Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ. ՎՐԱՑ ՎԱՆՔԵՐ 

       Այս գաւառում վրացիներն էլ ունին թէ ճարտարապետութեամբ եւ թէ պատմական անցեալով նշանաւոր վանքեր, որոնց մէջ իւր ճարտարապետութեամբ գերեզանցում է բոլորին Ախտալայի ս. Աստուածածնի վանքը, իսկ պատմական անցեալով Բոլնիսի Սիօնը, որ երկար ժամանակ առաջնորդանիստ է եղել։ Այս վանքերն էլ ժամանակագրական կարգով այսպէս են դասաւորւում

       1. Ախտալայի . Հիմնուել է V եւ ապա XII դ. Իւանէ աթաբէկի ձեռքով։ 
       2. Սիօն . V. դարում Փարսման թագաւորի կամ Արչիլ թագաւորի որդի Միհրդատի կին Սադուխտի ձեռքով։ 
       3. Ծուղրուղաշէն. . XV. դ. Արսէն որդի Ասլանի ձեռքով։ 
       4. Երկու անյայտ մենաստաններ. XV. դարում
       5. Հնեվանք. անյայտ

       Սկսենք նկարագրել այս կարգով