Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԾՈՒՂՐՈՒՂԱՇԷՆ

       Երկու Բոլնիսների մէջ, անտառապատ բլրի լանջի վրայ բարձրանում է վերոյիշեալ եկեղեցին, որ 15 արշ. երկարութիւն 10 արշ. լայնութիւն եւ մոտ 7 սաժէն բարձրութիւն ունի եւ շինուած է կարմիր, տաշած քարից։ Երկու ամբողջական եւ չորս կիսասիւների վրեչ բոլորում են արաբական կամարներ, կրելով իրենց վրայ տասն պատուհանով զարդարուած գլանաձեւ, բարձր կաթուղիկէն։ Սեղանի երկու կողմը կան մի մի երկյարկանի խորաններ, կլոր պատուհաններով։ Սեղանի մէջ տեղը մի մեծ եւ կողքերին մի մի փոքր, նեղ եւ երկար պատուհան կան։ Հիւսիսային եւ հարաւային կողմերում եւս կան մի մի նոյն երկարութեան խորաններ, ոորնցից հարաւայինը արդէն քանդուած է։ Հարաւային եւ արեւմտեան կողմը կան մի մի դուռն, շատ գեղեցիկ քանդակներով զարդարուած։ Արեւմտեան վերեւ մի խաչ է քանդակուած, կողքերին մի մի քանդակազարդ պատուհան։

       Արեւելեան ճակատը երկու ներսանկուած ունի։ Թէ դըռների եւ թէ պատուհանների շուրջը պատող քանդակները միանգամայն հիանալի են։

       Վանքը պարսպապատ է, մի մեծ, գեղեցիկ քանդակներով զարդարուած դռնով։ Պարսպի մէջ կան խցերի տեղեր եւ գերեզմաններ։ Այժմ բոլորովին անխնամ է թողնուած։ *

       Արեւմտեան պատի վրայ վրացերէն մի արձանագրութիւն կայ, որի իմաստը հետեւեալն է, թագաւորաց մեծ թագաւոր Գէորգի թագաւորութեան միջոցին, ես, Արսէնի որդի Ասլանս սկսեցի իմ կալուածքիս մէջ այս եկեղեցուս շէնքը իւր գմբէթով ՚ի փառս Աստուծոյ։ Բրոսսէն կարծում է, թէ այս արձանագրութեան մէջ յիշուած Գէորգ թագաւորը ԺԵ. դարի Գէորգ Փառահեղը պիտի լինի։ *