն վնասէ եւ մահանայ մարդն ։
       * . որպէս մկրտութիւն սրբէ սկզբնական մեղքն, նոյնպէս եւ թլփատութիւնն։ Ասեմք նախ թէ թլփատութիւնն ի հին օրէնս է՛ր ընդդէմ սկզբնական մեղաց , որպէս օրինակն եւ նմանութիւն։ Իսկ մկրտութիւն ի նորս է՛ ընդդէմ սկզբնական մեղաց, որպէս իր եւ ճշմարտութիւն։
       Դարձեալ. որպէս ի գիշերի ճրագն լուսաւորէ, այլ ի ծագել լուսոյն խաւարի, նոյնպէս թլփատութիւն ի հինն կարէր. այլ յորժամ ծագեաց մկրտութեան շնորհք , տկարացաւ թլփատութեան օրէնք։
       Դարձեալ. մկրտութիւնն ի հինն անօգուտ էր. զի դեռ ոչ էր մկրտեալ Քրիստոս։ Իսկ թլփատութիւնն ի նորս անօգուտ է, զի բարձաւ Քրիստոսիւ. այլ իւրաքանչիւր յիւրում ժամու կարողանայ։ Ուստի յայտ է թէպէտ մկրտէին ի հինն, որպէս Մովսէսին եւ Յովհաննու, ոչ կատարէր զխորհուրդ մկրտութեանս։ Այսպէս թէ ոք թլփատի ի նորս, ոչ ունի զխորհուրդ թլփատութեան եւ ո՛չ սրբի սկզբնական մեղաց ։
       Դարձեալ. թլփատութիւն սրբէ միայն ի սկզբնական մեղաց, որպէս ասեն ոմանք։ Այլ մկրտութիւն սրբէ սկզբնականէն եւ ի ներգործականէն. որպէս է ի նոր հաւատացելոցն , որք մկրտին եւ սրբին յամենայն մեղաց։ Ապա ուրեմն ո՛չ է հաւասար մկրտութիւնն եւ թլփատութիւնն։
       * սկզբնականէն սրբէ, որպէս յայտ է ի մարգարէսն. թէպէտ թլփատեցան, իջին ի դժոխս վասն սկզբնական մեղացն։ Իսկ մկրտութիւնն սրբէ. որպէս այտ է. որք մկրտին ո՛չ մտան ի դժոխս։
       Դարձեալ. մկրտութիւն զդուռն երկնից բանայ, զոր ո՛չ կարէ թլփատութիւնն, ըստ որում Որ ոչ ծնցի ջրով եւ հոգով, ո՛չ մտանէ յարքայութիւնն, թէպէտ թլփատեալք էին։
       Դարձեալ. մկրտութիւնն շնորհօք որդիս առնէ Աստուծոյ եւ ժառանգակից Քրիստոսի, զոր ոչ ունին թլփատեալքն ։
       Դարձեալ. մկրտութիւնն ազատէ ի յաւիտենից պատժոցն , զոր ո՛չ առնէ թլփատութիւնն։
       Դարձեալ. մկրտութեամբն արու եւ էգն սրբին, այլ թլփատութեամբն՝ միայն արուն եւ ոչ էգն։
       Դարձեալ. թլփատութիւնն էր կնիք մարմնաւոր, ժամանակեայ եւ անցաւոր. եւ յաետ է զի փոփոխեցաւ։ Իսկ մկրտութիւնն կնիք հոգեւոր եւ մշտնջենաւոր, զի անփոփոխ է կնիք մկրտութեան ի հոգին ։
       Այս համեմատութիւնս ըստ հին թլփատութեանն էր. այլ ձերդ կրճատութիւն ո՛չ է թլփատութիւն , զոր ետ Աստուած Աբրահամու։ Եւ յայտ է յերկուց։ Նախ, զի ուխտն Աբրահամու ութօրեա թլփատէին. իսկ ձերդ ո՛չ այնպէս, այլ զծեր եւ զտղայ թլփատէք ։ Երկրորդ Աբրահամու ուխտեաց զարու մանկունսն թլփատել, այլ Մահմետն ձեր՝ զարու եւ զէգն. որ է հակառակութիւն ընդդէմ օրինացն Աստուծոյ։ Զոր ցուցանեմ ընդդէմ ձեր թէ դուք Տաճիկքդ ոչ ունիք թլփատութիւն։ Եթէ զարու եւ զէգն թլփատէք, այս ընդդէմ է ուխտին Աբրահամու եւ խայտառակութիւն օրինացն Աստուծոյ։ Իսկ թէ զարուն միայն, ահա զի եւ կանայք ձեր անթլփատք են։ Եւ դուք ընդ նոսա խառնակելով, լինիք եւ դուք ընդ նոսա անթլփատք . զի որ միայն ի կին պոռնիկ, մի մարմին է եւ պոռնիկ ընդ նմա։ Եւ աստի յայտ է զի ոչինչ կերպիւ ունիք զթլփատութիւն որպէս Հրէայք, եւ ոչ զնորա մկրտութիւն որպէս Քրիստոնեայք։ Ուրեմն երեւիք ի դասս կռապաշտից եւ հեթանոսաց , որք ոչ ունին թլփատութիւն եւ ո՛չ մկրտութիւն. որպէս եւ դուք ոչ ունիք։
       * ։