ԼՈՒՍԱՊՏՈՒՂ
Ս.
ՍԱՀԱԿԻ
ՎԱՆՔ.
Այս
վանքը
գտնւում
է
համանուն
գիւղում
եւ
ճարտարապետական
տեսակէտից
ոչ
մի
արժէք
չի
ներկայացնում,
որովհետեւ
շատ
հասարակ
շէնք
է,
անտաշ
քարից
շինուած,
բաղկացած
մի
անսիւն,
թաղակապ
տաճարից
եւ
մի
գաւթից։
Տաճարի
մէջ,
հարաւային
կողմում,
գտնւում
է
Ս.
Սահակի
,
իսկ
սրա
աչքը
պահւում
է
այստեղ՝
իբր
մասունք։
Վանքը
ըստ
երեւութին
շատ
հին
է,
իսկ
գաւիթը
շինուած
է
1608
թուին
Գասպար
եպիսկոպոսի
ձեռքով,
ինչպէս
երեւում
է
արձանագրութիւնից։
Ս.
Սահակի
վանքը
ունեցել
է
100
չափ
վարելահող,
մի
ջրաղաց
եւ
մի
այգի։
Սկզբում
այս
վանքը
կապալով
է
տրուած
եղել
մի
քահանայի,
որի
գերդաստանը
հետզհետէ
մեծանալով
կազմել
է
10
ընտանիք
եւ
օգտուելով
Աղթամարայ
կաթողիկոսութեան
անփութութիւնից՝
սեպհականացրել
ամբողջ
հողը
ու
մի
փոքրիկ
գիւղ
կազմել։
Այժմ
Աղթամարի
կաթողիկոսարանը
այս
վանքից
ո՛չ
մի
եկամուտ
չի
ստանում։
Արձանագրութիւն .
-
Ս.
Սահակի
վանքի
գաւթի
քարերից
մինի
վրայ.
Ի
թուականութեան
Հայոց
ՌԾԷ
(=1608).
ի
յերեկոց
ժմնկի…
շինեցաւ
ժամատունս
եւ
խցերս
սր.
խչկալս
ձեռօք
մհտսի
Գասպ.
եպիսկոպոսին
յիշատակ
իւր
եւ
ծնողաց
իւրոց
յիշեցելոցն
ի
Քս։