Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1351
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Ն. Ջուղա, Ամենափրկիչ, 37, Տ. -Ավետիսյան, Ցուցակ, էջ 170-171
      
       (տես սկիզբը 1348 թ. )
      
       Նուիրատու ` Բախտիկ
      
       ծաղկող ` Գրիգոր
      
       ստացող ` Մանուէլ
      
       Արդ, ես` ծառայ տեառն , աղախին,
      
       Բախտիկ անուն կամ եւ տանջիմ,
      
       Զօրն կու յիշեմ ես զահագին,
      
       Յորում գործեալք մեղք մեր յայտնին,
      
       Յայնժամ վառի հուր գեհենին,
      
       Բազում ոգիք մարդկան այրին,
      
       Գայ թագաւորն այն միածին,
      
       Նստի յաթոռ դատաստանին,
      
       Աջակողմեանքն ուրախ լինին,
      
       Ձախակողմեանքն պապանձին,
      
       Հրեշտակք ի յայն յահէն [սարսի՞ն],
      
       ||| արկեալ թագաւորին (՞):
      
       Յայնժամ չօքտէ մարդկան տոհմին.
      
       Ազգք եւ ազինք անյայտ լինին:
      
       Չօքտէ զաւակ եւ իւր որդին,
      
       Դստերք ծնողաց չբարեխաւսին:
      
       Յայն ատենէն ես ո՞նց փրկիմ,
      
       Կամ ո՞վ ինձ տա վկայութիւն.
      
       Զաստուածածինն ես յոյս ունիմ,
      
       Եւ բարեխաւս առ իւր որդին,
      
       Ով զիս փրկէ յայնմ ժամին,
      
       Ի յայն յահեղ հրապարակին,
      
       Բայց յիշելով այժմին սարսիմ
      
       Եւ ես ի յայն ահէն հալիմ:
      
       Զմտաւ ածի թէ ինչ լինիմ
      
       Կամ որ ծիսով ես պրծանիմ
      .......................................................
      
       Կանգնի դիմաց սուրբ սեղանին
      
       Մեղսաքաւիչ պատարագին,
      
       ԶԱյնախօջէն, որ կէանք էր իմ,
      
       Թաք եւ պարծանք գլխոյս էր իմ,
      
       Նայ եւ զծնողսն, որ մեր էին
      
       Եւ զմերձաւորսն, որք մեր էին:
      
       Նուաստ Գրիգորս, որ գրեցի,
      
       Զծաղիկս եւ գիրքս կազմեցի,
      
       Ի Հայկազեան թուականի
      
       Յութհարիւրին (1351) կատարեցի,
      
       Ի դառն եւ ի նեղ ժամանակի,
      
       Որ հալածին բազում յերկրի,
      
       Ոմանք մնացի[ն ի ] մէջ թփի,
      
       Ոմանք կերակուրք ելան գայլի,
      
       Սովով անցան շատ մին ոգի
      
       Հարք ուրացան զիւրեանց որդի,
      
       Ամ իմ կամք չէր, որ ես ծաղկի
      
       Ու կամ կամաւ ես կազմէի,
      
       Ես վատատես յաչիցս էի,
      
       Բայց հարկ արին ու ամաչէի.
      
       Ես աղաչեմ զձեզ մէկ բանի`
      
       Չպատճառէք վասն սխալի,
      
       Յիշման արնէք զիս արժանի
      
       Սուրբ աղօթից վասն Յիսուսի:
      
       Արդ, ես` Մանուէլ, որ յանձն առի,
      
       Եւ չորս ամեայ փափաք կացի,
      
       Զբանս Յիսուսի գրել տվի,
      
       Մինչեւ տեսայ ծաղկով ի լի,
      
       Ի յիշատակ Այնախօջի
      
       Եւ կենակցին իւր Բախտիկին
      
       Յիշեսջիք |||յամ|||ն ան . առ|||
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 2745 (տես նաեւ 1557, 1604, 1616, 1619 եւ 1738 թ. թ. )
      
       Գրիչ ` Կիրակոս
      
       վայր` յԵրկիրս Լեւոնոյ (Կիլիկիա)
      
       ա
      
       Զստացողք սուրբ աւետարանիս զՅոհան քահանայ, եւ զծնաւղսն ի[ւ]ր` զՀարուն եւ զԽբել, եւ զբարի կենակիցն իւր զՈսկին, զբարի ծաղկեալ զաւակ սորա` զՅովաննէս, եւ զՀարունն, եւ Սարգիսն, եւ զՄխիթարն, եւ զԽազարբէկն, եւ զհանգուցեալ մայր սոցա` զՍիրէն, եւ զկենակիցք սոցա յիշեցէք, եւ զհանգուցեալ եղբայրն` զՍտեփանոսն, եւ զզաւակ սոցա` զՅուսէփն եւ զԱմիրն յիշեցէք ի Քրիստոս, որ ստացան զսա ի խալալ արդեանց իւրոց յիշատակ իւրեանցն, եւ ծնաւղաց իւրեանց, եւ ամենայն արեան մերձաւորաց իւրեանցն, եւ յիշատակ բարի հոգոց իւրեանցն, ի վայելումն բարի ծաղկեալ զաւակաց իւրեանց...:
      
