Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ

       Ս. Նշան եկեղեցու եւ Համազասպի հանդէպ կանգնած է մի փոքրիկ սրբատաշ քարերով շինուած եկեղեցի։ Այս կառուցել է Դեսումեանց ազգից Խաթուն տիկինը, որ Դատի, Տաուշի, Գարգմանի, Տէրունականի եւ այլ գաւառների տէր Զաքարէի կինն էր, իւր երկու եղբայրների մահուան յիշատակի համար, Յովհաննէս եպիսկոպոսի առաջնորդութեան ժամանակ։

       Եկեղեցին քառանկիւնի մի շէնք է, անսիւն։ Չորս կիսասիւների վրայ բոլորում են ռոմանական կամարներ, որոնց վրայ բարձրանում է չորս պատուհանաւոր կաթուղիկէն։ Եկեղեցին ունի միայն մի պատարագամատոյց սեղան։ Մի մի նեղ եւ երկար պատուհան բացւում են իւրաքանչիւր պատի մէջ։ Միակ, արեւմտեան դուռը սիւնազարդ է եւ քանդակներով եզրափակուած։