Ռոստամ Զալ, Ժողովրդական Վէպ (Մոկաց բարբառով)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զ.
       Մէկ Իրան կ՛ըլնը մէկ Թիւրան կ՛ըլնը։ Իրանայ թագաւուր յիրկուն ուր դիւան նստաւ, զմարտիր բարաւից։ Թագաւրը լաճ էն գեախէն մէկ նեաթեարք խոսք մ՛էտու։
       Թագաւուր էսաց, վո՞վ նեա խօսքն էտու, եիս զան տը մլիմ տիւս, էրթայ
       Գիւան մնջաւ։
       Էն կեախէն ըսաց- Ի՞նչու չըք խուսը։
       Լաճ ըսաց- ի՞նչ տը խուսին էն խաբար եիսն էր տըւը։
       Ըսաց- Վալայ, հմայ տիւ ըլնիս, իմ տնէն էրթաս։
       Ըլաւ լաճ եթող, կինաց Թիւրանայ երկիր տիւս ինգեաւ, կինաց Թիւրանայ թագաւրը մոտ, տեսաւ յիրկուն գիւան էկան, փալաւանքտիր էկան, նստան հռհռուց ընկիր փալաւանքտիր, մարտ չ՛կերի գլեոխ մտուցի դիւան ինի։
       Իրանայ թագաւրը աղը պերնէն խօսք տիւս չինգեւ։ Կերակուլ պիրին, ուրնից կերակուլ կերան, ուրնից կերակուլ կերան, կըխին մէկ թուխտ էկաւ։ Թուխտ տըւին թագաւրը ձեռ։
       մեանիւս թագաւուր կայ, դեւերու թագաւիւրն, թուխտ էն ի յրեողկի- Քիւ հեող քեար էրա, մինք տը կըռւինք։
       Իրանայ թագաւորը տղն տէմ վի նստաւ վեար քեոշիրուն, ըսաց- Կինա, քիւ թագաւրըն ըսա, զի քենէ մնաթ չ՛կայ, յիբ կըկեաս էրի կռիւ։
       Թագաւուր էնգեախէն ըսաց- Է՜, տիւ մէհվան իս, տիւ ինչու կխուսիս։
       Ըսաց- Վալայ, տիւ նոբաթ չ՛տէք, եիս էրթամ էնունց եիս ձե քեաղաք տակ տիրիւ տ՛էնիմ։
       Թագաւուր էսաց- Եիս նոբաթ տըւիր իմ էնու, թըխ էրթայ կռիւ։
       Խլիսուն էլան, տեսան էնքան չադր ի զեարկած էդ քեաղքի պիւլիւր, քեանց աստղ էրկնուց։
       Իրանայ թագաւրը տղէն կանչից ըսաց- Սայիս, ձին տիւս քեշի։
       Էլաւ խակեաւ քըմ զրեխ, խակեաւ զրեխէ շապիկ, կապից զթուր զսիլահ առից վեար ուր էնու մազիր ընցկուն գէժ էղան բէզիր զականջքիր ընցան, աչքիր շուռ առից, էլաւ զձին խեձաւ ձեռ թէըլ զգիւրզ վիրուց, ճապ էթըլ աջ պռնից, անցկուն ինչ խաւու ձիւ. տիր ըմ բեոռիւց մնէն կինաց. ձէն ընգեաւ քեաղաք, շիւշաբանդիր բիրադի կուտրան էնու ձէնից, էչաւ մա մէյդընին։
       Դեւու թագաւուր էսաց - Նեա ասքեար էր էկաւ, նեա ի՞նչ էկաւ, ընցկայ ձէն կ՚կեայ։
       Ըսըցին. - Վալայ մէկ մարտ էկիր մեանչ մէյդընին, էնու ձէն ի, կ՛կենայ։
       Ըսաց- Խասըցէք պռնըցէք, զվիզ տըւէք տիւս։
       Ատ էլ զմարտալ ետու սրտին, ինգեաւ մէշքիր ընցկուն էրաւ, էրուն զլէշքիր կ՛տանը, յիրիկուն էկաւ ուր տեղ։
       Խլիսուն էլ ըմ կինաց ուր կռիւ։
       Իրանայ թագաւուր ուր դիւան նստաւ, փալաւանքտիր բիրադի ժողվան։