       Արդ, գրեցաւ յիշատակարանս այս. թվ. Պ. (1351), ի չար եւ ի դառն ժամանակիս, զի փախ[ուցեա]լ էաք յերկրէն Ախբակո, ի պատերազմէ այլազգաց ||| իշխանին` Աշրաֆին, եւ գրեցաք յերկիրս Լեւոնոյ, ի բարձր ||| այս, բացաւթ էաք ի ծաղկազարդ վայելջութիւնս եւ մ[աւտ ի յա]կունս Տիգրիս գետոյս, ի պանդոկի միոչ, զի ոչ գոյր ||| հովանոցք մեր, եւ մեք զաւրն ամենայն ահաբեկ լինէաք եւ ||| ըստ այլ ) ի տեղիս տեղիս: Աղաչեմ զձեզ յիշեցէք զիս [զմեղ ] ապարտ գրիչս եւ զնկարող եւ զկազմող սորա` զԿիրակոս [քահ]անա, եւ զծնողսն իմ ի Քրիստոս, եւ աստուած զձեզ յիշէ. եւ զմեզ եւ զձեզ հ[րաւիր]է ի խոստացեալ հանգիստն եւ զամենայն հաւատացեալսն |||մէն. եւ Քրիստոսի աստուծոյ մերո փառք յաւիտեանս , ամէն:
      
       բ
      
       Զարուեստ նկարագրութեան եւ ծաղկերանգն գունոց ոչ գիտեմ: Զհամաբարբառս ընկալ եւ զստ[աց]աւղ սորայ եւ զաշխատողս յիշեսջիք ի Քրիստոս, եւ Քրիստոս զձեզ յիշէ ի բարի , ամէն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Թորոս Աղբար. Բ. էջ 356-357 (Ավշան գիւղի սբ. Գէորգ եկեղեցի)
      
       Գրիչ ` Ազարիա
      
       վայր` Եկեղեաց գաւառ
      
       ... Սուրբ աւետարանիս ցանկացող եղեալ Հայրապետ քահանայն եւ ետ գրել զսա յիշատակ իւր եւ զաւակի իւրոյ Յակոբայ ... Աւգնա-
      
       կանութեամբն աստուծոյ առեալ զսա յանձն քահանայ ոմն Սիմէոն անուն, եւ գրեաց զՄաթէոս գլուխն ի լրման եւ զՄարկոսն մինչեւ ի հարիւր եւ ի տասն համար, առ դրան Հայրապետ երիցու եկեղեցւոյն` սրբոյն Յակո բայ եւ սուրբ Թորոսու: Եւ եղեւ, զի վասն չար եւ դառն ժամանակիս, որ վասն ծովացեալ մեղաց մերոց, բազում գեղ աւէր եւ անբնակ եղեն ի մարդոյ եւ յանասնոյ, սա ելեալ յԵկեղեաց գաւառէ գնացեալ հեռաբնակ գաւառսն, եւ մնացեալ սուրբ աւետարանս թելակատար ժամանակս բազումս: Իսկ նախասացեալս Հայրապետ երէց, եղբայր գոլով մեր ըստ մարմնոյ, յոյժ բռնադատեաց վասն սորա զի զկատարումն առցէ: Եւ ես ոչ առնուի յանձն յաղագս տկարութեան անձին իմոյ եւ զի չէի հմուտ այսմ գրչութեան արհեստի: Ապա նա եւս առաւել յորդորեալ զմեզ, զի հանապազ եկեղեցին մեր կաց ցէ յիշատակ մեզ եւ ծնողաց մերոց, եւ ի ժառանգութիւն զաւակի մերոյ Յակոբայ, եւ ես վստահացեալ ի զաւրութիւն աստուծոյ, առեալ ի ձեռն զսա գրեցի եւ զպակասութիւն սորա լցի ըստ կարողութեան անձի իմոյ...:
      
       Գրեցաւ ի գաւառիս Եկեղեաց, ի յանապատիս, որ յանուն սուրբ Կիրակոսի, մերձ առ ի ստորոտս լերինն Բթնոյ, զի է տեղի հանգստարան մերոյ, ի թուականութեանս Հայոց Պ. (1351)...: Յիշեցէք ... եւ հայցեցէք զթողութիւն մեղաց առաջին աշխատողին եւ գրողին սորա Սիմէոն երիցու ... այլ եւ մեղուցեալ անձին իմոյ Ազարիա աբեղայի, որ զյետին գիրս գրեցի...:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վենետ. 90, Սարգս. Ցուց. Ա. էջ 409-410
      
