Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՄԱԶԱՍՊ

       Այս շէնքը կառուցել է 1257 թուին Համազասպ կոչուած Տէր Յովհաննէս արքեպիսկոպոսը, որի անունով եւ շէնքը Համազասպ է կոչւում։ Որոշապէս յայտնի չէ, թէ սա ի՞նչ է եղել։ Դռան վրայի արձանագրութեան մէջ ասուած է, թէ . . շինեցաւ «մեծափառ տունս Աստուծոյ»։ Կիրակոս Գանձակեցին էլ գրում է, թէ Համազասպը «շինեաց եկեղեցի հրաշալի, եւ տեղի ուր զանգակն կախեն, եւ ժամատուն մի մեծ եւ սքանչելի» (էջ. 6), սակայն սա եկեղեցու նմանութիւն չունի, իբր գաւիթ էլ կից չէ մի որեւ է եկեղեցու։ Ուստի եւ կարծում են, թէ սա խորհրդարան պիտի լինի, միայն յայտնի չէ, թէ տեղական իշխանների, թէ վանական միաբանութեան համար։ 

       Ամբողջ շնէքը սրբատաշ քարերից է շինուած, երկարութիւնն է 39 արշին, նոյնքան էլ լայնութիւնը, իսկ բարձրութիւնը 49 արշին։ Պատերի հաստութիւնը 8 ոտնաչափ։

       Չորս ամբողջական եւ ութ կիսասիւների վրայ բոլորում են ռոմանական կամարներ։ Չորս սիւների կամարները միանում են մի մանեկաձեւ շրջանակով, որի վրայ բարձրանում է ութ անկիւնանի մի գմբէթ, ծայրին լոյսի համար մի մեծ բացուածք։ Գմբէթի ութ կողմերից յիւրաքանչիւրը կամարակապ քանդակ ունի, մէջ տեղը մի մի վարդ քանդակուած։ Կիսասիւների կամարները միանում են կամարակապ ձեղունով։

       Ամբողջական սիւներն այսպէս են՝ ութանկիւնանի քարէ պատուանդանի վրայ կոլարձեւ ներքնախարիսխ է գրուած, որի վրայ բարձրանում է 2 զ արշին բարձրութեան միակտուր, գլանաձեւ քարէ բունը, կրելով իւր վրայ ներքնախարիսխնման կլոր եւ ապա քառակուսի վերնախարիսխ։

       Երեք պատերի մէջ բացւում են մի մի նեղ եւ երկար, իսկ արեւմտեանի մէջ մի կլորակ (rosace) պատուհան, որի ներքեւ մի կամարակապ դուռն։

       Յայտնի չէ թէ երբ եւ ում ձեռքով այս շէնքի արեւելեան պատի մէջ տեղը քանդուած է եւ չորս աստիճանաւոր սանդուղ շինուած, որով բար-րանում են մի փոքրիկ, առանձին կամարակապ ձեղունով սեղան, ուր կան երկու խորհրդանոց եւ մի վէմ քար։

       Համազասպի մէջ կա մի քանի տապանաքարեր, հետեւեալ տապանագրերով։
       Այս է հանգիսմտ Ամի Սարգսի՝ Խանոտ երիցու որդւոյն։ Այս է հանգիստ Խիկարին՝ Գրիգոր աւագ երիցու որդւոյն։

       Զնասլադին ՇՂԴ (1145) մնացածը եղծուծած է։