Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       Ա. ԲՆԱԳՐՈՒԹԻՒՆ

       Բորչալուի գաւառն իբր մի առանձին վարչական միութիւն կազմուեց 1880 թուին Թիֆլիսի գաւառից։ Սրա մէջ մտան Բորչալու հարթութիւնն եւ Լօռի ու Թրիալէթ լեռնային գաւառակները, կամ հայկական հին բաժանմամբ՝ Գուգարաց աշխարհի Ձորափոր (Դեբեդ գետի հովիտը, իւր Սեւորդեաց (Սաղուձոր) եւ Կայենոյ ձորերով). Ծոբոփոր (Սոմխէթը եւ Բորչալուն), Տաշիրը (Լօռի), Թռեղք (Թրիալէթ), Բաղափոր (Բոլնիսի ձոր) եւ Դմանեաց աշխարհ (Դմանիս) գաւառակները։

       Ամբողջ գաւառը կոչուել է իւր մի մասը՝ Բորչալուի հարթութեան անունով, իսկ սա, որ հայերից Ծոբոփոր, իսկ վրացիներից Սոմխէթ էր կոչւում, վերակոչուել է Բորչալու այն թուրք ցեղի անունով, որ Շահ-Աբասը վերաբնակեցրել է այստեղ, (1603 թ. ) ինչպէս պատմում է վրաց թագաւորազն աշխարհագիր  Վախուշտը ։

       Այս գաւառը տարածւում է հիւսիսային լայնութեան 41° 48՛ ու 40° 46՛ եւ արեւելեան երկարութեան 61° 26՛ ու 62 47՛ միջեւ, բռնելով 11196, քառ. մղոն, կամ 5, 417, 2 ք. գերստ, եւ կամ մօտ 564, 472 դեսիատին տարածութիւն։

       Պատկանելով Թիֆլիսի նահանգին, նա ընկնում է նրա հարաւ-արեւելեան մասում եւ նրա Գորու եւ Սղնախի գաւառներից յետոյ ամենամեծ գաւառն է իւր տարածութեամբ։

