Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ուրբաթ օրը հարկաւոր է հրաւիրել քաւորին եւ միւս ժողովրդականաց. ուստի մսացուն մորթելու օրը փեսան, նորա ազափները, հայրը, մայրը, քոյրը եւ մօտ բարեկամները գնում են քաւորին հրաւիրելու։
       Փեսան վերցնում է իւր հետ շաքարի կտորներ, կամ խնձորներ. նորա մայրը կամ քոյրը ձեռին մի փունջ ծաղիկ (մեխակ, մախմուր ծաղիկ, հոտաւէտ չորացած կամ կանաչ մարզա եւ այլն), իսկ ազափները գաւաթով գինի, մի բաժակ ափսէի մէջ, շուրջը չոր միրգ շարած։ Փունջը մատուցւում է քաւորկնոջը, իսկ մնացեալներին մի բաժակ գինի։
       Այսպէս է լինում երբ քաւորը եւ փեսան միեւնոյն գիւղումն են, իսկ եթէ ջոկ գիւղումն են, այնժամանակ քաւորը գալով փեսայի տունը, այն տեղ է պատրաստում ծառը, որ պարսկահայերի մէջ կոչւում է ուրց։
       Փեսան եւ հիւրերը հաւաքուելուց յետոյ՝ ամէնքը միմեանց կից բոլորշի նստելով սկսում են բարձրաձայն գովել ուրցը, որ ունի իւր յատուկ երգերը։ Ամենից առաջ գովում է քաւորը ուրցը ձեռքում բռնած, այսինքն նա ասում է երգից մի տուն եւ ապա տալիս է կողքի նստածին, որ նոյնպէս երգելով մի տուն՝ տալիս է երրորդին եւ այլն։ Այսպէս ուրցը պտոյտ է անում մինչեւ երգի աւարտը։
       Ուրցը կամ ըստ մեր ռուսահայերի՝ ծառը, կազմուած է մի գլխաւոր փայտից, որի շուրջը թէք բարձրանում են ճիւղերը։ Սորանց, ինչպէս եւ գլխաւոր փայտի վերայ շինած են խաչարձան փայտեր, որոնց ծայրերում տնկում են խնձորներ։ Գլխաւոր փայտի վերին ծայրում դրած է հորիզոնական դիրքով խաչ, որ կոչւում է կաքաւ եւ նորա խնձորները գլխախնձոր։ Բացի խնձորներից՝ ուրցը զարդարում են նաեւ գոյնզգոյն թելերով։
       Ուրցի գովասանական երգն Դարալագեազի Կորադիզ, Սէս, Մարտիրոս, Փաշալու, Գնդէվազ եւ այլ գիւղերում, ուր բնակուած են գաղթած հայեր, երգւում է այսպէս.
       Էս թագն իր խաչ,
       Խաչի կոթն իր խաչ ու մաչ,
       Շնախաւոր պսակդ,
       Արեւդ իր կանանչ։
       Էս թագն իր խաչ,
       Խաչի կոթն իր խաչ ու մաչ,
       Շնախաւոր թագուհիդ,
       Արեւդ իր կանանչ։
       Էս թագն իր խաչ,
       Խաչի կոթն իր խաչ ու մաչ,
       Գթակդ իր բուխարի
       Արեւդ իր կանանչ։
       Էս թագն իր խաչ,
       Խաչի կոթն իր խաչ ու մաչ,
       Չուխադ իր ալ մահուդ՝
       Արեւդ իր կանանչ.
