Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՆՅԱՅՏ ՄԵՆԱՍՏԱՆՆԵՐ 

       Գոբուրէտի գիւղից մօտ մի վերստ հեռու, Սաթխէ անտառապատ լերան լանջին, մի փոքրիկ հարթութեան վրայ բարձրանում է կոփածոյ քարերից շինուած մի շատ գեղեցիկ եկեղեցի։ Սրա երկարութիւնն է 20 արշ. լայնութիւնը 8 արշ. եւ բարձրութիւնը՝ մօտ 7 սաժէն։ Ձեղունը եւ հարաւային պատը բոլորովին քանդուած են։ 

       Արեւմտեան կողմում կայ գեղեցիկ նշխերով եզրափակուած եւ կամարակապ դուռն, որի վերեւ կայ շղթայով մի քարից կապած առիւծի ռըլիէֆ պատկեր։ Փոքր ինչ բարձր 5 արշին երկարութեան մի քերուրաքանդակ հրաշալի խաչ, շրջանակով. խրա երկու կողմը մի մի կամարակապ եւ նշխերով եզրափակուած, քառորդ արշին լայնութեան եւ 2 արշին երկարութեան պատուհան, որոնցից ձախի տակ կայ մի քահանայի, գիրքը ձեռին, եւ մի երեխայի ռըլիէֆ պատկեր, իսկ աջ պատուհանի տակ ձեռները վերեւ պարզած մի երեխայի ռըլիէֆ պատկեր։ 

       Հիւսիսային կողմը եւս կայ մի դուռն, կամարակապ եւ շատ գերեցիկ նաշխերով եզրափակուած, վերեւը մի կլոր պատուհան։ 

       Այս դռան մօտից, հիւսիսային պատին կից կայ մի խորան։ 

       Ներքուստ եկեղեցին անսիւն է, սեղանը բոլորակաձեւ եւ ձախ կողմը մի արշ. լայնութեան եւ մի սաժէն երկարութեան խորան ունի։ Սեղանի շուրջը պատին նկարուած են 12 առաքեալների պատկերները, որոնց վերեւ կայ մի նեղ եւ երկար պատուհան։ Եկեղեցին պարսպապատ է աշտարակներով ամրացած. պարսպին կից կայ մի ընդարձակ կիսաւեր դահլիճ եւ խցեր։ Եկեղեցու շուրջը կան գերեզմաններ։ 

       Թէ եկեղեցու եւ թէ գերեզմանների վրայ գիր չկայ, ուստի եւ յայտնի չէ թէ ումնից եւ երբ է կառուցուել, միայն եկեղեցու յատակագծից երեւում է, որ վրաց պիտի լինի եւ ժողովուրդից Սամէրա, Երրորդութիւն է կոչւում։ 

       Պարսպից դուրս կան տնատեղեր, ձորի մէջ հոսում է Սաթխէ վտակը, որ թափւում է Մաշաւեր գետակի մէջ։ Այս մենաստանից մոտ երեք վերստ հեռու, նոյն անտառի մէջ, մի փոքրիկ հարթութեան վրայ կայ մի ուրիշ վանք, որ պարսպապատ է։ Եկեղեցին առաջնից փոքր է, 18 արշ. երկ. 7 արշ. լայնութեան է մոտ 6 զ ս. բարձրութեան։ Ձեղունը բոլորովին քանդուած է։ Չորսական կիսասիւների վրայ բոլորում են ռոմանական կիսակամարներ, որոնցից իւրաքանչիւրի մէջ բացւում է մի մի երկար եւ նեղ պատուհան։ Սեղանը բոլորակաձեւ է, մէջ տեղում մի նեղ եւ երկար պատուհան, իսկ կողքերին մի արշ, լայնութեան եւ 2 արշ երկարութեան մի մի փոքրիկ խորան, մի մի կլոր պատուհանով։ Հիւսիսային պատին կից կայ մի փոքրիկ խորան, որ մի դռնով միանում է եկեղեցու հետ։ Հարաւային կողմում մի գաւիթ կայ, կամարակապ եւ դուռը շատ գեղեցիկ քանդակներով զարդարուած։ 

       Արեւմտեան կողմը եւս կայ մի հասարակ դուռն, որի վերեւ եղած խուցուրի արձանագրութիւնից երեւում է, որ գոնէ գաւիթը շինել է Յովհան Մանգլիշի (Մանգլիսի եպիսկոպոսը) Գէորգ Փառահեղի ժամանակ (XV դ.