       Գեւ ուր խօր ըսաց- Գոդարզ, ըսաց, մարտիւ պեամ կուրսը յիտիւ կան կ՛կեայ, թի չի կեայ։
       Ըսաց- Վալայ, մարտու խաւ ըմ էլ կուրսը, յիտիւ կան կ՛կեայ։
       Ըսաց- Ապա մի թագաւրը տղէն կուրսիր ի, վրէ՞ մինք յիտիւ կան չինք իկեայ։
       Ըսաց- Կան կ՛կէք, ինչու կան չէք իկեայ։
       Ինք տէմ վի կայնաւ, Մէհրաբէ Բաբլի էլ կայնաւ, Բէժամն էլ կայնաւ. իրիք ուրինց ձիանք խեծան, ինդեան ախշարք։ Էլան կեացին, շատ քչիկ Աստուած գիտը, կեացին Քեանդահու քեաղքի տէմաց տիւս ինդեաւ։ ի՞նչ կ՛իրիշին, էնքան ասքեար տեմաց քեաղքին արիր ի, քեանց աստղ էրկնուց։
       Ադ էլ ուր չադր էզար, նստաւ յանդեղ։
       Թագաւուրը տղէն իրիշից, տեսաւ չադր ըմ զեարկած ճամբխը պերան ասաց- Կայ չըայ անունց հընդադ էկաւ, էս ղարաւիլն ի չադր էղար, եիս տ՛երթամ զղարավիւլ սպանիմ, չիւր անիւնց հաւար կեայ։ Ընչան էկաւ, Գեւն էլ կինաց. էն Գեւ առին յիրիուր։ Գեւ զան վիրուց վեար քեամկին, էզար գետըն։
       Իրիշից, ըսաց. - Գե՛ւ տիւ ի՞նչ տ՚էնիս։
       Գեւ ըսաց. - Եիս քի ջեարբըցը, տիւ ի՞նչ մարտ էր։
       Գեւն էլ էլաւ, զանիկ վիրիուց իտի վեար գլխուն. էրկու սհաթուան ճամբախ տարաւ չուր մատ ուր չադր։
       Ըլան թամանայ էրին. Մինք իկիր ինք յիտիւ քի, զքի առնինք , էրթանք։
       Ըսաց. - Չէ, չիւր եիս Թիւրանայ թագաւրը մօտէն հրաման չառնիմ չիմ իկեայ։
       Ասաց. - Մենք կեանք, տիւ խա մի տը կեա՞ս։
       Ասաց. - Խա, եիս կ՚կեամ։
       Ըլան խըտրաց կեացին Թիւրանայ թագաւուրի քեաղաք, կինացին տիմաց թագաւորին տեատրան։ Թագաւուր տեղ շանք էտու, նստան. Առից իքրամ էնիլ։ Տեսաւ մէկ կիր էկաւ, դեւերու ճիւչ թուխտ խրկից. «կ՚կեաս կռիւ, էրի, չըս իկեայ, մինք զքիւ քեաղաք կ՚աւրինք, կերթանք. մինք տղայ չինք, տիւ մէկ մարտ կ՚յրեողկիս կեայ մեզի կռիւ։
       Գեւն էլ կանգնաւ. խասաւ ըզ ականջ կտրից, տիւս էխան թուխտ պերողին, ասաց. - Կինայ քիւ թագաւուրն ասա, թըղ ուր թադարէք տըսնը, խլիսուն եիս էկը կռիւ։
       Հըման էնգեախէն ասաց. - Տիւ մէհվան իս, խլիսուն մինք տ՚երթանք կռիւ»։
       Գեւ կայնաւ վեար Հըմանին կանչից, ըսաց - Խլիսուն եիս կռիւ չ՚երթամ, տ՚ըլնիմ ձի քեաղաք տակ տիրիւ էնիմ, իմ խաբրին տէմ տեա՞րձ ըլնիս։