       Էս թագն իր խաչ,
       Խաչի կոթն իր խաչ ու մաչ,
       Բարաքդ (գօտի) իր ապրահ (քիրմանի շաղ)
       Արեւդ իր կանանչ
       Էս թագն իր խաչ,
       Խաչի կոթն իր խաչ ու մաչ,
       Սօլերդ իր սաղրի՝
       Արեւդ իր կանանչ։
       Էս թագը վի՞ր թագի նման ի,
       Դաւիթ մարգարայի թագի նման ի,
       Որ թագն շուռը մուռը կայ։
       Էս թագն վի՞ր թագի նման ի։
       Սողոմոն իմաստունի թագի նման ի,
       Որ թագն շուռը մուռը կայ,
       Էս թագն վի՞ր թագի նման ի,
       Մելքոն, Կասպար Բաղդասար թագի նման ի
       Ըր թագն շուռը մուռը կայ
       Էս թագն վի՞ր թագի նման ի,
       Կոստանդին թագաւորի թագին նման ի,
       Ըր թագն շուռը մուռը կայ,
       Էս թագն վի՞ր թագի նման ի
       Ապկար թագաւորի թագին նման ի,
       Որ թագն շուռը մուռը կայ։
       Էս թագն վի՞ր թագաւորի թագին նման ի,
       Սէնաքարիմ թագաւորի թագին նման ի,
       Որ թագն շուռը մուռը կայ։
       Էս թագն վի՞ր թագաւորի թագին նման ի,
       Յովասափ թագաւորի թագին նման ի,
       Ըր թագն շուռը մուռը կայ։
       Էս թագն վի՞ր թագաւորի թագին նման ի,
       Տրթաթ թագաւորի թագին նման ի,
       Որ թագն շուռը մուռը կայ,
       Էս թագն վի՞ր թագաւորի թագին նման ի,
       Մանասէր թագաւորի թագին նման ի,
       Ըր թագն շուռը մուռը կայ։
       Էս թագն վի՞ր թագաւորի թագի նման ի
       Կիրկեօր Լուսաւորչի թագի նման ի,
       Որ թագը շուռը մուռ ըայ
       Էս թագը ինչ ուզելի,
       Թագաւորի մէր կայնած կուզի,
       Ըր շուռ կայ (թագաւորի մայրը կանգնում է»
       Էս թագն ինչ ուզելի,
       Թագաւորը իւր ազափներով կայնած կուզի,
       Ըր թագն շուռ կայ (նոյնը)
       Էս թագն ինչ ուզելի,
       Թագաւորի քոյրերը կայնած կուզի,
       Ըր թագն շուռ կայ (նոյն)
       Եկ բարեւ, եկ բարեւ,
       Սուրբ ծնունդին տանք բարեւ,
       Թագաւորին ու թագուհուն տայ շատ արեւ
       Եւ բարեւ, եկ բարեւ
       Սուրբ խաչափայտին տանք բարեւ
       Թագաւորին, թագուհուն տայ շատ արեւ։
       Եկ բարեւ, եկ բարեւ,
       Սուրբ գլխատէրին տանք բարեւ
       Թագաւորին, թագուհուն տայ շատ արեւ։
       Եւ բարեւ, եկ բարեւ,
       Քսան ու չորս մարգարէանց տանք բարեւ,
       Թագաւորին, թագուհուն տայ շատ արեւ։
       Եւ բարեւ եկ բարեւ
       Տասներկու առաքելոց տանք բարեւ։
       Թագաւորին, թագուհուն տայ շատ արեւ
       Եւկ բարեւ, եկ բարեւ,
       Երեք հարիւր վացունը վեց հայրապետաց տանք բարեւ,
       Թագաւորին, թագուհուն տայ շատ արեւ։
       Եկ բարեւ եկ բարեւ։
       Քառասուն զինաւորաց տանք բարեւ
       Թագաւորին թագուհուն տայ շատ արեւ
       Եւ բարեկ եկ բարեւ,
       Քառսուն մանկանց տանք բարեւ,
       Թագաւորին, թագուհուն տայ շատ արեւ։
       Եկ բարեւ, եկ բարեւ,
       Երեք մանկունքին տանք բարեւ,
       Թագաւորին, թագուհուն տայ շատ արեւ,
       Եկ բարեւ, եկ բարեւ,
       Քառսուն կուսանաց տանք բարեկ,
       Թագաւորին, թագուհուն տայ շատ արեւ,
       Եկ բարեւ, եկ բարեւ,
       Ամենայն սրբոց տանք բարեւ,
       Թագաւորին, թագուհուն տայ շատ արեւ։
       Ապա կանգնում են բոլորշի շղթայուած ու թագաւորին կանգնեցնելով շրջանի կեդրոնում, երեսը դէպի աղօթարան (արեւելք) ազափները գովում են նորան հետեւեալ երգով.