       Սահմանները. - Ամենահիւսիսային սահմանային կէտը կազմում է Ջամ-ջամ (41° 48՛ հ. ) լեռը, որ պատկանում է Թրիալէթու կամ Արջեւանու լեռնաշղթային։ Իսկ վերջինս կազմում է այս գաւառի հիւսիսային, բնական սահմանը։ Այս գիծը Ջամ-ջամ լեռից փոքր ինչ հարաւ թեքուելով՝ ուղղւում է համարեա 41° 45՛ զուգահեռականի ուղղութեամբ, բաժանելով Բորչալուի գաւառը Գորու գաւառից։ Այսպիսով այս սահմանը 33 վերստաչափ ձգուելով մինչեւ Մզիս Ցխվիրի (7390 ֆ. ) լեռան մօտերքը, թեքւում է դէպի հարաւ. ուղղակի այն տեղը, ուր Բորչալուի, Գորու եւ Թիֆլիսի գաւառներն ընդհարւում են միմեանց։ Արեւելեան սահմանն այսպիսով սկսւում է Մզիս Ցխվիրի լեռից, ուղղւում նախ դէպի հարաւ, ապա՝ թեքուելով դէպի արեւելք, եւ կտրելով Ալգետ գետն ու Դեղին լեառը (5976') եայլօ (6409'), Գելլիւդաղ Խալէկ (6022') լեռների վրայով հարաւ-արեւմտեան ուղղութեամբ հասնում է մինչեւ գերմանացիների Ալէքսանդրսհիլֆ գաղոմւթը ու յետոյ արդէն դառնում է դէպի արեւելա-հարաւ, եւ կրկին արեւելք՝ Կուրի վտակ՝ Խըրամ գետի ուղղութեամբ։ Այստեղ սահմանն անցնում է Խրամին նեղ ու խոր ձորով եւ Արխլու գիւղից ոչ հեռու, համարեա 62° 22' ա. երկ. ուղղւում է դէպի հիւսիս-արեւելք, երկրորդ անգամ կտրում Ալգետ գետը եւ գաւառի հարթ մասով ու Եաղլուջա լեռնաշղթայով հասնում է մինչեւ Կուր գետը։ Գնալով Ղարայազի դաշտավայրի եւ Կուրի հոսանքի ուղղութեամբ, այս արեւելեան սահմանն երրորդ անգամ կտրում է Ալգետը, նրա Կուրի հետ խառնուելու տեղում, անցնելով Խրամի վրայի Կարմիր կամրջով գաւառի լեռնային մասը, հիւսիս արեւելքից դէպի հարաւ-արեւմուտք։ Ապա կտրում է Պովերի- թալա, Սալերկա-թալա, Դոնդար, Շիշ-թափա, Մարզաքար (7379'), Չաթին- դաղ լեռները, միքանի պտոյտներ է անում եւ հասնում գաւառի հարաւային վերջին կէտին՝ Ծակ-քար լեռան, որի մոտ գտնւում է Խալար բարձր գագաթը, որ հասնում է մինչեւ 9918 բարձրութեան։ Խրամը Կուրի մէջ թափուելու տեղից գաւառիս սահմանն այլ եւս չի շփւում Թիֆլիսի նահանգին, այլ Գանձակի նահանգի Ղազախի գաւառին։ Ծակ-Քարից արդէն սկսկւում է գաւառիս արեւմտեան սահմանը, որ բաժանում է Բորչալուի գաւառը Երեւանեան նահանգի Աղէքսանդրապօլու գաւառից։ Այս սահմանը հարաւից դէպի հարաւ-արեւմուտք տարածուելով՝ Քեօմադաղ լեռան վերայով ուղղւում է դէպի Սիսի-Մադանի պղնձահանքը (4120') կտրում է Դեբեդ գետը, Քարհանք (7328') Բզովդալ (9184') լեռներով ձգւում է Չուրուխլու եւ Աղլախանու լեռների ուղղութեամբ եւ Աղլախան լեռան գագաթից ուղղակի դառնում է դէպի հիւսիս եւ յետոյ հիւսիս-արեւմուտք։ Այստեղ նա ուղղւում է դէպի Մոկրիա կամ Ղարաաղաջ լեռների գլխաւոր շղթան, եւ Ախալքալաքի գաւառի սահմանից ոչ հեռու, Լէկլի-դաղ լեռան (10491') մոտ համարեա ուղիղ գծով բարձրանում է հարաւից հիւսիս։ Անցնելով Ախալքալաքի գաւառի Թափարաւան լըճից 3-4 վերստ եւ Պիկէտ լեռան ու Թիքմա-տաշ սիւնի վրայով, այս սահմանը համարեա ուղիղ անկիւնով ուղղւում է գաւառի ամենա-արեւմտեան-կէտին, Սամսար լեռան (10777') կտրում Ղարաղուզէյ, Շաւ- Նաբաթ (9611')։ Տաւ-Գոթելի (9211') լեռները եւ Գորու գաւառի ուղղութեամբ անցնում նախ հիւսիս-արեւմուտք, յետոյ հիւսիս- արեւելք եւ հասնում Ջամջամ լեռան, այն կէտին, այն կէտին, որտեղից մենք սկսեցինք գծել սահմանը։

       Այսպիսով Բորչալուի գաւառի մեծ մասը շրջապատուած է բնական սահմաններով, կամ կից լեռնաշղթաներով, կամ սըրանց փոքրիշատէ բարձր ճիւղերով մոտ 365 վերստ տարածութեամբ, եւ միայն հիւսիսային եւ արեւելեան սահմանների մի մասն է իջնում հարթութեան վրայ եւ ձգւում Կուրի եւ նրա վտակ Խրամի հոսանքի ուղղութեամբ մոտ, 85 վերստ, եւ բլրոտ հարթութեան վրայով Խրամ եւ Կուր գետերի միջեւ մոտ 30 վերստ։ Այսպիսով Բորչալուի գաւառի սահմանային գիծը, որ հասնում է մինչեւ 480 վերստի, ընդհարւում է հիւսիսից՝ Գորու (մոտ 55 վ) արեւելքից՝ Թիֆլիսի (մոտ 145 վ) եւ Ղազախի (մոտ 100 վ) հարաւից եւ հարաւ- արեւմուտքից՝ Աղէքսանդրապօլի (մոտ 100 վ) եւ արեւմուտքից՝ Ախալքալաքի (մոտ 80 վ) եւ Գորու գաւառների հետ։

        Լեռներ. Բորչալուի գաւառն երեք կողմից լեռներով շրջապատուած բարձրաւանդակ է, որի միջին մասը մի քանի ուղղութեամբ կտրտուած է շրջապատող լեռների ճիւղաւորութիւններով։ Միայն հիւսիսի արեւմտեան մասը, որ կոչւում է Բորչալի, սաստիկ տարբերւում է միւս մասերից, կազմելով Ղարայազի հարթութեան շարունակութիւնը, որից նա բաժանւում է Կուր գետով։