       Հետ . ստացող ` Յակոբ
      
       վայր`Հռոմ
      
       ա
      
       Զվերջին ստացաւղ սորա զՅակոբ կրաւնաւոր, որ ստացաւ զսա ի հալալ ընչից իւրոց, ի Հռոմ քաղաքի, ի թվին Հայոց Պ. (1351), ի վայելումն անձին իւրոյ եւ յիշատակ հոգւոյ: Արդ, որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, յիշեսջիք ի Քրիստոս զբարի ծնողսն իմ զԱստուածատուրն եւ զԱսլիմէլիքն, նայ եւ զեղբարսն իմ, եւ զքոյրսն իմ, եւ զազգաինսն իմ միով տէր ողորմաիւ. նայ եւ զիս` զբազմամեղս ` Յակոբ աբեղաս, որ անուամբս կոչիմ աբեղա եւ գործովս լի եմ ամենայն մեղաւք: Ո՜վ սուրբ ընթերցաւղք, յերես անկեալ աղաչեմ զձեզ, յիշեսջիք զմեղաւոր հողս...:
      
       Ես` Յակոբ աբեղաս, ի կարգէն սրբոյն Բասիլիոսի, տվի զիմ աւետարանն ի սուրբ Աստուածամաւրն Հայոց եկեղեցին, ու առի Գ. (3) սոմ ) Հռոմայ ճամբուն, որ մարդ ան աւետրնին տէր չի լինի քան սուրբ եկեղեցին, ոչ ես [ոչ ] իմ եղբա [յ]ր, բայց միայն սուրբ Աստուածածին, ով այլ տէր ելնէ, վախէ աստուծոյ մաւրէն: Այս իմ ձեռացս գիր է, Յակոբ աբեղայիս վկաութեան բանիս, ինքն Քրիստոսի ) անդարձ |||
      
       ՇԱՐԱԿՆՈՑ
      
       Երեւան 8400
      
       Գրիչ ` Վարդան
      
       վայր` Մերտին , Թվին մենաստան
      
       ... Գրեցաւ սա ի թվ. Պ. (1351), ի մայրաքաղաքս Մերտին, ի մենաստան Թվին, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս եւ սուրբ Յովհաննու Կարապետիս, ձեռամբ յոգնամեղ փցուն եւ անարհեստ գրչի Վարդանի սուտանուն քահանայի , ի խնդրոյ մանկագոյն քահանայի Բարսղի, որ ստացաւ զսա ի վ այելումն անձին իւրոյ եւ ի յիշատակ հոգւոյ իւրոյ, եւ ծնողաց իւրոց, եւ ամենայն արեան մերձաւորաց:
      
       Արդ, աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիք սմա ուսմամբ, կամ աւրինակելով եւ կամ տեսութեամբ, յիշեսջիք ի Քրիստոս զվերոյգրեալն զԲարսեղ քահանայ, եւ զծնողսն իւր զՅակովբ եւ զԱղէկտիկին, եւ զկենակիցն նորին, եւ զդեռաբոյս որդին զԱռաքելն, եւ զամենայն մերձաւորս նորին, ընդ նոսին եւ զմեղապարտ գրիչն, եւ ծնողս իւր զԱռաքել քահանայ եւ զՆազեր, եւ զեղբարսն իւր` զՆերսէս, եւ զՅուսիկ, եւ զՍարգիս` զհանգուցեալսն ի Քրիստոս, եւ զքուերսն` զԽելաւքն` իւր տղայաւքն, եւ զԱղէկն` իւր տղայաւքն: Եւ որք զմեզ յիշէք եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ, որ է աւրհնեալ յաւիտեանս, ամէն: Եւ խոշորութեան եւ սխալանաց անմեղադիր լերուք, զի կար այս էր, եւ զորս սխալ գտանէք եղբայրաբար ուղղեցէք:
      
       Յիշեցէք ի Քրիստոս եւ զհոգեւոր որդին մեր զտէր Աւագն, որ սպասաւորէր զմեզ, եւ զպարոն մղտսի Թաթուլն, որ զթուղթն շնորհեաց յաւգնութիւն գրոցս. եւ որ առատն է ի տուրս բարեաց` Քրիստոս աստուած[ն ] մեր` ձեզ յիշողացդ եւ մեզ` յիշեցելոցս առհասարակ ողորմեսցի, եւ նմա փառք յաւիտեանս , ամէն:
      
