Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ԵԿԵՂԵՑԻ 

       Այս եկեղեցին ինչպէս երեւում է թէ ձեւից եւ թէ ճապտարապետութիւնից, աւելի հին է, քան Ամենափրկիչ եկեղեցին, որի մէջ նոյն իսկ բացւում է սրա լուսամուտներից մինը։ Կարծւում է, թէ սա կառուցել են Քաղքեդոնի ժողովն չընդունելու պատճառով Ռոմանոս կայսրից հալածուած հայ վարդապետները։ Պարզ եւ նախնական ոճով շինուած մի շէնք է սա, որի քարերն այնքան էլ մաքուր եւ սրբատաշ չեն։ Չորս համաչափ, երկական սաժէն լայնութիւն ունեցող կամարներ յանկելով պատերի վրայ՝ միանում են մի մանեկաձեւ գօտիով, կրելու իրենց վրայ չորս երկար եւ նեղ լուսամուտներով զարդարուած կաթուղիկէն։ Կամարների տակ բացւում են մի մի երկար եւ նեղ պատուհան, իսկ միմեանց յանկելու տեղերում քանդակուած են չորս աւետարանիչների կենդանակերպները։


       Եկեղեցու չորս անկիւններում շինուած են չորս խորաններ, որոնցից սեղանի ձախակողմեան մուտքի առջեւ երկու միակտուր սիւների վրայ գրուած է այս եկեղեցու քարից շինուած փոքրիկ կաղապարը։ Վերջերքս սպիտակացրել են այս կաղապարը եւ մէջը ս. Աստուածածնի պատկերը գրել։ Սեղանը զարդարուած է փայտէ քանդակագործ խաչկալով, դռների վրայ կայ ս. Թադէոսի եւ Բարդուղիմէոսի, իսկ սեղանին՝ ս. Աստուածածնի պատկերը, թէ՛ խաչկալը եւ թէ պատկերները նուիրել են իշ. Արղութեանները։ 

       Եկեղեցին երկու մուտք ունի, մինը հիւսիսային կողմից դէպի բակը, միւսը արեւմտեան՝ որ բացւում է գաւթի մէջ։ 

       Եկեղեցու երկարութիւնն է 15 ար. 12 վ. լայն, 12 ար. 3. վ. բարձ. 19 ար. ։ Իւրաքանչիւր խորանի երկ. 3 ար0 6 վ. լայն. 1 ար. 9 վ. բարձ. 5 արշ. ։ Դռների բարձրութիւնը՝ 3 արշ. 6 վ. լայն. 1 արշ. 7 վ. ։

       Այս տարի եկեղեցու տանիքը նորոգել են։