Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԱՂԲԱՏԱՁՈՐ
       Հաղբատ գիւղից դէպի արեւմուտք իջնում է փոքր ի շատէ հարթուած մի ճանապարհ, որի վրայ տեղ տեղ խաչքարեր են կանգնած, որոնցից մինը «Կոտրած բէմ» է կոչւում եւ ունի հետեւեալ արձանագրութիւնը.
       Ի թուին ՈԾ (1201) ես Թոմայ անարժան քահանայ կանգնեցի զխաչս բարեխաւս… ինձ եւ ծնողաց իմոց եւ եղբարց որք երկրպագէք՝ յիշեցէք ի Քրիստոս։
       Խրանից ներքեւ գտնւում է Հաղբատաձորի գերեզմանատունը, ուր բացի սրբատաշ խաչքարերից, կայ նաեւ «Ագռաւի տապան» անունով յայտնի փոքրիկ գերեզմանը ։
       Այս ձորը պատած է այգիներով, որոնցից երկուսը պատկանում է Հաղբատի վանքին։ Իսկ քարաշէն կամուրջից վերեւ գտնւում է վանքի ջաղացատեղին, ուր կայ մի փոքրիկ մատուռ, եւ սրա մօտ, գետի ափն, մի գեղեցիկ խաչ, որի վրայ արձանագրուած է, թէ 1086 թուին Հաղբատի առաջնորդ Տէր Սարգիսը շինել է մի ջրաղաց եւ տնկել մի այգի։
       Բացի սրանից կան նաեւ մի քանի ուրիշ գեղեցիկ խաչքար, որոնց վրայի արձանագրութիւնները զետեղուծ են արձանագրութիւնների բաժնում։