Ս.
ԳՐԻԳՈՐԻ
ԵԿԵՂԵՑԻՆ
Այս
եկեղեցին
բարձրանում
է
այն
տեղում,
ուր
աւանդութեան
ասելով
ս.
առաքեալները
խաչ
են
տնկել
եւ
ուր
յետոյ
ս.
Գրիգոր
Լուսաւորիչը
եկեղեցի
է
հիմնել։
Յայտնի
չէ
թէ
այժմեան
շէնքը
որ
ժամանակի
եւ
ում
գործն
է։
Սա
գտնւում
է
ս.
Աստուածածին
եկեղեցուց
արեւելք,
ուղիղ
նրա
հանդէպը
եւ
Նշխարախուցի
գաւթին
կից։
Ամբողջ
շէնքը
կառուցուած
է
կոփածոյ
քարից,
արտաքուստ
կլոր
է,
չորս
ներսանկուածքով
եւ
ութ
կիսասներով
զարդարուած։
Ներքուստ
բաժանուած
է
խաչադիր,
կիսաբոլոր
խորանների,
որոնցից
միմիայն
արեւելեանի
մէջ
կայ
խորհրդանոց,
իսկ
արեւմտեան
կողմը
բացւում
է
միակ
դուռը։
Խորանների
բոլորակաձեւ
կամարների
վրայ
բարձրանում
է
կաթուղիկէն,
երկու
կլոր
պատուանդաններով։
Երեք
խորանների
միջից
էլ
մի
մի
փոքրիկ,
նեղ
պատուհան
են
բացւում։
Դուռն
արտաքուստ
եզրափակուած
է
կամարով
եւ
նշխերով։
Կաթուղիկէի
խաչն
այժմ
ընկած
է,
սեղանը
քանդուած,
ներքուստ
սուաղուած
է
եղել,
բայց
այժմ
միայն
կաթուղիկէի
սուաղն
է
մնում։
Եկեղեցու
տրամագծի
երկարութիւնն
է
2
սաժէն,
12
վերշոկ.
կամարների
բարձրութիւնն
է
5
արշ.
9
վեր.
կամարների
միջի
տարածութիւնը
2
արշ.
9
վ.
կաթուղիկէի
բարձրութիւնն
է
81/2
արշ.
։
Դռան
բարձրութիւնն
է
2
արշ.
10
վ.
լայն.
1
արշ.
7
վ.
։
Այս
եկեղեցու
դռան
ձախ
կողմը
կանգնացրած
է
մի
գեղեցիկ
խաչքար։
Այս
տարի
Վեհափառ
կաթուղիկոսի
առանձին
խնամքով
այս
վանքում
վերանորոգութիւններ
են
կատարւում
եւ
այս
երկու
տանիքն
ու
կաթուղիկէի
քանդուածները
վերանորոգուած
են
եւ
կաթուղիկէի
ծայրին
խաչ
կանգնեցրած։