Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       Ի նկատ առնելով, որ նոր շինուած Թիֆլիս Կարսեան երկաթուղին շատ շուտով ոչնչացնելու է ազգագրութեան վերաբերեալ թանգագին նիւթերը Լօռում, որ դեռ ապրում էր իւր նահապետական կեանքով, ես շտապեցի կարելւոյն չափ շուտ գրի առնելու դրանց, ուստի եւ անցեալ եւ նախանցեալ ամառները ճանապարհորդեցի այս կողմերում, եղայ Բորչալուի գաւառի բոլոր հայաբնակ գիւղերը, բացի Ծալկայից, որի միջով միայն մի երկու ուղղութեամբ անցայ, որովհետեւ այս տեղի հայ ժողովուրդները Կարնի գաղթականներ լինելով՝ ազգագրական տեսակէտից չեն տարբերւում Ջաւախքի բնակիչներից, որ նոյն տեղից եկած միեւնոյն ժողովուրդներն են, որոնց վերաբերեալ նիւթերը ես արդէն գրի եմ առել եւ հրատարակել «Ջաւախք» խորագրով։ Իմ բուն նպատակը եղել է ուսումնասիրել Լօռու բնիկներին, ուստի եւ թէ՛ ճանապարհորդութեանս միջոցին եւ թէ՛ յետոյ ես բաւականաչափ մնացել եմ բնիկ ժողովուրդներ ունեցող գիւղերում եւ մանաւանդ Օձուն (Ուզունլար), որ Լօռու մայրաքաղաքը կարող էր համարուել։

       Իմ անձնական դիտողութիւններն ու հաւաքած նիւթերը վերաստուգել եւ լրացրել եմ թէ՛ անտիպ եւ թէ՛ տպուած գրութիւններով, որ կարողացել եմ գտնել։ Առաջիններից նշանաւոր են, 1) Մեր յայտնի պատմաբան պ. Աղէքսանդր Երիցեանի Բորչալուին վերաբերեալ ժամանակագրական տեղեկութիւնները, ռուսերէն լեզուով. 2) Նոյնպէս իւր բազմաթիւ հետազօտութիւններով յայտնի պ. Զելինսկու Բորչալուի գաւառի Լօռու շրջանի արքունական գիւղացիների տնտեսական դրութեան մասին նիւթեր, ռուսերէն լեզուով. 3) Վաղամեռիկ Եղիշէ Երզնկեանի (հաղբատեցի) հաւաքած ժողովրդական բանաստեղծութիւնները, որ արժանապատիւ Եզնիկ քահանայ Երզնկեանը հաճեց ինձ յանձնել, եւ 4) Ութսունականներին Ուզունլար գիւղում ուսուցիչ, իսկ այժմ նոյն գիւղում խանութպան պ. Գէորգ Խարազեանի «Մի տարի գիւղում կամ վարժապետի յիշատակարանը» խորագրով գիւղական անցքերի բաւական ստուար օրագրութիւնը, որից ես քաղեցի զուտ ազգագրական նիւթեր։

       Յայտնելով իմ խորին շնորհակալութիւնս վերոյիշեալ յարգելի անձնաւորութիւններին, ինչպէս եւ իմ լօռեցի աշակերտներին քահանաներին, տանուտերերին եւ այն բոլոր անձինքներին, որոնք իմ որեւէ կերպ նպաստեցին ինձ իմ ճանապարհորդութեանս միջոցին, ես կամենում են յիշել այստեղ նաեւ ինձ յայտնի այն բոլոր, արդէն լոյս տեսած աշխատութիւններն ու լրագրական փոքր ի շատէ նշանաւոր յօդուածները, որոնք վերաբերում են Բորչալուի գաւառին եւ որոնցից, սակաւ բացառութեամբ, ես օգտուել եմ։ Այս ցուցակը թերեւս օգտակար լինի այն անձերին, որոնց հետաքրքրութիւնը չի կարողանայ յագուրդ ստանալ ներկայ աշխատութիւնիցս։ Ինչ վերաբերում է պատմական տեսութեան աղբիւրներին, ես զանց եմ առնում վերստին յիշելու այստեղ, որովհետեւ։ Բորչալուի գաւառին վերաբերեալ յատուկ գրուած չկայ, այլ զանազան տեղեկութիւններ, սաստիկ խառն կերպով ցրուած հայ եւ վրաց գրեթէ բոլոր մատենագիրների մէջ։ Ես ամիսների ընթացքում թերթեցի սրանցից շատերը եւ ումնից ինչ գտայ, յիշատակեցի իւր տեղում։