       Այս գաւառի հիւսիսային սահմանում տարածւում է Թըրիալէթի լեռները, որ ձգւում են բաւական երկար եւ կազմում խրամ եւ Կուր գետերի ջրաբաշխը։ Այս լեռները ձգւում են Բորժոմի հովտից եւ կազմում փոքր Կովկասի արեւելեան կէսը, իսկ արեւմտեանը կոչւում է Ախալցխա-Իմրէթեան լեռնաշղթայ։ Թրիալէթի լեռնաշըղթան տարածուելով Փոցխով գետը Կուրի մէջ թափուելու տեղից մինչեւ Թիֆլիս քաղաքը, մոտ 133 վերստ երկարութեամբ, իւր ամենալայն մասերում հասնում է միայն 50 վերստի։ Այս լեռների միջին բարձրութիւնը հասնում է մինչեւ 7800 ոտ, իսկ մի քանի գագաթներ 9300 ոտ, էլ անցնում են։ Թրիալէթի լեռների Հիւսիսային լանջը, որ դէպի Գորի գաւառն է նյում շատ զառիվայր է, եւ ամբողջովին անտառապատ։ Իսկ հարաւային, որ մտնում է Բորչալուի գաւառը, աւելի պակաս զառիվայր է եւ անտառազուրկ։ Թրիալէթի լեռնային շրջանը սաստիը ձգուած ձուածիրի ձեւ ունի, որ երեք կողմից շրջապատուած է Կուր գետով եւ որի մեծ շառաւիղի մի ծայրը մօտենում է Թիֆլիսին, իսկ միւսը Փոցխովի եւ Կուրի խառնարանին։ Այս շրջանի կենտրոնական մասում բարձրանում է Արջեւան լեռնաշղթան, որի ճիւղերը մօտակայ մասերի հետ միասին կրում են Թրիալէթ անունը։ Արջեւան լեռնաշղթան դէպի հիւսիս իջնում է շատ ուղղաձիգ լանջերով, իսկ դէպի հարաւ շատ թեք է։ Այս մասը ցածրանում է դարատափերով, որոնք միմեանց բաժանում են լայն հովիտներով։ Գրէթէ այս բոլոր հովիտներն սկիզբն են առնում հարթ բարձրաւանդակի վրայ, ուր նրանց ափերն արդէն նկատւում են ցածր բարձրութիւններով։ Բայց դէպի արեւելք գնալով, հովիտների յատակը սկսկում է խորանալ եւ մի քիչ էլ հեռու, նրանց ափերն բարձրանում են իբր առանձին նշանաւոր շղթաներ, սակայն եւ այնպէս՝ այս ափերի սար ճիւղաւորութիւնների եւ շղթաների միջին բարձրութիւնն այնուամենայնիւ ցածր է մնում արեւմտեանից, - Թրիալէթի լեռների բարձր, հարաւային լանջից, որ կազմում է Ծալկայի բարձր սարահարթը, որի միջին բարձրութիւնը հասնում է 5000 ոտնաչափի։

       Թրիալէթի քեռների լեռների հարաւային լանջն աւելի նեղ, բայց եւ աւելի քիչ զառիվայր է, քան հիւսիսայինը, ցանցաւ բնակութիւն ունի, բայց եւ ծածկուած է ընդարձակ արօտատեղիներով եւ լի է հրաբխային խոշոր քարերով։ Հարաւային լանջի լայնութիւնը, որ նայում է Բորչալուի գաւառին տատանւում է 30 մինչեւ 12 վերստի մէջ։

       Երկրաբանական տեսակէտից, Թրիալէթի լեռնաշղթան, պ. Փիլիպպովի կարծիքով շատ նման է Ախալցխա-Իմերէթեան լեռներին։ Միեւնոյն երկրորդական եւ երրորդական նստուցքային կազմութիւններն են որոնց վերին մասերը կտրտուած են եւ մասամբ ծածկուած պորփիւրով, նմանաքարով (долерит) եւ նորագոյն կազմութեան ուրիշ հրաբխային տեսակներով։

