Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՆԳՂԱՅ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ.
       Անգղայ ս. Աստուածածնի վանքը գտնւում Հայոց Ձորում, Անգղ գիւղի արեւելեան կողմն, համանուն գետի ձախ ափին։ Սա մի հին, հասարակ շէնք է, բաղկացած մի փոքրիկ, անշուք եկեղեցուց, որի սեղանը նուիրուած է ս. Աստուածածնին, աջ խորանը ս. Գէորգին եւ ձախը ս . Ստեփաննոսին։
       Աջ խորանի մօտ կայ մի ուրիշ խորան եւս, նուիրուած ս. Յովհաննու Կարապետի անուան, ուր ցոյց է տրւում ս. Թադէոս առաքեալի օծած Խաչքարը եւ «իւղածորան » պատուհանը ։
       Աւանդութեան ասելով այս վանքը կառուցել է ս. Թադէոս առաքեալը եւ այստեղ ամփոփել աստուածամուխ գեղարդը, Տիրամօր քողը եւ իւղի շիշը ։
       Աստուածածնի վերափոխման տօնին մեծ բազմութիւն ուխտ է գալիս այստեղ։
       Վանքն ունի 150 օրավար հող եւ մէկ այգի։ Տարեկան հասոյթն է 130 չափ ցորեն. վանքը կառավարում է համանուն գիւղի քահանան։