       ՃԱՇՈՑ
      
       Ե. Լալ. անտիպ. 676. Պատմական թանգ. (Վանի Արարուց եկեղեցի)
      
       Նորոգող ` Գրիգոր
      
       Զստացող վարդափթիթ բուրաստանիս զԻբրիանոս քահանա, եւ զհայր իւր զՏիրատուրն, եւ զմայր իւր ` Մամքան եւ զեղբայրս իւր, եւ զամուսին իւր յիշեսջիք ի Քրիստոս, ընդ նոսին եւ զեղկելի գրիչ ... զԳրիգոր սուտանուն քահանայ ի մաքրափայլ յաղաւթս յիշեսցէք զիս, եւ զծնաւղսն` զԻբրիանոս քահանայ, եւ զմայրն իմ` զՄամիկ, եւ ասասջիք միշտ տէր ողորմեայ:
      
       Թվ. Պ. (1351), ահեկի. Լ. (30) աւրս նորոգեցաւ:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Փիրղ. 6273, էջ 153 (Մարզուան, սբ. Աստուածածնի եկեղեցի)
      
       Գրիչ ` Յակոբ
      
       վայր ` Եզնկայ
      
       ... Եղեւ զրաւ գրչութեան սորա ի թուաբերութեան աբեթական գրոհի Պ. (1351): Գրեցաւ տառս աստուածայինս եւ տիեզերաքարոզ աւետարանս ձեռամբ սուտանուն քահանային Յակոբայ, մայրաքաղաքս Եզնկայ` ընդ հովանեաւ սուրբ Լուսաւորչին, ի հայրապետութեան Հայոց տեառն Մխիթարայ: Արդ, աղաչեմ զձեզ` դասք քահանայից, որք հանդիպիք այսմ աստուածախօս մատենիս կարդալով կամ տեսանելով, յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր զեղկելի գծողս Յակոբ, եւ որ առատն է ի տուրս բարեաց` ձեզ եւ մեզ ողորմեսցի:
      
       ՄԱՆՐՈՒՍՄՈՒՆՔ
      
       Երեւան 758
      
       Գրիչ ` Գրիգոր
      
       Գրեցաւ տէտրս Լ (30) աւր:
      
       Արդ, գրեցօ սա ձեռամբ անիմաստ գրչի եւ յոյժ մեղապարտի Գրիգոր անուամբ միայն աբեղայի: Արդ, աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիք այսմ երգարանի, յիշեցէք յաղաւթս ձեր զիս` զանար||ժան գծողս
      
       զԳրիգոր |գծողս |, եւ զծնաւղսն իմ` զհոգեւորսն եւ զմարմնաւորսն, ընդ նմին եւ զստացաւղ տառիս զՅովսէփ կուսակրաւն քահանայ, որ ստացաւ զսա ի հալալ արդեանց իւրոց, յիշատակ իւր եւ ծնո-
      
       ղաց իւրոց: Արդ, որք աւգտիք ի սմանէ, յիշեցէք յարաժամ զՅովսէփ մանուկ կրաւնաւոր, եւ զծնաւղսն իւր
      
       զԹումա քահանայ, եւ զմայր իւր զՄարեմթագն, եւ զեղբայրն իւր զՂազարն, եւ զքոյրն իւր զԹուրանմելիքն, եւ զայլսն ամենայն, զի եւ դուք լիջի||ք յիշեալ ի Քրիստոսէ աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս , ամէն:
      
       Թվ . Պ. (1351):
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 7750
      
       Գրիչ ` Մկրտիչ
      
       Յամի ութհարեւրերորդի (1351) կատարեցաւ սուրբ կտակս աստուածախաւս, որ է աւետիս փրկութեան հաւատացելոց ի Քրիստոս, ծախիւք եւ արդեամբ աստուածասէր առն Սահակայ, որ ետ գրել զսա ի յիշատակ հոգւոյ եղբաւր իւրոյ Սիմէոնին, որ մանուկ հասակաւ փոխեցաւ առ Քրիստոս, եւ ծնողացն իւրոց Մեծկանն եւ Գրոցին, եւ հարազատ եղբարց իւրոց` Կարապետին եւ Սահակին , եւ զաւակաց իւրոց:
      
       Արդ, որք աւգտիք եւ լուսաւորիք ի հոգենորոգ աստուածաբանութեան սուրբ աւետարանիս, յիշեցէք յաղաւթս զստացաւղքս, որ ի սմա աշխատեցան եւ յորոյ անուն կատարեցին, եւ Քրիստոս զձեզ յիշեսցէ յիւրում գալստեանն, զյիշաւղքդ եւ զյիշեցեալքս , ամէն:
      
       Ես Մկըրտիչ երէցս գրեցի զաւետարանս յիշատակ Սիմէոնին: