Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ՀՆԷՎԱՆՔ

       Ճարտարապետական տեսակէտից այս, բաւական նշանաւոր վանքն բարձրանում է Կուրթանի ձորում, Պալըղ-չայ գետի աջ կողմում, մի եռանկիւնաձեւ բարձրութեան վրայ։ Շինուած է կարմիր, սրբատաշ քարից։ Գլխաւոր եկեղեցին խաչաձեւ է, անսիւն, ռոմանկան կամարներով եւ գլանաձեւ կաթուղիկէով։ Ունի մի սեղան եւ երկու խորան։ Արեւմտեան կողմին կից բարձրանում է սիւնազարդ գաւիթը, երեք փոքրիկ գմբէթով, որոնք այժմ բոլորովին քանդուած են։ Գաւթի հարաւային, կամարակապ դռան վերեւ կայ վրաց խուցուրի տառերով մի արձանագրութիւն, որ չկարողացայ ընդօրինակել։

       Խրա արեւմտեան, արեւելեան եւ հարաւային կողմերում կան նաեւ մի մի ընդարձակ շէնք, որ յայտնի չէ, թէ ինչ են եղել։ Հանդիպակաց ժայռերի մէջ կան բաւական թուով այրեր։

       Գրականութեան մէջ այս վանքի մասին տեղեկութիւններ չկարողացայ գտնել, գուցէ բոլորովին չկան։ Հայ ժողովուրդը Հնէվան ասելով բացատրում է իբր Յունաց վանք։