Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԽԷՔԱՅ ՎԱՆՔ.
       Խէքայ ս. Գէորգ վանքը գտնւում է Հայոց-Ձորի Խէք գիւղից արեւմտահարաւ, հազիւ երկու կիլոմետր հեռու։ Վանքը բաղկացած է մի տաճարից, որ անգմբէթ է, պարզ եւ կիսաւեր։ Շուրջը կան մի քանի սենեակներ։ Սրա 211 օրավար վարելահողը եւ փոքրիկ պուրակը կապալով է տրւում տարեկան 45 չափ ցորենով։