       Թագաւոր, ի՞նչ բերեմ քեզ նման,
       Կեարնան վարդն որ կբացուի,
       Խոտն (հոտն) արեւուդ նման։
       Թագաւոր, ի՞նչ բերեմ քեզ նման,
       Նարկիզ ծաղիկ որ կծաղկի,
       Խոտն անեօշ արեւուդ նման
       Թագաւոր, ինչ բերեմ քեզ նման
       Բալասան ծաղիկ որ կծաղկի,
       Խոտն անեօշ արեւուդ նման։
       Թագաւոր, ի՞նչ բերեմ քեզ նման,
       Սուսուն ծաղիկ որ կծաղկի,
       Խոտն անեօշ արեւուդ նման։
       Թագաւոր ի՞նչ բերեմ քեզ նման,
       Խուսամբար ծաղիկ որ կծաղկի,
       Խոտն անեօշ արեւուդ նման։
       Թագաւոր, ինչ բերեմ քեզ նման
       Ամառուան վարդն որ կբացուի,
       Խոտն անեօշ արեւուդ նման։
       Թագաւորը, քաւորն եւ ազափները գնում են ուրբաթ օր փեսայի զոքանչին այցելութեան։ Փեսան համբուրում է նորա ձեռքը, իսկ նա փեսայի երեսը։ Փեսան եւ քաւորն ստանում են գուլպա արխալուղ եւ այլն ըստ կարողութեան։ Ապա պտտւում են գիւղի մեծերի մոտ, համբուրում է փեսան նորանց ձեռքը, ծաղկափունջ է մատուցանում նորանց իբրեւ հրաւիրման նշան եւ նոքա էլ համբուրում են նորա երեսը։ Այս հրաւէրը կոչւում է «խարնըսի խաբար»։
       Հրաւէրի հետեւեալ օրից քաւորը միշտ իւր ձեռքում պըտտեցնոմ է ուրցը, մինչեւ հարսանիքի վերջը։
       Հրաւիրուածների առաջ կատարւում է մսացու կովի կամ եզան մորթելու հանդէսը։ Հանդիսաւոր կերպով դուրս են հանում նորան մի ընդարձակ տեղ, շրջապատում են նորան կանայք եւ տղամարդիկը։ Զուռնան ածում է «Քեօր օղլու» եղանակը։ Թագաւորը մօտենալով՝ ստակապ եւ վայր ձգած մսացուին՝ դանակով փոքր կտրում է նորա վզի կաշին, որից յետոյ մորթում է մի այլ անձը։ Մսացուի մազից մի քանիսը դնելով արիւնոտ դանակի բերանին, թագաւորը պահում է իւր մօտ մինչեւ հարսնիքի վախճանը։
       Երեւանում փեսան նստում է մսացուի վերայ մինչեւ մորթել՝ վերջացնելը։ Ապա արիւնոտում է մի կողպէք եւ տալիս է իւր մօրը պահելու մինչեւ առագաստը։ Իսկ Դաւալու գիւղում արեան մէջ թաթախում են դանակ եւ մազ լար։ Խաչիկ գիւղում մսացուի պոչից երկար մազերը իրար կապելով գօտի շինում եւ արեան մէջ թաթախելով կապում է թագաւորը իւր մէջքը, անմիջապէս մարմնի վերայ, որպէս զի չար աչքը չազդի նորա վերայ։
       Դարալագեազի նոր հայերի (գաղթած) մէջ մսացուն մորթելուց յետոյ զուռնան «քեօր օղլու» եղանակը փոխում է ձեռնախաղի եղանակի, որով աղջկունք եւ հարսներ թաշկինակները ծածանելով պարում են մսացուի շուրջը։ Ապա տղամարդիկ նորանց հետ շղթայ կապած կազմում են ահագին շրջան եւ պարում են գեօնդ (եալլի)։ Այդ ժամանակ թագաւորի ազգականները գինի են բերում իւրեանց տներից եւ հիւրասիրում են ամենին։
       Այլ գիւղերից հրաւիրուած հիւրերի գալու ժամանակ զուռնան դուրս է գալի ընդառաջ եւ ընդունում է իւրաքանչիւրին, իբրեւ արտակարգ պատիւ։
       Սոյն ուրբաթ երեկոյին պատրաստում են հարսնահօր տան համար, քեասումի համաձայն, բոլոր խոստացած նիւթեղէնը, որ կոչւում է նանը գօշտ, (նան-հաց, գօշտ միս) եւ բարձած ազափներից մինի վերայ, ուղարկում են խնամու տունը։ Նա ասւում է աղուէս։
       Աղուէսին ուղեկցում են զուռնան, պարող աղջկունք եւ տղայք։ Դորանց գնալու ժամանակ, ճանապարհին, ընդառաջ է դուրս գալիս գիւղի կտրիճներից մինը եւ առաջարկում աղուէսին կամ մենամարտել կամ տալ նորան մի գաւաթ գինի եւ ազատուել։ Մենամարտը հազիւ է գլուխ գալի, այլ յաճախ ուզածն ստանալով՝ հաշտութեամբ է վերջանում գործը։
