Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ս. ԿԱՐԱՊԵՏ
       Սա էլ գտնւում է գիւղի արեւելեան կողմում բարձրացող փոքրիկ բլրակի վրայ եւ սրբատաշ քարերով շինուած մի կամարակապ, անսիւն շէնք է, ունի մի դուռն արեւմտեան եւ մի ուրիշը՝ հիւսիսային կողմից դէպի պատարագամատոյց սեղանը։ Եկեղեցին կիսաւեր է, սակայն տօնի օրը, երբ շրջակայ գիւղերից բաւական ուխտաւորներ են գալիս՝ պատարագ է մատուցւում։