Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՈՒԶՈՒՆԼԱՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Օձուն կամ Ուզունլար. Սա գտնւում է երկաթուղու Սանահին կայարանի գրեթէ հանդէպ, ձորի աջ արեւմտեան ափին տարածուող բարձրաւանդակի վրայ։ Գիւղի արեւմտեան ծայրում բարձրանու է Օհան Օձնեցու շինած գեղեցիկ, քարաշէն եկեղեցին, որի հիւսիսային կողմը առանձնակի կանգնած է մի հրաշալի մահարձան, որ աւանդարար վերագրւում է Սմբատ թագաւորին * ։

       Եկեղեցու շուրջը կայ մի ընդարձակ գերեզմանատուն, գեղեցիկ խաչքարերով։ Մի ուրիշ գերեզմանատուն եւս ընկած է գիւղի արեւելահիւսիսային ծայրը։

       Գիւղի արեւելան ծայրում, ձորի գլխին եղել է մի ամրոց, որի միակ եկեղեցու աւերակներն են մնացել այժմ որովհետեւ գիւղացիները բոլոր քարերը քանդել է տարել են։ Այս եկեղեցին այժմ կոչւում է Ծաղկեվանք եւ ծաղիկ հիւանդութիւն ունեցողների համար ուխտատեղի է։ Սրան կից ուխտատեղին էլ յայտնի է ս. Կիրակի անունով։ 

       Գիւղի փողոցներից մի քանիսը լայն են եւ կանոնաւոր, միւսները՝ նեղ եւ ծուռումուռ։

       Տների մեծ մասը դեռ եւս հին ձեւի են, կիսագետնափոր միւսները՝ նոր ձեւի, կղիմինտրներով ծածկուած կտուրներով. մի երկու տուն էլ երկյարկանի։ Մի քանիսի առաջ պարտէզներ կան, միւսների՝ լոկ միայն մի քանի ծառեր տնկած։ Հինգ խանութ, մի քանի դարբնի, պայտառի, ներկարարի արհետանոց ցրուած են գիւղի զանազան կողմերում։

       Գիւղը վայելում է այն սառնորակ է քաղցրահամ աղբիւրի ջուրը, որ բերել է Զաքարէ սպասալարի իշխան Պանպարէն, նրա մոտ հիւանդանոց շինելով, ուր օդի եւ ջրի մաքրութիւնից շատ հիւանդներ առողջացել են, ուստի եւ ջուրը կոչուել է Կենդանարար, իսկ այժմ Կենդանարար։

       Գիւղում կայ ռուսաց երկդասեան դպրոց, որը սակայն դեռեւս դպրոցական շէնք չունի։

       Բնակիչները բնիկներ եւ մի քանի տուն Դիւլիստանից Մելիք Փրիդոնի հետ գաղթած ղարաբաղցիներ են ընդամէնը 318 տուն, 1686 ար.,  1379 իգ միասին՝ 3065 հոգի։