       Երկրաբանների կարծիքով Ախալցխա-Իմերէթեան եւ Թրիալէթի լեռները մի ժամանակ կազմել են մի լեռնաշղթայ եւ երբ երրորդական կազմակերպութեան շրջանում Վրացա-Իմերէթեան լեռնաշղթան բարձրացել է ուղղահայեաց դէպի Ախալցխա-Թրիալէթեան լեռնաշղթան՝ այս վերջինիս մէջ յառաջացրել է մի ճեղքուած-Բորժոմի հովիտը, որի միջով եւ դուրս է թափուել Ախալցխայի ծովը։ Աբիխ ակադեսիական ենթադրում է, որ Թրիալէթի լեռների ամբողջ հիմքը կազմուած է հատաքարից (гранит) փայլարախառն եւ քլորիտային թերթաքարից (слюдистые и хлоровитовые сланцы) եւ գղձաքարերից որոնք, սակայն շատ քիչ են երես դուրս գալիս։ Նստուց քարին կազմութիւնից այստեղ պատահում են միայն կաւճային եւ երրորդական նորարշալրշային նստուցքներ։ Երրորդական նստուցքի հաստութիւնը հասնում է 3000-3500 ոտնաչափ։ Լեռների գլխաւոր զանգուածը կազմուած է հրաբխային հետեւեալ տեսակներից, խստաքար (трахит, trachyte), անտեզիտ (антезит), պորփիւր (авгитовый порфир) եւ այլն, ինչպէս եւ զանազան տեսակի լաւաներ։

       61° 53' միջօրէականի մոտ, Արջեւանու լեռնաշղթայից բաժանւում է Բեդենեան լեռնաշղթան, եւ տարածուելով դէպի հարաւ-արեւելք՝ մտնում է Թիֆլիսի գաւառի սահմանները։ Այս լեռների մի ճիւղն ուղղուելով դէպի հարաւ-արեւմուտք, կըրկին մտնում են Բորչալուի գաւառը։ Այստեղ նրա թեք լանջերը, որ առաւելապէս ժայռոտ են եւ միայն Ալէքսանդրոհիլիֆ գաղութի հանդէպ ծածկուած են բուսականութեամբ, կազմում են Խրամ գետի այն խոր ձորը, որ ձգւում է մինչեւ Քոլագիրանի կամուրջը, ուր գետը ձորից դուրս է գալիս դաշտավայրը։ Թրիալէթի լեռներն արեւմտեան կողմից միանում են Ցիխէ-Ջուարի լեռնաշղթայի հետ, որ ձգւում է գաւառիս հիւսիս-արեւմտեան սահմանից դէպի հարաւ։ Այս լեռնաշղթան գաւառիս հիւսիսային մասումը դէպի ներս տալիս է մի քանի ճիւղեր։

       Այն տարածութիւնը, որ հիւսիսային կողմից շրջապատուած է Արջեւանի լեռներով, արեւմտեան եւ մասամբ էլ հարաւային կողմից Ցիխէ-Ջուարի լեռնաշղթայով եւ արեւելքից՝ Բեդենեան լեռներով ու Խրամ գետի ժայռոտ ձորով, կազմում է Ծալկայի հարթութիւնը։ Սա բոլորովին հարթ, համարեա ուղղանկիւն սարահարթ է, որ ունի 30 վերստ երկարութիւն, 10 վ. լայնութիւն եւ մոտ 340 ք. վերստ մակերեւոյթ։ Նա կազմուած է նմանաքարի լաւայից եւ բարձրանում է ծովի մակերեւոյթից 500 ոտ։ Այս սարահարթը ցածրանալով դէպի արեւելք, վերջանում է հարթ մարգագետիններով հարուստ բարձրաւանդակով, որն ունի ուղղաձիգ իջնող լանջեր եւ կազմում է Դեգին լերան վերին մասը։ Համարեա այս ամբողջ սարահարթը ծածկուած է արտերով եւ մարգագետիններով։ Կցիա եւ Խրամ գետի այստեղի ափերը ցածր են եւ միջոց են տալիս օգտուելու նրանց ջրերից ոռոգելու համար։