       
       Ինճինճեան. Ստորագրութիւն Հայաստանեայց. Վենետիկ 1822.
       Ս. Ջալալեան. Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան. ա. եւ բ. հատոր. Թիֆլիս 1842 եւ 1850.
       Կիրակոսեան. Հին Իգահատցիք. Մեղու Հայաստանի 1858.
       Կիրակոսեան. Գաւառական հանելուկի վրայ. Մեղու Հայաստանի 1860 N3 եւ 4.
       Ռ. բէկ Երզնկեանց. Նկարագրութիւն Սանահնի. Մեղու Հայաստանի 1860 N N 1, 2, 3.
       Հրովարտակ երեք թագաւորաց, Հայոց, Վրաց եւ Աղուանից, Հաղբատի վանքի մասին։ Մեղու Հայաստանի 1860 N 10.
       Ա. Ն. Գուգարաց աշխարհ. Փորձ Ա. տարի N2.
       Բժ. Գ. Քոչարեան, Լօռու գիւղական կեանքից պատկերներ, Փորձ.
       Ք. Ճանապարհորդական յիշատակարան Արձագանք. 1884 թ. N N 42, 43. եւ 1885 թ. N N 2 եւ 3.
       Երզնկեան Ռոստամ բէգ. Հնախօսական տեղագրութիւն Հաղբատայ (գրաբառ). Վաղարշապատ 1886.
       Վրէն Տաշրացի, Ժողովրդական աղօթքների մասին. Նոր-Դար 1887 NN 123-127.
       Լօռու գաւառի գիւղացիների տնտեսական վիճակը, Նոր-Դար, 1890 N 182.
       Ագապեան. Թիֆլիսից Ջալալ-օղլի. Նոր-Դար. 1892 N N 101-108.
       Վ. Մեհրաբեան. Բորչալու գաւառի ազգաբնակութեան տնտեսական դրութիւնը. Տարազ 1893 ե. 247.
       Ն. Քարամեան. Ծալկայ. Երեք օր գաղթական հայ գիւղացիների շրջանում. Արձագանք. 1894 N N 89, 90, 91, 92, 100.
       Յ. Թումանեան. Բորչալւում. Հորիզոն, գրական հանդէս. 1894.
       Վիճակագրական տեղեկութիւնք Լօռուայ. Արձագանք 1895 N 21
       Ի. Յարութիւնեան. Սանահին Ազգագրական Հանդէս, գիրք Գ.
       Գ. ք. Երզնկեան. Լօռեցոց հարսանիքը. Ազգագրական Հանդէս, Գ. գիրք.
       Նոյն Կայեան բերդ եւ Կայենոյ ձոր. անդ.
       Տեղացի Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքը, Արաքս 1897. գիրք Բ.
       Բժ. Գ. Տ. Գ. Զաքարիա սպասալարի սուրը. (կեղծ է), Արձագանք 1897 N 74.
       Գիւտ ա. ք. Աղանեան. Հնից նորից, հնախօսական ուղեւորութիւն. Լումայ 1900 N 1 եւ 2. եւ 1901 N 2.
       Ի. Յարութիւնեան Իմ օրագիրը. Լումայ 1901 N1.
       Ե. Ս. Սանահին եւ Հաղբատ վանքերը, Արարատ 1901 N 8, 9
       Գ. Ե. Տուտեորդու գերեզմանը. Արձագանք 1894 N 143.
       Գ. Ե. Շնող եւ Կայծօն բերդերը. Արձագանք 1894 N 85
       Муравевь. Грузия и Армения, часть II, СПб, 1848.
       Абих, О кристаллическом граде в триалетских горах, в Зап. Кав. Отд. Имп. Русск. Геогр. Общ., Кн. X, вып. 3-ый, 1879.
       Гримм, Памятники христианской архитектуры в Грузии и Армении, СПб, 1866.
       Иосселиани, Путевые заметки от Тифлиса до Ахталы. Тифлис.
       А. Ерицов, Монастырь Ахпат, - Кавказская старина, 1872, N 2 и 3.
       А. Ерицов, Монастырь Ахтала, - Кавказская старина, 1872, N 1.
       Баградзе. Кавказ в древних памятниках христианства, - տպուած է նախ "Акты археографической коммисии" V եւ VI հատորներում եւ յետոյ "Записки Общества Любителей Кавказской Археологии" մէջ։ Тифлис, 1875.
       А. Ерицов, Экономический быт государственных крестьян Борчалинского уезда, Тифлисской губернии, Тифлис, 1889.
       Кондаков. Опись памятников древности в некоторых храмах и монастырях Грузии, СПб, 1890.
       А. М. Аргутинский-Долгорукий, В. П. Бочкарев, и Р. И. Данилов. Район Тифлисско-Карсско-Эриванской железной дороги в экономическом и коммерческом отношениях. Издание Закавказской железной дороги, Тифлис, 1897.
       Кондратенко. Сборник статистических данных о землевладении и способах хозяйства в пяти губерниях Закавказского края. Изд. Закавказским статистическим комитетом, Тифлис, 1899.
       Mém. de l'Acad. des sciences de S. Petersb. VII rie, t. VI, N 6, pp. 1-46. Ղրիմեցու Հաղպատի եւ Սանահնի նկարագրութիւնը։
       Déscription géographique de la Géorgie, par le tsarevitch Wakhoucht. Trad. par M. Brosset. S. Petersb.
       Histoire de la Géorgie, depuis l'antiquité jusqu'au XIX siecle. Traduite par M. Brosset. S. Petersb. 1849-1858, 5 հատոր։
       Additions et é claircissements à l'histoire de la Géorgie, depuis l'antiquité jusqu'en 1469 de J. C. par M. Brosset, 1851.
       De Morgan. Mission scientifique au Caucase, Paris, 1890. *