       Գեւն էլ խլիսուն կայնաւ, զիւր սիլահ կապից, զրեխէ շապիկ խակեաւ, ռաստըճաւ զբազբանդ կապից, էլաւ զձին տիւս քեշից, ըզ ոտ իտի ըռը քեբ, զձին խեծաւ, ձեռ էթըլ զգեորզ վիրուց, ճապ ձեռնով կ՚թլի, աջնով ձեռ կ՚տայ յըռջիւ, կ՚պռնի։ Տիր ըմ էլ կանչից վեար ասքեարին, ըսաց. - Եալլա, էրթալ իմ ձեռ, կեալ Աստըծուն։ Անցկուն ինչ սըմոր խաւք ղաւ էնի դեախ ճընճըղկըտիր, անցկուն ղաւ էրաւ մեանչ դեւիրուն. Մէհրաբը Քաբըլին էլ կինաց, Բէժան էլ կինաց, թագաւուրը տղէն էլ։ Թիւրանայ մարտ տիւս չ՚ինգեաւ, էն չուրս մէնակ կինացին, էլաւ կռիւ, զեարկիցին իրարու, էնքան մարտ կ՚ջարտին, անցկուն ինչ քեամին տայ ծառը թաւիր շուռ տայ գետըն։
       Իրանայ թագաւուր նստաւ ուր դիւան։
       Ռոստամ ուր խօր ըսաց. - Զա՛լ, մարտիւ պեա՚մ կուրսու մարտ յիտիւ կերթա՞յ, թը չի ըսաց, յի՞ւր ի Մէրաբը Քաբլի, Գեւ, Բէժան։
       Ասաց. - Վալայ, թագաւուրը տղէն կուրսիր ի, կեացին յիտիւ կան կեալիւ։
       Բեոռիւց Ռոստամու մօտէն կինաց. շուշէք բիրադի կուտրան էնու ձէնից, ըզ իւր ձին խեծաւ, եօթ աւուր կոնախ, շէնլիք չմտաւ, կինաց Քեանդահու քեաղաք տիւս ինգեաւ։ Կ՚իրիշի կ՚ըխը էնքան դեւ ի լցուած էդ քեաղքի չուրս պիւլիւր, քեանց աստղ էրկնուց չուրս փալաւան գեոյ մէչքիր կռիւ կ՚էնին Ըսաց- Վալայ, եիս տը կանչիմ վրէնքտիր, մհը իրարուց տը շամրին թը տը կըռւին։
       Ռոստամ տիր ըմ կանչից։ Բէժան ըսաց- Գեւ իմ քեռու ձէն էր էկաւ։
       Ու տիր ըմ էլ Բէժան դաստ էրաւ յինի։
       Ռոստամ ասաց- Վալայ, մէկ գեորգ տը զարկիմ էսա մարտիւն, եօթ դապաղայ մանը գետըն վէ ինչ եիս կանչիցի ան իրի գետիս զի կռըւ։
       Իրի տեսաւ կ՛ըխը Բէժան ի, գլեօխ պագնից խնդացաւ։ Գեւն էլ էկաւ, Մէհրաբը Քաբլը էլ, թագաւրը տղէն էլ կեացին Ռոստամու ձեռ, Զըռոստամ առին, կեացին Թիւրանայ թագաւուրը մօտ Թիւրանայ թագաւուր յըռջիւ Ռոստամուն կայնաւ, ըլաւ ի քրամ էրաւ։
       Մնաց խլիսուն Ռոստամ կայնաւ, ուր թըդարիք տեսաւ, սիլահ կապից, զրեխէ շապիկ խակեաւ, քըմ զրեխ իտի գլեոխ, ըզ խանջար էզար մէչք, ալմաս թուր կապից, բաբլը բայեանը քիւրք էթըլ թիւքիր, բէդիր ուլուրից ականջքիր ընցաւ, աչքիր շուռ առին, ձեռ էթըլ զգիւրգ, գիւրզ իրիք խարիր վաթսունը վից խոնդքեար ի Ասաց. «Եա Աստուած, զձին խեծաւ»։
       Ըսաց- Անիւնց թագաւուր ինչը՛խ ի
       Ըսաց- Է՜, ըսաց, Քեանքիւս թագաւուրն ի, ըսաց, կ՛ըխըս, նհան կապուտ չադր, ինչ մուխ կ՛ըլնը մօտէն, անիկ էնու պերնի հէլն ի, ըսաց, մուխ չի, տիւ ինչ կէրիս էնու մօտախասնաս։
       Ռոստամն էլ ըռըկաւ, գիւրզ մ՛էզար, ինչ գիւրգ էզար, էդա ասքեար էլաւ փողան յէռջիւ, յախիւ պեացուաւ։ Քեշից, կինաց վեար չադրը առան տեատրաւ։
