Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Է. Թալի մելիքութիւն
       Թալի աշիրէթը իւր անուն բացատրութիւնը տալիս՝ հետեւեալ հրաշապատումն է պատմում.
       Մելիք-Ազիզ անունով մի մելիք ունենում է մի որդի Թալ անունով, որը սովորելիս է եղել տեղական քահանայի մօտ։ Մի լուսընկայ գիշեր փոքրիկ Թալը կարծելով թէ արդէն լուսացել է, հագել է իւր նոր թանգագին շորերը եւ գնացել քահանայի մօտ՝ դաս առնելու։ Քահանան կամեցել է նրա թանգագին շորերը իւրացնել, ուստի եւ սպանել է նրան, շորերը հանել եւ նրան թաղել իւր տան մէջ։ Հայրը երկար որոնել է, սակայն ո՛չ մի հետք չէ գտել։ Մի օր, մելիք Ազիզը եկեղեցում աղօթելիս յանկարծ տեսել է, որ ներս մտաւ մի թռչուն, միանգամայն նման իւր որդի Թալին, եւ մարդկային լեզուով ասաց, թէ ինքը Թալն է , որին իւր ուսուցիչ քահանան սպանեց եւ թաղեց իւր տան մէջ եւ խնդրում է, որ իւր դիակը այդ տնից հանեն, բայց քահանային չը սպանեն, որովհետեւ ինքը նահատակուելով արքայութեան է արժանացել։ Մելիք Ազիզը հանել է դիակը, մի դաշտի մէջ թաղել եւ վերան մի եկեղեցի կառուցել, որ այժմ կոչւում է Մար-Թլայի։ Այնուհետեւ այս աշիրաթը վերակոչուել է Թալ՝ նահատակի անունով։
       Մեծ Ջիլուն կարող է կռուի դէպքում 800, իսկ Փոքր Ջիլուն 600 զինուոր հանել։