       Ղազախում, փեսան իւր ազափներով երբ գնում է մի այլ գիւղ իւր նշանածի հետ պսակուելու, նա իւր հետ անպատճառ պէտք է վերցնէ հաց, խաշած միս, գինի հարսնացուի գիւղի ազափների համար, որոնք խմբովին կտրում են գիւղի մոտ հարսնաւորների ճանապարհը եւ պահանջում են իւրեանց հասանելի ուտելեղէնը, որ նորանցում կոչւում է ազափանա։ Երբեմն ազափանայի համար ընդհարումն է ծագում։
       Դարալագազում նանը գօշտը տանելիս տանում են եւ խինա, որի կէսը քաւորկինը թագաւորի տանը պահում է ու մօտիկ հրաւիրուած ազգականներին բաժանելով՝ ստանում է նորանցից նուէր։
       Ագուլիսում եւ շրջակայքում, հարսանեաց հանդիսի սկզբում, ուրբաթ օրը, սազանդարներով կամ զուռնայով կատարւում է տաշտադրէքը։ Հարսանիքի համար հաց թխող եւ խմոր հունցող կանայք տաշտի երկու ծայրից բռնած պարում են ու փեսայի հօրից ստանում են նուէր։ Նոյն նուէրը տրւում է թոնդիր վառելու եւ գաթան թխելու ժամանակ։
       Ապա ընտրւում է մառանապետ. նուէր ստանալով շալ գօտի պարտաւորում է վերահսկել ուտելեաց եւ ըմպելեաց վերայ։ Կերակուր եփողները՝ ամանները ձեռքերին պարելով՝ ստանում են իւրեանց հաւանելի նուէրը եւ կանգնում են գործի։
       Մարդկանց հրաւէրը կատարւում է մի ընտրեալի ձեռքով, որ մի մետաքսէ թաշկինակի մէջ չոր պահած ծաղիկներ է բաժանում եւ թաշկինակն իրան վերցնում։
       Հետեւեալ օրը, շաբաթ, ընտրւում է մի ազափրաշի եւ սա զուռնայի ուղեկցութեամբ, մետաքսէ թաշկինակը ձեռափայտի վերայ դրօշականման կապած, շրջագայելով հրաւիրում է թագաւորի մոտ ազգականներին, որոնք մի մի թաշկինակ են կապում ազափրաշու փայտին եւ զուռնային եւ որեւէ պարեւ ուղարկում փեսային։
       Ծերջը նուռն եւ խնձոր առած ազափբաշին հրաւիրում է քաւորին եւ քաւորակնոջը եւ զուռնաչու հետ սոցանից ստանում են նուէր մի մի թաշկինակ։ Քաւորակինը հետը առնում է մի կտոր շաքար եւ կանաչ ու կարմիր մետաքսէ թելհինան։ Դորա համար քաւորակնոջ առաջ դնում են սինի, ջուր եւ հինա։ Հէնց որ նա հինա եւ ջուր խառնում է իրար զուռնան իսկոյն նուագում է, աղջկունք, կանայք եւ տղամարդիկ, որոնք աչքերը բեւեռած նայում էին քաւորակնոջ արարքի վերայ, իսկոյն ձայն են տալի ամէն կողմից «Աստուած շնորհաւոր անի», եւ հինան սինով բարձրացրած պարում են։
       Ապա մի խոնչայի մէջ պատրաստում են զանազան մըրգեղէն եւ շաքար եւ միւս խոնչայի մէջ հարսի հանդերձը եւ հինան։ Երիտասարդ տղայք հինայով ներկում են մի խոյի ճակատը եւ մէջքը եւ կանաչ կարմիր թել են կապում վիզը, իսկ եղջիւրները զարդարում են վառ մոմերով։
       Խոնչաներն ուսերին ազափբաշին գլուխ կանգնած՝ երիտասարդները զարդարուն խոյը առաջն արած՝ պտոյտ են տալի հանդիսականների մէջ, եւ յետոյ քաւորակնոջ հետ, զուռնա նուագելով տանում են այդ բոլորը հարսնացուի տունը։ Նորահարսի բարեկամները զուռնայով ընդառաջ են դուրս գալիս եւ ընդունում են նորանց։
       Տարած խոնչաները եւ խոյը նորից պտտցնում են հանդիսականների մէջ եւ յետոյ խոնչաները նուիրում են հրասնացուին, իսկ խոյը նորա եղբօրը, որից յետոյ քաւորակինը, ազափբաշին եւ նորանց եւ նորանց ուղեկիցները նորից վերադառնում են փեսայի մօտ։
       Հին Նախիջեւանում եւ հին Ջուղայում հարսանիքը սկըսւում (նորանց լեզուով կայնում ա բասենցոց լեզուով բըռնում է, Ղազախում- նստում ա) ուրբաթ օրը եւ այդ օրը քաւորը իւր հաշուով բաղնիք է հրաւիրում թագաւորին իւր ազափներով եւ այն տեղից իւր տունը հացկերութեան, ուր զուռնայի նուագածութեամբ ուրախութիւն են անում եւ պարում մինչեւ գիշերը։
