Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔԱՌԱՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ

       Գտնւում է Դսեղ գիւղի հիւսիս արեւմտեան կողմը, մօտ կէս վերստ հեռու, ձորի մէջ։ Շինուած է կարմիր, սրբատաշ քարից, փոքր է, այժմ կիսաւեր, գմբէթն ամբողջովին քանդուած։ Վանքի շուրջը նկատւում է գիւղատեղի, հարաւային կողմը կայ հանգստարան գեղեցկաքանդակ խաչքարերով։ Մի քիչ հեռու բղխում է մի սառնորակ աղբիւր։