       Դեւերու թագաւուր կ՛իրիշի, կըխը Ռոստամ խեծուկ չադրը տեառ տեատրիր ի։ Ձեռ էթըլ մէկ գեորգ էզեար Ռոստամուն, որ տա Ռոստամու ձին չըր փախիր, զը Ռոստամ է լ, զձին էլ կ՛տանէր գետնու տակ։ Ռոստամ յիտ տեարձաւ, էկաւ, խատ ուր կեալուն գիւրզ ըմ ափից մեանչ գլխուն, չուր մէչք ինի մտաւ գետըն վէ, զթուր քեշից էղար, վիզ կտրից։
       Դեւերու առքեար փախաւ. Ռոստամ, Մէրաբը Քաբլի, Գիւ, Բէժան, թագաւուրու տղէն ինգեան յիտիւքիր, էնքան մարտ սպանիցին արուն էլաւ զջամգաքտիր կտանը։ Թիւրանայ սնորից խանըցին իրիք քեաղաք էլ ուրինց թըզին, փախան։ Ռոստամ յիտ տեարձաւ, ըսաց- Վալայ, տ՛երթամ զԹիւրանայ քեաղաքն էր աւրիմ, թորկիմ, էրթամ իմ տուն, էնիւնք զի հնդադ չ՛էկան։
       Թագաւուրի տղէն ասաց- Եիս քինէ մէկ հէվի կ՛էնիմ եիս անիւնց խաց իմ մ՛էնի բէբախտութին։
       Ըսաց- Տիւ գիտիս, տըւիր իմ քեզի խաթը։
       Թագաւուր կայնաւ, կինաց յըռջիւքիր, զը Ռոստամ իպի տարաւ, ուր թեախտ իտի։
       Ըսաց- Չէ՛, թեախտ քիւն ի, թագաւուք տիւ իս եիս քիւ թեախտ չըմ նստի։
       Ըսաց- Տիւ նեա կաս աղիկութին խա զի էրիր, եիս քիւ աղէկիթիւնից ինչըխ տիւս տի կեամ։
       Կասւերկու ւր չ՛էտու անիւնց, պախից։
       Եդ էլ թուխտ ըմ կիրից, խրկից, յրեողկից Բեալին Բխարին Թիւրանայ քաղքընիր, ըսաց- Ինչ Ռոստամ իկեայ, ճամբախ պըռնէք, զեարկէք, սպանէք։
       Ռոստամ չուրսով էլան, կեացին, կեացին մէկ աւուր ճամբախ քեաղքէն զատնացան, տեսան էնքան չադր զարկած, քեանց աստղ էրկնուց։
       Ռոստամ թագաւրը տղէն էսաց- Տեսար, ի՞նչ էրաւ, մինք անուր սպանիր էնք, քեան զըմէն աղէկ էր։
       Ալ չ՛կերցան փախին, էրթան, պռնիցին չուրս պիւլիւր, զեարկիցին։
       Ռոստամ էսաց- Բէժամ, էրի ստաց քեզի պեամ ըսիմ։ Թուխտ ըմ կիրից էտու Բէժամուն, էսաց- Էս թուխտ տար տու իմ խօր ձեռ, տանը տայ թագաւրը ձեռ, մի հինդադ կեայ։
       Ըսաց- Ճամբախ չ՛կայ եիս էրթամ, եիս դիւր վէ էրթամ։
       Ըսաց- Յիտ տեարձի, կենա զըվրվի, յիւրիշ ճամբխով կինա։
       Ատ էլ յետ տեարձաւ զթուխտ առից, յիւրիշ ճամբխով կինաց, կինաց խասաւ Իրանայ քեաղաք տեսաւ Իրսնայ թագաւուր նստիր ի, ինչկիաս փալաւան մարտիր կայ, բիրադի ժողուաց էնու մոտ։ Էլաւ զթուխտ իտու Զալը ձեռ, Զալ կարտաց իտու թագաւրը ձեռ։ Զալ էլեաց, ուր աթոռից վեար էկաւ։
       Թագաւոր էսաց- Զալ ի՞նչ տ՛էնիս։
       Էսաց- Տ՛երթամ Ռոստամուն հընդադ։
       Թագաւորն էլ յրեողկից մէկ չադր էնու խամար իպի, քեառսուն ու չուրս սուն էզար չադրի տակ էնքան ճիւչ ի, էրկու լեակ ասքեար կանգնաւ խատ էնու։
       Տիւսի Նազարին կինաց թագաւուրը ձեռ. էլաւ թագաւուր մէկ չադր էլ էտու անու. էրկու լեակ ասքեար էլ էն ժողուից, տարաւ։