       Ցիխէ-Ջուարի լեռները, որ սահմանափակում են Ծալկայի հարթութիւնն արեւմտեան կողմից, հարաւ ուղղուելով ստանում են Ղարա-աղաչ կամ Մոկրիա լեռներ անունը։ Այս լեռների նշանաւոր գագաթներն են, Գաւաղբան (9251'), Ադրեքար (9765'), Էմլէկլի (10, 018') եւ Լէկլի-դաղ (10, 491')։ Մոկրիա (թաց) անունն այս լեռներին տուել են ռուսներն այն կպչուն ցեխի պատճառով, որ գոյանում է սրանց վրայ օդերեւոյթային ամենափոխր նստուցքի ժամանակ։ Իսկ թուրքական Ղարա-աղաչ (սեւ-փայտ) անունը վկայում է, որ այս լեռները, որ այժմ բոլորովին գրկուած են անտառային բուսականութիւնից, մի ժամանկ անտառապատ են եղել։ Այս լեռների արեւելեան լանջը, որ ամբողջովին մտնում է Բորչալուի գաւառը, հետզհետէ լայնանում է եւ հասնում 10 մինչեւ 20 վերստ լայնութեան։ Նա բաղկացած է յետին ժամանակի հրաբխական նստուցքային խառնուրդից, որ ամենափոքր խոնաւութեան միջոցին դառնում է անանցանելի կպչուն ցեխ։ Այս լանջերն ամբողջ Անդրկովկասում յայտնի են իրենց հրաշալի արօտատեղիներով։

       Ղարա-աղաչի լեռներն արեւմուտքից 20 վերստից աւելի սահմանափակում են Լօռու լեռնային հարթութիւնը եւ հարաւում միանում Բզովդալի լեռնաշղթայի հետ։ 5-10վերստ լայնութեամբ տարածուելով այս լեռնաշղթան իւր զանազան մասերում կրում է առանձին լեռների անուններ, ինչպէս՝ Աղլախան, Չուբուխլի եւ Դվալ։ Բզովդալ ի լեռնաշղթան, որ բաժանում է Բորչալուի գաւառն Աղէքսանդրապօլի գաւառից, իւր հիւսիսային, տեղ տեղ անտառապատ լանջով, հարաւից սահմանափակում է Լօռու հարթութիւնը, որ կտրտուած է գետակների ժայռոտ հուներով։

       Բզովդալի արեւելան կիսում առաւելապէս գտնւում են սիէնաքար (сиэнит) որձաքարային պորփիւր (кварцовый порфир), դիարիտ (диарит), ֆելզիտային պորփիւր (фельзитовый порфир) եւ բիւրեղային որձաքար (кристаллический кварцит) որ գործնական մեծ նշանակութիւն ունի, որովհետեւ նրանից ստանում են գաւառի ամենալաւ ջաղացաքարը։ Այստեղ ակադեմիկոս Աբիխը գտել է բիւրեղային կրաքարը, որ նման է Ղարայազի մարմարիոնին, եւ տանիքի բաւական հաստ թերթաքար։ Հարուստ է նաեւ հանքերով։ Բգովդայի լեռնաշղթան մոտ 50 վերստ երկարութիւն ունի, իսկ ամենալայն մասը հասնում է 20 վեսրտի։ Նրա երկու լանջերն էլ միատեսակ թեք են։

       Ոչ մի տեղ, ասւում է ակադեմիկոս Աբիխը ասւում է ակադեմիկոս Աբիխը այնպէս լաւ ֆելզիտ չի գտնւում, ինչպէս Ուզունլարում, ուր պ ատահում են ահագին մեծութեան կտորներ։ Սրանք ճարտարապետական տեսակէտից շատ նշանաւոր են, որովհետեւ քանդակագործութեան մէջ գործ են ածւում, շատ դիմացկուն են, եւ կլիմայական ազդեցութիւններին դժուարութեամբ են ենթարկւում։

       Բզովդալի լեռնաշղթայից հիւսիս, Ղարաղաչի լեռների Լէկլի- գաղ գագաթից սկիզբն են առնում Սոմխէթի կամ Աղզիբէուկ լեռները, որ ուղղւում են արեւմուտքից արեւելք մինչեւ Դեբեդ գետը։ Այս լեռներն սկզբում նեղ են, միջին մասում հասնում են 50 վերստ լայնութեան, բռնելով այն տարածութիւնը, որ սահմանափակւում է հետեւեալ գետերով. Յրօզման Մաշավեր, Խրամ, Բորչալի (Դեբեդ) Կամենկա եւ Ջիլղի։ Այս լեռները մեծ մասամբ ծածկուած են ամենալաւ անտառներով, Սոմխէթի լեռները, որ իրենց արեւմտեան վերջաւորութեան վրայ հազիւ նկատելի են, իրենց շարունակութեան վրայ հասնում են գդալի բարձրութեան։