       Հետեւեալ օրը, շաբաթ, կէս օրից առաջ քաւորկինը բաղնիք է հրաւիրում հարսնացուին նորա հասակակից աղջկանց հետ, տանելով բաղնսպան կնոջ համար նուէր մրգեղէն եւ պարսկական շաքարի ամենափոքրիկ գլուխ։
       Այդ օրը, առաւօտ թագաւորը ուղարկում է հարսին մի ոչխար՝ եղջիւրների վերայ խնձորներ անցուցած եւ վիզը կարմիրը թաշկինակ կապած։ Իսկ քաւորին ազափների ձեռքով ուղարկում է խոնչա (շաքարագլուխ եւ մրգեղէն) եւ երեկոյեան նոյն ազափներով ուղարկում է հարսին մրգեղէնը եւ չոր, չշաղախած, հինա եւ փոխարէնը հարսի տանից ստանում է նուէր մի շապիկ՝ կարմիր կամ սպիտակ ղանաուզ մետաքսէ կըտորից։
       Ապա երեկոյին՝ ազափները վառած մոմերով զուռնայով, ուրախ եւ զուարթ գնում են քաւորի տունը՝ քաւորին հրաւիրելու թագաւորի մոտ։ Քաւորը իւր հետ առնելով հինա, մոմ զանազան մրգեղէն, կանաչ- կարմիր ժապաւէն եւ հարսի նարօտը, բարեկամներով հանդերձ շրջապատուած յիշեալ ազափներով գնում են թագաւորի մոտ, որ ընդառաջ է դուրս գալի, նուիրում է նորան մի խնձոր կամ նուռն եւ ներս է հրաւիրում։
       Երեւանում նոյնպէս քաւորը իւր հաշուով հրաւիրում է բաղնիք փեսային եւ ազափներին, ուր լողանում են, ուր ածելում են թագաւորի եւ ազափների երեսի մազերը, զանազան գովասանականա խօսքերով հագցնում են թագաւորի նոր շորերը, ապա այդ տեղից զուռնայով գնում են ուղղակի քաւորի տունը, ուտում են միայն մրգեղէն եւ խմում են գինի։ Պարում է առաջինը քաւորի կինը կամ աղջիկը՝ ձեռքում ծածանելով մետաքսէ թաշկինակ (բաղդադի) եւ ապա պարելով մօտենում է թագաւորին եւ թաշկինակը կախում է աջ ուսի վերայ՝ ծայրերը ձախ թեւի տակ։ Այդպէս կապած թաշկինակը կոչւում է կոսպանդ։
       Ապա ամբողջ խումը, առնելով իւր հետ քաւորակնոջը, գնում են թագաւորի տունը։ Այստեղ ուտելուց եւ պարելուց յետոյ՝ գիշերը քթեթն (հարսանեաց հագուստ) առած, զուռնայով վառ մաշխալաներով, ուրախական աղաղակներ արձակելով գնում են հարսի տունը։
       Հին Ջուղայում եւ Հին Նախիջեւանում ընթրիքից առաջ, թագաւորին առանձին սենեակում նստեցրած, շրջապատում են նորան եւ պարում են։ Սափրիչը ածելում է նորա երեսը եւ նորա կուրծքից դեռ չառած սպիտակ թաշկինակը, սափրիչը տալիս է հայելին թագաւորի ձեռքը եւ հանդիսականներին հրաւիրում է նուէրներ դնել հայելու վերայ սափրիչի օգտին։ Առաջինը մօտենում է քաւորը, որ համբուրելով թագաւորին, դրամական նուէր է դնում հայելու վերայ։ Նորանից յետոյ մօտենում են թագաւորի մայրը, քոյրը եւ այլ բարեկամները։
       Ընթրիքից յետոյ քահանան օրհնում է թագաւորի հանդերձը, որի ժամանակ թագաւորը եւ աջ ու ձախ կողմից քաւորը եւ խաչեղբայրը վառ մոմերով՝ չոգում են ծնկների վերայ։ Քահանան իւր վարձն ստանալով քաւորից եւ թագաւորահօրից՝ աճուրդ է նշանակում ազափբաշի ընտրելու եւ ազափներից ով շատ է առաջարկում եկեղեցու օգտին, նա է ընտրւում ազափբաշի։
       Վերջինս իրաւանց տէր դառնալով՝ սկսում է հրաւիրականների առաջ օրհնած հանդերձը հագցնել թագաւորին եւ չուխի մի թեւը չհագցնելով կանգ է առնում մինչեւ թագաւորահայրը տայ նորան խալաթ։ Խալաթն ստանալուց յետոյազափբաշին տանում է թագաւորին միւս սենեակ եւ այնտեղ հագցնում է միւս հանդերձը։
