Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ԱՐԱՄԼՈՒԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Տաշքենտ կամ Չիֆա-քիլիսա եւ կամ Ջինիս- Ունին մի նորաշէն փայտածածկ եկեղեցի։ Բնակիչները Էրզրումից են գաղթած 1830 թուին Կարապետ Եպիսկոպոսի առաջնորդութեամբ։ Ընդամէնը՝ 23 տուն են. 122 ար. 105 իգ ի միասին՝ 227 հոգի։

       Աշխալա- Փռուա է ձորակի մէջ եւ ունի սրբատաշ քարերից շինած մի եկեղեցի, փայտածածկ եւ առաստաղը նկարներով զարդարուած։ Բնակիչները գաղթականներ են Էրզրումից։ Ընդամէնը 130 տուն են, 619 ար. 546 իգ ի միասին՝ 1165 հոգի։