       Գոդարզ կինաց թագաւրը ձեռ պագնից, ըսաց. - Զի իզին տաս, եիսն էլ էրթամ կռիւ։ Էրկու լեակ ասքեար էլ Գոդարզ ժողուից, առից կինաց։
       Բահրամէ Ջաբալին կինաց թագաւուրի ձեռ պագնից, էլաւ մէկ ոսկէ քեոլախ իպի իտի էնու գլեոխ (էնու չրախ էրաւ, զատնու էր իկիր)։
       Էլան չուրս կուշում յըմէն մէկ եանէն կեացին. անցկուն ինչ գեարնան ամպիր կ՚գրգրան, ձէն երկնուց կ՚ըլնի, էնունց նռնռուց գետնուց կ՚ըլնը։
       Զալ մէկ եանէն էզար, էնքան մարտ մէ մէկից ջեարտիցին, էրուն էլաւ լէշիր կ՚տանը։ Մէկ լեակ ասքեար Ջալուց սպանուաւ. Զալ խասաւ մա Ռոստամ Տիւս Նազարին մէկ էլ եանէն էզար, մէկ լեակ ասքեար Տիւսուց սպանուաւ, Նուր խասաւ մա Ռոստամ։ Կիրիշին, կ՚ըխին էրկինք գետինք խառնուաւ, տիւ չըս ըսի, Գոդարզ մէկ էլ եանէն կ՚զեարկը, մէկ լեակ ասքեար էնու եանէն սպանաւ, անջախ խասաւ մա Ռոստամ։
       Անունք ըսըցին. - Էլ մեզի հնդադ չ՚կայ, խլիսուն կռիւ տ՚էնինք։ Խլիսուն կ՚ըլին ի՞նչ կ՚իրիշին, կ՚իրիշին էրկինք, գետինք խառնուիր ի։ Բահրամ է Ջամբալին էզար վեար Թիւրանայ ղոշումին, կէս լեակ սպանուաւ, կէսաւուր մէչ խասաւ մա Ռոստամ։ Իրանայ ղուշում բիրադի բեարհաւան մէկ տեղ, ուրինցչադրքիր զեարկիցին։ Ռոստամ ուր կսէն էնունց խամար էրաւ։ Էլան պիրին սազիր զեարկիցին, էրկու կուշում առից յիւրիւր, ախշարք էլաւ թուզ, թուզ էլաւ էրկնուց իրիս պըռնից. իրիք օր իրիք գիշեր իրարու զերակիցըն, անախում իրարուց ջեարտիցին։
       Թիւրանայ թագաւուր Ռոստամուն ռաստ էկաւ։ Ռոստամն էլ ացկուն ըռրկաւ, մէկ գիւրգ մ՛էզար, զթագաւուր սպանից։
       Զալ էն գեախէն էկաւ, Ռոստամուն էսաց- Հայդի հէթըմ, մարտ թագաւուր չըր սպանը, տիւ ինչը թագաւուր սպանիցիր։
       - Եիս էն աբով թագաւուր սպանիցը, անիկ վեար զի էրաւ բէբախտութին։
       Ըսաց- Թիւրանայ թըղիր բէ թագաւուր, հըման կ՛նստի թագաւուրութին մի օլուղ չոջուղ եղսիր կ՛տանը։
       Ռոստամ էլ խասաւ, էնու թաջ իտի ուր գլիւխ, ըսաց- Եիս պտի ըլնիմ էնունց թագաւուր։
       Կինաց եօթ տարի Թիւրանայ երկիր նստաւ, թագաւուրութին էրաւ։ Թիւրանայ թագաւրի լաճն էղաւ տըս՚ւերկու տարեկան. Ռոստամ յրեողկից իպի, զխօր թագ իտի լաճու գլիւխ, ըսաց. - Եիս քիւ խէր սպանիր իմ, էլ ըմ թագաւուրութին տըւի քի, վեաղ չ՚ըսին Ռոստամ բէբախտ էր։
       Ռոստամ առից ուր կուշում, քէշուաւ, էկաւ կինաց ուր էրկիր, նստաւ, նուր յանդեղ կերան խման, ուրախացան։ Էնունք խասան ուրինց մրազին, տիւ էլ խասնիս քիւ մրազին։
       Կ՚ասին ինն խարիր տարի Ռոստամ ումր էրիր։