       Ապա նուագածուները տեղափոխւում են կանանց բաժին, ուր հրաւիրում են թագաւորը, կնքաւորը եւ խաչեղբայրը։ Քաւորի կինը կամ քոյրը՝ կանաչ ու կարմիր ժապաւէնները ձեռքին, պարելով մօտենում է թագաւորինեւ ժապաւէնները գնում է նորա արխալուղի կոճակներում։ Սորանից յետոյ նոյն քաւորակինը կամ քոյրը պարելով մօտեցնում է ափսէի մէջ շաղախած հինան, որի մէջ աջ ձեռքի ճկոյթը թաթախում են թագաւորը կնքաւորը եւ խաչեղբայրը եւ դրամական նուէր ձգում ափսէի մէջ։
       Դարալագեազի գաղթական հայերի մէջ սափրիչը ածելում է թագաւորի երեսը հրապարկով, հանդիսաըանների առաջ եւ կիսատ թողնելով նուէրներ է ստանում հանդիսականներից , որ կոչւում է ըռըսում, այսինքն պարտաւորութիւն։ Սորանից յետոյ թագաւորը փոխում է հանդերձը, նորա քոյրը կապում է նորա ուսին թաշկինակ, նորանց բարբառով խարջըկոթ եւ աչքերին սեւ դեղ է քաշում, որից յետոյ գնում են հարսի տունը։
       Դաւալու գիւղում՝ Խոր վիրապի մոտ, ուղարկում են հարսի համար մի տոպրակ հինա ամանի մէջ, հետն էլ չամիչ, փշատ եւ այլ մրգեղէն, վրայից էլ թաշկինակով ծածկած։ Քաւորի աղջիկը իւր գլխին դրած այդ բոլորը, զուռնայի հետ, տանում է հարսի տունը, ուր հարսնամայրը քաւորի համար ուղարկում է մի զոյգ գուլպա։
       Խաչիկում առաջին ուսկապը կարմիր մետաքսից կապում է քաւորկինը կամ քոյրը թագաւորի աջ ուսին, իսկ կանաչը ձախ ուսին կապում է հարսի տանը հարսնաքոյրը կամ մայրը։ Երկու ուսկապն էլ քահանայի բաժինն է։
       Ղազախում գեղեցիկ տեսարան է, երբ թագաւորը զարդարուած նոր հանդերձով եւ շրջապատուած հանդիսականներով եւ ազափներով, որոնք այնտեղ կոչւում են մակարներ, կանգնած բացօթեայ, նորա քոյրը քեալաղայայ մետաքսէ թաշկինակի ձեռին ծածանելով, զուռնայի նուագածութեամբ պարում է ծանրաքայլ եւ մօտենալով եղբօրը, համբուրում է նորան եւ թաշկինակը աջ ուսով կապում է ձախ թեւի տակ։ Դա կոչւում է այն տեղ ուսկապ։
       Շիրակի, Կարսի եւ Բասենի գիւղորայքում հարսանքի երկրորդ օրը մի քանի երիտասարդներ քաւորի առաջնորդութեամբ, բայց առանց թագաւորի, գնում են հարսին բերելու եւ սոքա կոչւում են հարսնառներ։
       Ծերջիններիս գնալուց յետոյ՝ քաւորի ազգականներից մինը հրաւիրում է իւր տուն նորափեսին եւ ժողովում է նորա համար ազափներ, լողացնում են նորափեսին, հագցնում են նոր հանդերձ։ Սափրիչը սափրում է նորա եւ ազափների երեսները։ Այդ ժամանակից նորափեսին անուանում են թագաւոր։ Նորա գլխի ֆասը կամ արախճինը սափրիչը վերցնում է իւրեան։
       Ազափները թագաւորի վզով խաչաձեւ անցուցանում են մետաքսէ թաշկինակ, որ եւ տուում է կոսպանդ, իսկ ոտերին, հագցնում են սօլեր։ Կոսպանդը եւ սօլերը նուիրում է քաւորը։ Ազափները հինով ներկում են թագաւորի եւ իւրեանց ձեռքերը։ Բայց նախքան թագաւորին հագցնելը, նորա հանդերձը քահանան օրհնում է եւ յանձնում է ազափներին։
       Ալէքսանդրապօլում ազափբաշին թուրը ձեռքին բարձր ձայնով դիմելով ազափների խմբին, ասում է. «Թագաւորի ազափներ, գիտէք մեր թագաւորն ի՞նչ ունի»։ Ազափբաշին ցոյց տալով արխալուղը, շարունակում է «Մի լաւ թանգագին շալ արխալուղ, գինը չորս թուման»։ Խումբը երգում է։
       Ասենք շնորհաւոր, ասենք շնորհաւոր
       Մեր թագաւորին հազար շնորհաւոր։
       Նոյն ազափների միւս խումբը երգում է տաճկերէն.
       Դիախ մուբարաք,
       Գէյսա մուբարաք,
       Բըզըմ գիւվանդեայ՝
       Ալ եշիլ գեարաք։
       Այս երգի բառացի թարգմանութիւնն այս է.