       40° 17' եւ 41° 30' հիւսիսային լայնութեան եւ 62° 15' եւ 62° 48' արեւելեան երկարութեան միջեւ տարածւում է Բորչալուի ընդարձակ ցած հարթութիւնը, որ ոռոգւում է Ալգետ, Խրամ, Բորչալի (Դեբեդ) գետերի գետաբերաններով։ Այս դաշտը հիւսիսից սահմանափակւում է Թրիալէթի լեռների եւ Եաղլուջա լեռնաշղթայի փէշերով, արեւելքից՝ Կուր գետով, իսկ հարաւից եւ արեւմուտքից՝ Հայ-Գանձակեան եւ Սոմխէթի լեռների ստորոտներով։ Դաշտի բացարձակ բարձրութիւնը 1070 ոտ. չի անցնում։ Նա մօտաւորապէս բռնում է 520 ք. վերստ տարածութիւն ամենամեծ երկարութիւնը հասնում է 35 վերստի, լայնութիւնը՝ մինչեւ 26 վերստի։ Բորչալուի հովիտը, արտերն ոռոգող ջրերի առատութեան պատճառով, սաստիկ արգաւանդ է եւ խիտ բնակութիւն ունի։ Նրա մակերեւոյթը բոլորովին հարթ է զուրկ անտառային բուսականութիւնից։ Այստեղ գետերը հոսում են ցած ափերի միջով եւ արտերը ջրելու բոլոր յարմարութիւններով ունին։ 62 միջէօրէականից դէպի արեւելք։ Սոմխէթի եւ Բզովդայի լեռները մօտենում են միմեանց իրենց ստորոտներով եւ կազմում Կամենկա գետի հովիտը, իսկ 60 միջէօրէականից արեւմուտք՝ այս լեռների մինջեւ տարածւում է բոլորովին հարթ բարձրաւանդակ Լօռու դաշտավայրը, որ կլոր ձեւ ունի եւ բռնում է 450 ք. վերստ տարածութիւն, մոտ 4700 ֆ. միջին բարձրութեամբ եւ կազմուած է Անդրկովկասում սովորական հրաբխային տեսակներից, ինչպէս են բազալտ (базалит) եւ խստաքար (трахит) ։ Այս վերջիններս երբեմն երես են դուրս գալիս։

       Այս դաշտավայրի հիւսիս արեւմտեան մասում կան շատ ճահիճներ եւ շամբեր. որ սկիզբն են տալիս շատ գետակների եւ վտակների։ Միւս մեծագոյն մասը ծածկուած է պարարտ արօտներով, որոնք գիւղերի մոտ փոխւում են արտերի։ Հողը առաւելապէս մութ շագանակագոյն կամ տիպական սեւահող է, եւ մասամբ կաւահող տեղ տեղ լի հրաբխային տեսակների քարային մնացորդներով։ Անտառներ պատահում են միայն Ջալալօղլու մօտերքից։

       Գետերը - Գետերով, գետակներով շատ հարուստ է այս գաւառը. նրան է պատկանում Խրամ գետի աւազանը եւ Ալգետի միջին ու ներքին ընթացքը։   

       Խրամ. Սա, որ Կուրի աջ վտակն է, սկիզբն է առնում Բորչալուի գաւառից դուրս՝ Ցխրա-ծղարոս-մթա լերան հարաւային ստորոտից եւ հոսելով Տաւ-Գոթելի գագաթից փոքր ինչ հիւսիս՝ մտնում է այս գաւառը՝ պատմական Կցիա անունով։ Ապա Աւրանլի գիւղի մոտ դուրս է գալիս Ծալկայի դաշտավայրը եւ սաստիկ դանդաղ հոսելով յառաջացնում է ճահճային ափեր։ Եգդի-քիլիսա գիւղի մոտ նրա մէջ թափւում են ձախ կողմից՝ Ջինիս եւ աջից՝ Նարդւան եւ Աեազմա վտակները։ Հոսելով շատ քիչ բար-րացող ափերի միջով, Կցիան Ծալկաբերդի (Գունիա-ղալա) մոտ ստանում է Խրամ անունը։ Այնուհետեւ Բարմաղսըս գիւղից սկսած, նրա երկու կողմից տարածւում են հրաբխային զանգուած ունեցող բլուրներն, որոնք ջրի մակերեւոյթից տեղ տեղ մինչեւ 500 ոտնաչափ բարձր են։ Ծալկայի դաշտավայրի բնակիչները չեն օգտւում Խրամից՝ ջըրելու իրենց դաշտերը որովհետեւ տեղի բարձրութեան պատճառով (մօտ 5000 ֆ) հողը շատ դանդաղ է չորանում մանաւանդ որ ամառը վտակները դուրս գալով ափերից, հարկաւոր եղածից շատ աւելի խոնաւութիւն են տալիս երկրին, այնպէս որ ցանքսերը շատ անգամ աւելի խօնաւութիւնից են վնասում, քան թէ չորութիւնից։ Բայց Խրամն այս տեղերում տալիս է այն համեղ ձկների մի քանի տեսակները, որոնք Թիֆլիսում յայտնի են ընդհանուր «Խրամուլի» անունով։

