Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՇՈՒՇԱՆԻՑ Ս . ԳԷՈՐԳ
       Այս հասարակ անշուք եկեղեցին, որ գտնւում է Շուշանց գիւղում, Ներքին Վարագի մոտ, յիշատակութեան արժանի է միայն իւր հիմնադիր, Սենեքերիմ թագաւորի Շուշան դստեր պատճառով, որի գեղաքանդակ մահարձանը կանգնած է նոյն գիւղում, եկեղեցուց փոքր ինչ հեռու։ Ամէն տարի, ապրիլի 23-ին ահագին բազմութիւն Վանից եւ շրջակայ գիւղերից գալիս է այստեղ ուխտ։