       Ասենք շնորհաւոր,
       Հագնի շնորհաւոր,
       Մեր նորափեսին՝
       Կարմիր, կանաչ է հարկաւոր։
       Ազափ բաշին նորին ցոյց տալով մի այլ հագուստ, դիցուք շալուար, գովում է նորան եւ գնահատում է շատ թանգ եւ առաջին խումբը կրկնում է. «Ասենք շնորհաւոր» երգը, իսկ միւս խումբը՝ տաճկերէն երգը։ Այսպիսով գովում է ամեն մի շորը եւ վերջինը գովում է գլխարկը եւ մետաքսէ կուսպանդը, որ երեք անգամ պտտեցնելով թագաւորի գլխի շուրջը, գլխարկը դնում է նորա գլխին, իսկ կուսպանդը կապում է ուսի վերայ։
       Երբ հագուստով զարդարում են թագաւորին, ապա սկսում են գովել նորա հանդերձի մասերը։ Ազափների առաջին խումբը երգում է՝
       Էս օր մեզ էրնէկ,
       Մեզ համար էրնէկ,
       Մեր թագաւորն է աջ
       Աչկոց խաչ ու մաչ,
       Կոսպագն է կարմիր,
       Արեւն է կանանչ։
       Սոյն այս բոլոր տունը ամբողջութեամբ կրկնում է ազափների երկրորդ խումբը, որից յետոյ առաջին խումբը նորից շարունակում է եւ երկրորդը կրկնում է,
       Էս օր մեզ էրնէկ,
       Մեզ հազար էրնէկ,
       Մեր թագաւորն է աջ
       Աչկոց խաչ ու մաչ,
       Գօտիկն է արծաթ,
       Արեւն է կանաչ։
       Այսպէս յիշատակում են հանդերձի բոլոր մարսերը։ Ապա սկսում են գովաբանել անմիջապէս թագաւորին նոյն երգերով, որոնցով երգւում են Շիրակի գիւղերում եւ որոնք յիշատակւում են ստորեւ այն է «թագաւոր ի՞նչ բերում քէ նման» եւ այլն, որից յետոյ «խնձոր, խնձոր գլխինձոր» եւ այլն, գովելով նաեւ սորա մէջ թագաւորին, թագուհուն, խաչեղբօրը, քահանային, տիրացուներին, ազափներին եւ այլն։
       Բասենում, Շիրակում եւ այլ տեղեր ազափբաշին հանդիսականների առաջ բազմացնելով, թագաւորին՝ սկսում է երգել եւ հանել նորա նախ գուլպաները, ապա շալուարը, ապա արխալուղը, ապա շապիկը եւ այլն։ Իւրաքանչիւրը հանելու ժամանակ նա բարձր ձայնով երգում է.
       Օղլան, հարամզադա սան,
       Կորխերամ եալդադասան,
       Գեաթը ջորաբն չեղարեմ,
       Դհա երան դագմանամ։
       Սորա թարգմանութիւնն այս է.
       Տղայ, խաբեբայ ես,
       Վախենում եմ խաբես,
       Բեր գուլպադ հանեմ,
       Էլ ոչ մի տեղիդ չեմ դիպչիլ։
       Այս տունը ամբողջութեամբ կրկնում են միւս ազափները, որ կազմում են մի առանձին երգեցիկ խումբ։ Ազափբաշին շալուարը հանելով՝ նորից շարունակում է երգել.
       Օղլան, հարամզադա սան,
       Կորխերամ եալդադասան,
       Գեաթր ուչկուրն չեղարեմ,
       Դհա երան դագմանամ։
       Ազափները կրկնելուց յետոյ՝ ազափբաշին նորից շարունակում է.
       Օղլան, հարամզադա սան,
       Կորխերամ եալդադասան,
       Գեաթր արխալըղըն չեղարեմ՝
       Դհա երան տագմանամ։
       Այսպէս երգելով եւ բոլոր հին հանդերձը հանելով ազափբաշին փոխում է երգը եւ երգի եղանակը եւ սկսում է նորը հագցնել եւ իւրաքանչիւր մասը հագցնելիս նա երգում է՝
       Գէյդըրըն, հայ գէյդըրըն,
       Բիլմազ իսա բըլդըրըն,
       Գեաթրը ջորաբըն գէյդըրեմ՝
       Դըհա երան դագմանամ։
       Այն է.
       Հագցրէք, հայ հագցրէք,
       Եթէ չի հասկանում հասկացրէք,
       Բեր, գուլպէդ հագցնեմ,
       Էլ ոչ մի տեղիդ չեմ դիպչիլ։
       Ազափների խումբը այդ տունը կրկնելուց յետոյ՝ ազափբաշին շարունակում է երգել հայերէն.
       Ըսենք շնորհաւոր, ըսենք շնորհաւոր,
       Մեր թագաւորի գուլպէք շնորհաւոր։
       Այս տունն էլ խումբը կրկնելուց յետոյ՝ ազափբաշին շարունակում է նորից թուրքերէն.
