Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱԼԻՒՐ ԳԻՒՂԻ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՎԱՆՔ
       Ալիւր գիւղի ս. Աստուածածնի վանքը մի շատ հասարակ շէնք է ներկայացնում, եւ այժմ գտնւում է Կտուց անապատի տեսչութեան ներքոյ։ Սրա մոտ կայ դպրոցական մի նորակառոյց շէնք, ուր երբեմն զետեղուած էր Լիմ եւ Կտուց անապատների որբանոցը։
       Ալիւրի վանքի տաճարի հիւսիսային պատի դրսի երեսին կայ մի խաչքար հետեւեալ արձանագրութեամբ։
       Ի ՈԿԳ (=1214) թուի այս խաչ կենսատու եւ նշան սիրոյ հաշտութեան ա մարդիկ որք երկրպագէք զԱնձրեւ քահանա յիշեսջիք ի Քս. եւ զՅովնէս գծող։