Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ՔՎԷՇԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Բոլնիս - Խաչէն. - Տարածւում է Բոլնիս-գետակի ձախ կողմը, մօտ 1/2 վերստ հեռու, Խաչենայ քերծ քարաժայռի ստորոտում, մի հովտի մէջ։ Փողոցներն անկանոն են, տներից շատերը նոր ձեւի, շատերը նոյն իսկ երկյարկանի։ Գիւղում կայ մի հասարակ, փայտածածկ եկեղեցի եւ երեք կիսաւեր մատուռներ, որոնցից մինի անունն է Ս. Աստուածածին, միւսինը՝ Ս. Ճգնաւոր, իսկ երրորդը, որ գտնւում է գիւղի միակ աղբիւրի մօտ եւ սաստիկ փոքր է՝ անուն չունի։ Մի եկեղեցու աւերակ էլ կայ գիւղի կենտրոնում։ Ծխական եկեղեցու մօտ կայ պետական միդասեան դպրոց։

       Բնակիչները Մելիք Աբով Մելիք-Բեկլարեանի առաջնորդութեամբ եկած Խաչէնցիներ են, ուստի եւ գիւղը իրենց բնակավայրի անունով Բոլնիս-Խաչէն են կոչել։ Սրանք պահել են իրենց բարբառը, սովորութիւնները, միայն զերծ չեն մնածել տեղական- վրացական ազդեցութիւնից, այսպէս՝ կանայք բոլորն էլ վրացնակ են հագնւում եւ գլուխ կապում, լեզուի մէջ պատահում են վրաց խօսքեր, գործիքները, սայլը վրացականի նման են։ Բայց վերջին ժամանակներս սրանք աւելի ենթարկուել են մոտակայ Եկատիրինէ ֆելդ գերմանական գաղութի ազդեցութեան եւ սկսել են նրանց նման տներ շինել, այգեպանութեամբ եւ գենեգործութեամբ պարապել, ֆուրգոններ պահել եւ այլն։

       Ընդամէնը՝ 108 տուն են՝ 360 իգ. ի միասին՝ 667 հոգի։

       Գիւղի միայն նստուածքն է արքունական, իսկ շրջակայ հողերը կալուածատիրական են, գլխաւոր բերքը՝ խաղողն է. որից տարեկան ստացւում է 50, 000 թունգուց աւելի գինի։ Գիւղի շրջանակներում կան Սիօն եւ Ծուղրուղաշէն վրաց վանքերը, երկու վերստ հեռու՝ մի փոքրիկ եկեղեցի սուրբ Կամակատար անունով, որին ամէն տարի համբարձման օրը գիւղացիները ուխտ են գնում, մատաղներ անում, եւ իրենց այգիների եւ արտերի համար կարկտից ու մեկից պաշտպանութիւն հայցում։ Երեք վերստ հեռու, բլրի ստորոտում, գտնւում է սրբատաշ մի եկեղեցի, որ տեղացիներից Նախշուն վանք է կոչւում։ Այստեղ նշանաւոր է նաեւ Մելիք-Աբովի արխը, որ անցնում է գիւղի առաջից, սկիզբն առնելով մի վերստ հեռու Շանշեանների կալուածքից եւ թափւում Մաշաւեր գետը Ղոչըլու կամ հայերէն՝ Ճապալա թրքաբնակ գիւղի մօտ, ոռոգելով ինչպէս խաչենցիների, այնպէս եւ շրջակայ թուրքերի եւ վրացիների այգիները։

       Այս գիւղացին է մեր մանկավարժական ասպարիզում յայտնի պ. Ղազարոս Աղայեանը։

       Փ. Բոլնիս կամ Խատիս- Սոփելի. - Մի փոքրիկ գիւղ է, տարածուած մի քանի բլուրների լանջին, եւ նշանաւոր է նրանով որ սրա մօտ գտնւում է շինութեամբ փոքր, բայց հռչակաւոր մեծ, Ս Գէորգ ուխտատեղին։ Սա մի բարձր բլրի լանջին կառուցուած փոքրիկ անսիւն եւ անխորան մատուռ է, մի փոքրիկ կաթուղիկէով։ Երկարութիւնն է 10 արշ. իսկ բարձր. մոտ 3 սաժէն։ Արեւելեան պատին կից, դրսից կանգնեցրած է մի խաչ, ուր ուխտ են գալիս ուխտաւորները, որոնք թէեւ ցանկանում են, բայց չեն կարողանում բարձրանալ մօտակայ Եռլլիրարտ լեռան գագաթը Ս. Գէորգ ուխտատեղին համբուելու։ Մատուռը արտաքուստ սպիտակացրած է։ Մօտը երկու շարքով շինուած են 38 հատ սենեակներ, ուխտաւորների համար։ Սրանք շինել են իրենք ուխտաւորները եւ նուիրել մատուռին։ Մատուռը պահպանում են երկու պահապաններ եւ Բոլնիս-Խաչէնի քահանան։ Ամէն տարի, նոյեմբերի 10-ին անչափ բազմութիւն ուխտ է գալիս այստեղ։ Արդիւնքը առաջ պատկանում էր Թիֆլիսի Ներսիսիեան դպրոցին, իսկ այժմ Էջմիածնի Ճեմարանին։