       Ալէքսանդրսհիլֆ գաղութից ներքեւ Խրամն աջ կողմից ընդունում է իւր երկու նշանաւոր վտակները՝ Չոչիան եւ Ղարաբուլախ, որոնք սկիզբն են առնում Մոկրիա լեռներից, իսկ ձախ ըողմից՝ մի քանի աննշան վտակներ։ Մօտ ութսուն վերստ հոսելով նեղ ձորի միջով՝ Խրամն Արըխլու թրքաբնակ գիւղի մոտ դաշտ է դուրս գալիս։ Փոքր ինչ ցած, Մոլլա-Ահմէտլի գիւղի մոտ Խրամի մէջ աջ կողմից թափւում է աւելի ջրառատ Մաշաւեր (նոյնպէս Չապալ) վտակը։ Սա կազմուելով Մոկրիա լեռներից բղխող բազմաթիւ լեռնային վտակներից, Բաշքեշուտ գիւղի մոտ ձախ կողմից ընդունում է Մահմուտլի վտակը, եւ շուտով մտնում մի բաւական խոր ձոր։ Ապա նրա մէջ թափւում են նոյն աջ կողմից ոսկու աւագով հարուստ Բինաձոր եւ Գամբլուտ վտակները, սակայն Մաշաւեր գետակը մինչեւ Քվեշի գիւղը շարունակում է հոսել խոր հունով, համարեա ոչ մի օգուտ չբերելով շրջապատող դաշտերին։ Իսկ Բաշքեշուտ գիւղից մինչեւ Քվեշի գիւղը գտնւող այգիներն ու պարտէզներն առաւելապէս ջրւում են Մաշաւերի մէջ թափուող վտակների ջրով։ Եկատերինէնֆէլդ գաղութի մոտ Մաշաւերն ստանում է գիւղատնտեսական նշանակութիւն, երկու մեծ ջրանցքներով առատութեամբ ջրելով գերմանացիների այգիներն ու մասամբ նաեւ արտերը։ Այս գաղութից ներքեւ։ Մաշաւերի մէջ աջ կողմից թափւում է Բոլնիս- չայը, ոռոգելով Բոլնիս Խաչէնի, Խատիս Սոպելի, Միգիրլու, Աբդալա եւ այլն գիւղերի այգիները եւ մասամբ նաեւ արտերը։

       Ձմեռն աջ կողմից սրա մէջ թափւում է նաեւ Շուլավէր վտակը, որովհետեւ մնացած ժամանակ նա հազիւ է բաւականանում ոռոգելու Շուլավէրի բազմաթիւ այգիները։

