Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

      ԵՐԵՔ   ԽՈՐԱՆ

     Համազասպի հիւսիսային կողմը միմեանց կից շինուած են երեք թաղակապ խորան, մի մի պատարագամատոյց սեղանով. մի մի փոքրիկ նեղ ու երկար պատուհանով, եւ մի մի դռնով, գեղեցիկ քանդակներով եզրափակուած։ Խորանների վրայ կանգնեցրած են մի մի հրաշագեղ խաչքար, որոնցից առաջին վրայ քանդակուած է Աստուածածինը՝   գրկում Յիսուս, եւ հրեշտակը խնկարկում է նրան։ Սրա յետեւը գրուած է

      ՛Ի թուին Հայոց ՈԿ (1211) անուամբն Աստուծոյ ես Նաշմադինս որդի Սմբատայ՝ թոռն Ուքանայ եւ որդիք իմ Սմբատ եւ Վահրամ յուսացաք ի սուրբ Նշանն Հաղբատայ եւ եդաք ի տեղւոջ աստ զգերեզմանս մեր եւ զոր թագաւորաց թագաւորն Գեորգի եւ դուստրն նորա Թամար վասն շատ ծառայութեան զԾոփի սիգելով մեզ էին տուեալ եւ որ անդ զԱրեւունքն շինական եւ զԿեչեւնուտի այգին վասըն Զաքարիայի   Շահնշահին եւ Իվանեի արեւշատութեան եւ մեր մեղաց թողութեան. Եւ տեր Յովհաննէս եւ միաբանքս   ետուն մեզ զՀոգւոյ   Գալստեան պատարագն, եւ զայն աւրն որ մեզ տուած ե ի մեր արդեանց սեղան դնեն, ով խափանե մեր մեղացն տեր եւ որ կատարէ, աւրհնին յԱստուծոյ։

      Երկրորդ խորանի խաչքարը   չկայ, ուստի եւ յայտնի չէ, թէ ով է կանգնել միայն դռան ճակատաքարի վրայ գրուած է. Խուրբ Յարութիւն աւգնեա ապաւինելոյս ի քեզ Բարսղի.

      Երրորդ խորանի վրայ կանգնեցրած   խաչը ներկայացնում է Աստուածածինը բարուրած Յիսուսին գրկում։ Սրա էլ յետեւի երեսում գրուած է.

      ՛Ի թուին Հայոց ՈԿԹ (1220) յաջորդութեան տեառն Յովհաննիսի սուրբ ուխտին Հաղբատայ ես Քուրդս որդի Սմբատայ՝ եղբայր Տեառն Բարսղի շինեցի զեկեղեցիս եւ զպարիսպս ի վերայ հանգստարանի իմոյ փրկութեան հոգւոյ իմոյ եւ ոչ ժամանեցի կատարել, զի կոչեաց զիս Տեր. եւ մեք Սմբատ եւ Ուքան որդիք նորա կանգնեցաք զխաչս եւ աւրհնեցաք զեկեղեցիս, որք երկրպագեք յաղաւթս ձեր յիշեցեք   զմեզ եւ զծնողս մեր։ 

      Այս խորանների առաջ 14 գերեզման կայ վերոյիշեալ իշխանների տոհմից։