       Ս. Գէորգ մատուռի լերան ստորոտում կայ մի աւերակ եկեղեցի, իսկ գիւղի մէջ մի փոքրիկ, կղիմնարածածկ, նորակառոյց վրաց եկեղեցի։ Բնակիչները վիրախօս հայեր եւ վրացիներ են, ընդամէնը՝ 30 տուն, 106 ար. 97 իգ իմիասին՝ 203 հոգի, որից հայերը միայն 3 տուն են, 9 ար 8 ար ի միասին՝ 17 հոգի։ Տանուտէրը հայ է, որ խօսում է հայերէն, վրացերէն, թուրքերէն, ռուսերէն եւ գերմաներէն։

       Քվէշ- ընդարձակ դաշտի մէջ բարձրանում է մի բոլորակ բլուր, որի վրայ եղել է մի փոքրիկ բերդ, մէջը Ս. Սարգիս անուն մի մատուռ։ Սրանք այժմ բոլորովին աւեր են։ Այժմեան գիւղը տեղաւորուած է այդ բլրի լանջին, այստեղ էլ հայերը ունին մի հին, քարաշէն եկեղեցի, Ս. Աստուածածնի անունով։ Սրա դրան առաջ կայ մի խաչ քար, որի վրայ գրուած է, Խաշս կանգնեցաւ թ. ՊՁԳ ։ Առաջիներն այստեղ բաւականաչափ հայրե են եղել, միայն օդի եւ ջրի վատութեան պատճառով մի մասը մեռել է, միւսը գաղթել Բոլնիս գիւղը։ Գիւղս պատկանում է վրացի Օրբելեան եւ Ղափլանով իշխաններին։ Բնակիչները վրացի եւ վիրախօս հայեր են. 28 տուն. 101 ար. 99 իգ. որից միայն 2 տուն հայեր են, 6 ար 5 իգ իմիասին 11 հոգի։
       Տաբախմելա կամ Գոբուրէտի. - Գտնւում է մի բլրի լանջին, որի ստորոտով հոսում է Մաշաւեր գետը։ Սրա ձորում կան մի քանի այրեր, որոնցից մինի առաջ մի պատ է քաշած եւ մի պատուհանի տեղ թողած։ Ինչպէս ասում են, այս այրերը երբեմն իբր բնակարան են ծառայել։ Գիւղում կայ մի հայոց եւ մի վրաց հասարակ եկեղեցի։ Բոլոր տները կիսագետնափոր են, հին ձեւի։ Գիւղը պատկանում է իշխան Դաւիթ Քոբուլովին որի բաւական գեղեցիկ տունը գտնւում է գիւղի ծայրում եւ յատկացրուած է կառավարչին։ Գիւղացիները դըժգոհութիւն էին յայտնում կառավարչից, որ մի դեսեատին վարելահոգի համար բերքի մի քառորդը վերցնելուց դատ, երեք երեք րուբլի էլ փող է առնում։ Բնակիչները վիրախօս հայեր եւ վրացիներ են, ընդամէնը՝ 130 տուն. 167 ար. 154 իգ ի միասին՝ 321 հոգի։

       Գոբուրէտի գիւղի հանդէպ Մաշաւեր գետի ձախ կողմում ընկնում է Ախալշէնի գիւղատեղին, ուր կան մի հայոց եւ մի վրաց աւեր եկեղեցի։ Սրանից փոքր ինչ հեռու գտնւում է Ձաւդամ գիւղատեղին, մի հայոց եկեղեցիով։ Իսկ գետի աջ կողմում, մի բլրի վրայ բարձրանում է Դաւիթ Սագարեդժօ անունով վրաց աւերակ եկեղեցին, որի ներքեւ գտնւում է մի գիւղատեղի, աղբիւր եւ ջրի արխ։

       Փոքր Ռատեւան- Գտնւում է Մեծ Ռատեւան կամ Եկատերինէնֆելդ գաղութից երկու վերստ հեռու։ Ճապալ գետի ձախ ափին։ Այստեղ կայ մի հոյակապ քարաշէն եկեղեցի, որ կառուցել է նախկին կալուածատէր պ. Փիթոյեանը։ Այժմ գիւղը պատկանում է պ. Ա. Մանթաշեանին։ Բնակիչները վիրախոս հայեր եւ վրացիներ են, ընդամէնը՝ 30 տուն, 95 ար. 78 իգ իմիասին՝ 173 հոգի՝ որից հայերը 8 տուն 30 ար. 25 իգ. իմիասին 55 հոգի են։

       Կիանէթ- Մի փոքրիկ գիւղ է, մի բլրի վրայ տեղաւորուած։ Ունի տաշած քարից շինուած մի եկեղեցի Ս. Գրիգոր անունով։ Բնակիչները Հաղբատից գաղթած հայեր են։ 19 տուն, 60 ար. 59 իգ իմիասին՝ 119 հոգի։ Գիւղս կալուածք է իշխան Բարաթովի։