Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԷՐԷՐՆԱՅ Ս . ՍԱՀԱԿ
       Գտնւում է Էրէրին գիւղի հարաւային կողմում բարձրացող լերան լանջին պարսպապատ է եւ բաղկացած է մի գմբէթայարկ տաճարից եւ մի հասարակ դարպասից։ Այստեղ պահւում էր ս. Սահակի աջը, որ այժմ փոխադրուած է Լիմ անապատը, որի իրաւասութեան ենթարկւում է այս վանքը։ Ս. Սահակի վանքի լերան գագաթը կոչւում է «Խաչգլոխ»ուր աւանդութեան ասելով ճգնեալ է ս. Գրիգոր Լուսաւորիչը եւ մի խաչ օծել։ Այս տեղում դեռ եւս կանգուն է մի փոքրիկ մատուռ, ուր իբր աղօթել է ս. Լուսաւորիչը։ Վարդավառի օրը բաւական մեծ բազմութիւն ուխտ է գալիս այստեղ։
       Ս. Սահակի վանքից ժամ հեռու դէպի արեւելք գտնւում է մի ուրիշ վանքի հիմնապատ, որ այժմ յայտնի է Տէր Պետոյի վանք անունով եւ որի մոտ կայ մի սուրբ աղբիւր։