       Ամենամեծ եւ գիւղատնտեսական տեսակէտից ամենաօգտաւէտ ջրամբար հանդիսանում է Խրամի աջ վտակ Ձորագետը, որ կոչւում է նաեւ Դեբեդ, Բերդուջ, Մեծ-ջուր, Բորչալա, Պալըզ-չայ եւ որ վերջերս ընդունել է նաեւ Կամենկա (քարքարոտ) անունը։ Այս գետը յառաջանում է Մոկրիա լեռներից սկիզբն առնող Ջիլդի եւ Ղարադալա վտակների միախառնումից, Ջալալօղլու մոտ, եւ կոչվում է Կամենկա։ Ջալալ-օղլու կամուրջից փոքր ինչ բար-րաջ կողմից Կամենկայի մէջ թափւում է Չուրուխլի վտակը, ուր աջ եւ ձախ կողմերից ջրանցքներ են անցկացրած Ջալալ-օղլու ջրաղացների եւ պարտէզների համար։ Ջալալ-օղլի գիւղից ներքեւ ձորը, որով ոոտալով անցնում է Դեբեդը, հետզհետէ նեղանում եւ խորանում է եւ բոլորովին նմատչելի եւ ոռոգելու տեսակէտից անօգուտ դառնում բնակիչների համար։ Լօռ ի բերդի մոտ Դեբեդի մէջ թափւում է ձախ վտակ Աղզիբէիւկ գետակը, իսկ աւելի ցածը Լեջան, Ագարակ- Օվան-դարա եւ Տոտկայ ջուր վտակները։ Այս բոլորը բղխում են Սոմէթեան լեռների արեւմտեան ճիւղերից, արագընթաց են, պտտեցնում են մի քանի ջրաղացներ եւ ջրում տեղացիների աննշան պարտէզները։ Կուրթան գւղի մոտ Դեբեդ գեհի հետ միանում է Բզովդայի ճիւղերից սկիզբն առնող Գարգառայ-գետը։ Այնտեղից Դեբեդ գետը իւր հարաւ արեւելեան ուղղութիւնը փոխում է դէպի արեւելք եւ Ծանթեր գիւղի մոտ մտնում է սաստիկ նեղ։ Բզովդայի եւ Սոմխէթի լեռների ճիւղերից յառաջացած անցքը, յետոյ եւ թափուելով 20-25ֆ. բարձրութիւնից, կազմում է մի աղմկալի, գեղեցիկ ջրվէժ։Եւ ապա հիւսիս ուղղուելով խառնւում է Փամբակ գետի հետ, որ գալիս է Երեւանեան նահանգի Աղէքսանդրապօլի գաւառից ընդունելով Քեօլագիրան եւ Չանախչի կամ Ալերեքսի- ջուր վտակները։ Այնուհետեւ Դեբեդը անցնում է մի գեղեցիկ, անտառապատ հովտով, որ տեղ-տեղ 500-600 ոտ, բարձրութեան քարաժայռերով է պատած, եւ որից վերեւ տարածւում են հայաբնակ գիւղեր։ Եւ չնայելով, որ չափազանց դժուար է իջնել այս ժայռոտ հովիտը, այնուամենայիւ , սրա լանջերը պատած են հայ գիւղացիների այգիներով եւ պտղատու ծառերի պարտէզներով։ Սկսած Դսեղ գիւղից մինչեւ Այգեհատ ամբողջ հովիտը պատուած է խաղողի այգիներով եւ թութունի տնակարաններով, իսկ այն կողմը՝ պտղատու ծառերի պարտէզներով եւ բանջարանոցներով։ Ծաթեր գիւղից մինչեւ Արչիսի այգիները, որ մօտաւորապէս 50 վերստ տարածութիւն է, Դեբեդ գետն ընդունում է ձախ կողմից, Սոխէթեան լեռներից՝ Սեդուի, Լեալվար, եւ Ուչ-քիլիսա, իսկ աջ կողմից՝ Հայ-Գանձակեան լեռնաշղթայի ճիւղերից՝ Աստուածածին, Որնակայ-ջուր, Ժիվանք, Բերդա-ջուր, Շնողա-ջուր եւ Արչիս վտակները։

       Դուրս գալով Բորչալուի դաշտը, Դեբեդն առատութեամբ ջրում է այստեղ տարածուած բոլոր թուրքաբնակ գիւղերի դաշտերը եւ Կարմիր կամուրջից փոքր ինչ բարձր թափւում Խըրամ գետի մէջ։

       Ալգետը, որ Կուրի ձախ վտակն է, պատկանում է Բորչալուի գաւառին միայն իւր վերին եւ ներքին հոսանքով։ Ըսկիզբն առնելով Թրիալէթու լեռներից, նա Մանգլիսի մօտ ուղղւում է հարաւ-արեւելք Թիֆլիսի գաւառը եւ ապա մտնում է Բորչալուի գաւառը Մարնէուլ գիւղից 7 վերստ հեռաւորութեան վրայ։ Այս գետը շատ ջրառատ չէ, ամառը ջրանցքներով գնում է ոռոգման համար, եւ գետի հունը բոլորովին չորանում է։ 

       Լճեր- Բորչալուի գաւառում մեծ լճեր չկան, այլ մի երկու սաստիկ փոքր լճակներ որոնք գոյացել են ձիւների եւ անձրեւների ջրերից՝ հանգած հրաբուխների կալնուած բերաններում։ Սրանք են Բաշքէօյի լճակ Ծալկայում։ Բաշքէօլի գիւղի մոտ, եւ Սալիօլնի-գեօլ Բաշքէչուտի մօտ։