Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ

       Թէ կլիմայի եւ թէ հողի բաբազանութեան պատճառով Բորչալուի գաւառի բուսականութիւնը շատ հարուստ է։ Այստեղ գտնւում են ստորին- ալպեան գօտուց մինչեւ սուեղով (chenobodiaceae) եւ օշինդրով ծածկուած դաշտավայրի գօտու բոյսերը. ուստի եւ այս գաւառի բուսականութեան մասին փոքր ի շատէ լիակատար գաղափար տալու համար, հէտք է կրկնել այստեղ գրեթէ այն բոլորը, ինչոր ասւում է ամբողջ Ադրկովկասի մասին։ Այդ պատճառով եւ հետաքրքրուողներին առաջարկելով Կովկասեան թանգարանի կառավարիչ ուսումնասիրութիւնը ես միայն առաջ կըբերեմ բոյսերին վերաբերեալ լօռեցիների գաւառական բառերը, որ կամ բոլորովին եւ կամ շատ քիչ անգամ երեւացել են գրականութեան մէջ։ Սրանցից շատերի համապատասխան լատինական անունները չկարողացայ գտնել, ուստի եւ խնդրում եմ լօռեցի բնագէտների աջակցութիւնը։ Բնական գիտութիւններին վերաբերեալ մեր գրական բառերն այնքան սակաւաթիւ են, որ անհրաժեշտ է հաւաքել գաւառականները։ Մեզ հետաքրքրող գլխաւոր վայրը Լօռին լինելով՝ հարկաւոր եմ համարում, սակայն ասել, որ պրոֆ. Դոկուչայեվը այսպէս է որոշում նրա բուսականութիւնը։ «Լօռու դաշտավայրը ծածկուած է տիպական սեւահողի հարուստ բուսականութեամբ, որի մէջ կան հետեւեալ բնորոշ տեսակները։

       Փետրխոտ (stipa penuata var. graffiana).
       Շիւղախոտ- Festuca ovina
       Koeleria cristata
       Տերեփուկի մի տեսակը- Centaurea scabiosa
       Քոսաբոյս- Scabiosa ochroleuca.
       Ճիլ- Phleum Roehmeri
       Եղեսպակ Saliva Aetiopis
       Զանգակիկ- campanula glomerata
       Կտաւատ (Linum hypericifolium).
       Կաղանչան (Euphorbia condylocarpa) եւ այլն * ։

       Անտառները բռնում են գաւառի ամբողջ կենտրոնական հարաւային եւ հարաւ-արեւելեան մասերը, արեւմտեան հիւսիս-արեւելեան եւ հիւսիսայինի մեծ մասը բոլորովին զրկուած են անտառային բուսականութիւնից։ Տեղական իշխանութեան տուած տեղեկութիւնների համեմատ, վերոյիշեալ անտառները բռնում են 155, 306 դեսեատին կամ գաւառի ամբողջ մակերեւոյթի մօտ 27 0/0։ Այս տարածութիւնից 66, 919 դեսեատինը պատկանում է արքունի գանձարանին, իսկ 88, 387 մասնաւոր մարդկանց * ։

       Այս անտառներում լինում են հետեւեալ ծառերը.

       Բալի.
       Բարդի-populus pyramidalis
       Բոխի- carpunus betulus.
       Գենի- tatus baccata
       Դեղձնի-prunus persica.
       Թեղի
       Թխկի-acer tatarica
       Լենատրեւի-
       Լորի կամ լորըքի- tilia eupop ea.
       Խնձորենի- pyrus malus.
       Կաղնի- quercus.
       Կեչի- betulus
       Հացի- Fraxinus excelsior
       Հաճարի- fagus silvatica
       Շամի - pinus slivestris
       Ուռենի- salix.
       Սրհացի-
       Տանձենի- Pyrys communis
       Ինչպէսեւ հետեւեալ թփերը.
       Ալաժահրի կամ ըլաժահրի.
       Բռնչքի.
       Գերեմաստի կամ գրեմաստի- Viburnum lantana.
       Եասամանի (վայրի)
       Զկռի- mespylus germanica
       Կռզնենի
       Կծոխուրի- berberis vulgaris
       Հոնի-
       Հաղարճի
       Ղաժի
       Ճապկի.
       Մամխի- prunus
       Մասրի- rosa canina
       Մոշըքի- rubus caesis.
       Մոռըքի- rubus idacus
       Շիմշիրի- buxus sempervir
       Ջագի.
       Սնձնի
       Տխլի- corilus avelana.
       Ցրթնի- juniperus
       Ցաքի-palyrus aculeatn.
       Քըթըդկենի (թանթրուենի) sambucus nigra.