       Գէյդըրըն, հայ գէյդըրըն,
       Բիլմազ իսա բըլդըրըն,
       Գեաթր ուչկուրն գէյդըրեմ
       Դհա երան դագմասամ։
       Ըսենք շնորհաւոր, ըսենք շնորհաւոր,
       Մեր թագաւորի շալուարը շնորհաւոր։
       Գէյդըրըն հայ գէյդըրըն,
       Բիլմազ իսա՝ բըլդըրըն,
       Գեաթր քեօնազըն գէյդըրեմ,
       Դհա երան դագմասամ։
       Ըսենք շնորհաւոր, ըսենք շնորհաւոր,
       Մեր թագաւորի շապիկ շնորհաւոր։
       Գէյդըրըն, հայ գէյդըրըն,
       Բիլմազ իսա բըլդըրըն,
       Գեաթր զիպունն գէյդըրեմ,
       Դհա երան դագմասամ։
       Ըսենք շնորհաւոր, ըսենք շնորհաւոր,
       Մեր թագաւորի կաբէն շնորհաւոր։
       Գէյդըրըն, հայ գէյդըրըն,
       Բիլմազ իսա բըլդըրըն.
       Գեաթր կուրշաղն գէյդըրըմ,
       Դհա երան դագմասամ։
       Ըսենք շնորհաւոր, ըսենք շնորհաւոր,
       Մեր թագաւորի գօտիկ շնորհաւոր։
       Ապա թուրը կապելով թագաւորի մէջքը՝ ազափբաշին երգում է եւ ազափները կրկնում են հետեւեալը.
       Այ նազինան, նազինան,
       Քեաբաբ բիշար քեօզինան,
       Գեաթր ասպաբն գէյդըրըմ
       Արգեանլարըն սեօզինան։
       Սորանից յետոյ ազափները միացած գովում են թագաւորին հետեւեալ երգով.
       Մեր թագաւորն էր խաչ,
       Հայոց խաչ ու մաչ,
       Գուրբէքն էր նշխուն,
       Արեւն էր կանանչ։
       Մեր թագաւորն էր խաչ,
       Հայոց խաչ ու ամչ,
       Շալուարն էր կապոյտ,
       Արեւն էր կանանչ։
       Մեր թագաւորն էր խաչ,
       Հայոց խաչ ու մաչ,
       Բինիշն (վերարկու) էր կարմիր,
       Արեւն էր կանանչ։
       Մեր թագաւորն էր խաչ,
       Հայոց խաչ ու մաչ,
       Ճէշքիրն էր նշխուն,
       Արեւն էր կանանչ։
       Մեր թագաւորն էր խաչ,
       Հայոց խաչ ու մաչ,
       Գդակն էր բուխարա,
       Արեւն էր կանանչ։
       Մեր թագաւորն էր խաչ,
       Հայոց խաչ ու մաչ,
       Շապիկն էր կարմիր,
       Արեւն էր կանանչ։
       Այ նոր գեօզալ նոր գեօզալ,
       Նոր եւ շնորհաւոր գեօզալ,
       Մո բինիշն էր նոր, գեօզալ։
       Սոյն այս գովը երգւում է եւ Դաւալու գիւղում, որի ժամանակ բարեկամները փաթաթուում են թագաւորի վզով եւ մի մի թաշկինակ դնում նորա գօտկում։
       Բասենու գիւղերում թագաւորի շորերը հագցնելու ժամանակ ազափներից մինը հագցնում է եւ միւսները երգում են հետեւեալ երգը.
       Մեր թագաւորի ի՞նչ պիտի,
       Մէկ լաւ շաբիկմ պիտի.
       Մեր թագաւորին ի՞նչ պիտի,
       Մէկ լաւ ղութ իշլիկմ պիտի,
       Մեր թագաւորին ի՞նչ պիտի,
       Մէկ լաւ գօտիկմ պիտի,
       Մեր թագաւորն ի՞նչ պիտի,
       Մէկ լաւ ֆասմ պիտի.
       Մեր թագաւորին ի՞նչ պիտի,
       Մէկ լաւ վալամ պիտի.
       Մեր թագաւորին ի՞նչ պիտի,
       Մէկ լաւ դիզլիկմ պիտի.
       Մեր թագաւորին ի՞նչ պիտի,
       Մէկ ջուխտ ջորաբմ պիտի.
       Մեր թագաւորին ի՞նչ պիտի,
       Մէկ ջուխտ կոնդարամ պիտի.
       Մեր թագաւորին ի՞նչ պիտի,
       Մէկ լաւ փէշքիրմ պիտի։
       Նախկին ժամանակ՝ Բասենում՝ թագաւորի գլխին դնում էին ֆաս եւ ղազ (չալմա) եւ վրան ծածկում էին բինիշ, այսինքն կարմիր մահուդից երկար վերարկու։ Ամէն ոք ձեռնահաս չէր, իբրեւ թանգագին հանդերձ, ունենալ իւր սեպհականը եւ հարկադրուած էր խնդրել ուրիշներից եւ սորանից յառաջ էր գալի անյարմարութիւն։ Ուստի դորանց փոխարէն այժմ գործ են ածում մորթէ գտակ եւ մազէ եափնջի։