Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1360
      
       ՃԱՇՈՑ
      
       Երեւան 7437
      
       Գրիչ ` Պետրոս
      
       ա
      
       ... Գրեցաւ ի թվ. Հայոց ՊԹ. (1360), ի դառն եւ յանբարի ժամանակիս, զոր ոչ կարեմք [ընդ ] գրով արկանել, բայց միայն լռել , Աղաչեմ զձեզ, սուրբ ընթերցողք, թողութիւն մեղաց խնդրեցէք ինձ եւ իմոցն , ամէն:
      
       բ
      
       Արդ, ո՜վ պատուեալ սուրբ հարք եւ մանգունք սուրբ եկեղեցւոյ, յորժամ ընթեռնուք կամ աւրինակէք զսա զհայրն իմ զՅով[հաննէս ] քահանայ, եւ զմայրն իմ զԹամամ, եւ զամենայն ազգատոհմս մեր, ընդ նմին զիս, զանարհեստ եւ զանպիտան գրիչս` զՊետրոս սուտանուն սարկաւաք, եւ զեղբարքս իմ` զԱմղիքոս քահանայ եւ զԹադէոս յիշեսջիք ի սուրբ աղաւթս ձեր, եւ բուն բարին զձեզ յիշեայ յիւր յանտրտումութիւնսն:
      
       ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՔԵՐԱԿԱՆԻՆ ԵՍԱՅԵԱՅ ՆՉԵՑՒՈՅ
      
       Վիեն. 336. Տաշ. Ցուց. էջ 782
      
       Գրիչ ` Աստուածատուր
      
       վայր ` Կոստանդինուպօլիս
      
       ... Արդ, եղեւ զրաւ գրութեան սորա ի յաշխարհս Յունաց, ի քաղաքս Կոստանդինուպօլիս , ընդ հովանեաւ սուրբ Սարգսի, ձեռամբ Աստուածատուր աբեղաի, ի թվականիս ՊԹ. (1360): Եւ այս են տնօրինականացս անուանք զոր տեսաք, առաջին` Քրիստոսի անկար պատմուճան, Բ. սպո ւնկ, Գ. բեւեռ, Դ. Աստուածածնին պատկերն, Ե. Յովանու աջն. Զ. Վլաշէռնասն, որ է ջունարն Աստուածածնին, ի սպիտակ ի մարմարէ սնդուկի խորանին վեր, եւ այլ շատ սրբոց նշխարք, զոր ոչ կարեմ ընդ գրով արկանել. սոցին բարեխօսութեամբ ողորմիս Քրիստոս աստուած գրողաց եւ կարդացո ղաց եւ ամէն ասացողաց:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Թորոս Աղբար, Բ. էջ 437-438 (Տիգրանակերտ)
      
       Գրիչ ` Ստեփաննոս
      
       վայր ` Երուսաղէմ
      
       ա
      
       Գրեալ ի թվ. Հայոց ՊԹ. (1360)... յԵրուսաղէմ, ընդ հով[անեաւ սուրբ ] տաճարիս աթոռակալ Առաքելոցս Յակոբեանց, ի թագ[աւորութեան ] Հայոց Կոստանդին, եւ ի հայրապետութեան տեառն Մեսրոպայ, յառաջնորդութեան տէր Գրիգորայ եպիսկոպոսի Երուսաղէմի, ձեռամբ ... Ստեփաննոս կրաւնաւորի, կամակցութեամբ եւ աւգնականութեամբ եւ խրատ տալով վերծանողի, սպասաւորի բանի, սրբասնեալ Գրիգորի քահանայի` փակակալի մեծ եւ հռչակաւոր սուրբ եկեղեցւոյս Յակոբայ եւ ամենայն աստուածընկալ նշանացս, եւ մանաւանդ կազմողի սորին...:
      
       բ
      
       Յիշեսջիք ... զստացող սորին զԹագւորշահ դպիր ... եւ զծնողս Ստեփաննոս Արեւելցի` աշակերտ Սէթ վարդապետի ... համանման մեծի եւ առաջին վարդապետաց. եւ խոշորութեան գրիս եւ սխալանացս անմեղադիր լերուք եւ զթերին սիրով ուղղեցէք, քանզի յոյժ անհմուտ էի արուեստի գրչութեան, մանաւանդ ի շեշտ, ի ստոր, ի բոյթ, ի վանկ եւ ի փաղառութիւն, եւ ի Ժ . (10) առոգանութեան...:
      
       ՃԱՇՈՑ
      
       Երեւան 7741 (տես նաեւ 1367 թ. )
      
       Գրիչ ` Կարապետ
      
       վայր ` Կաֆայ
      
       ... Որոյ ականատես լեալ յետինս ի գրիչս եւ փանաքիս ի քարտուլայս, չուառս եւ աղկաղկս յամենայնի, եւ մոռացեալ զիս եւ զբնիկ տկարութիւնս, ցանկացող եղեալ սմա, թէպէտ եւ յոյժ անըմբոն, ապաւինեալ յայն, որ տայն ամենայն առատապէս եւ ոչ նախատէ: Ձեռնարկեցի ի սմա ես` Կարապետ երէցս թարմատար մելանաւոր, հասի ի զրաւ գրչութեան սորա ոչ թէ ըստ արհեստիցս եւ զաւրութեան անձինս, այլ ի կատարումն ուխտեալ հրամանի մարդասիրին, թէ ամենայն որ խնդրէ ` առնու:
      
       Արդ, աղաչեմ զհանդիպողսդ այսմ տառի յիշման արժանի վարկջիք զանարժան գրիչս զԿարապետս եւ զիմսն ամենայն, զհայրն իմ
      
       զԱռուծն, եւ զմայրն իմ զՈսկիանէ, եւ զեղբարսն իմ, եւ զամենայն արեան մերձակայս` զկենդանիս եւ զհանգուցեալս յիշման առնել արժանի առաջի անմահ զենլոյն Քրիստոսի...:
      
       Կատարեցաւ սա յաշխարհիս Ղրիմ կոչեցեալ, ի հոյակապ եւ ի հռչակաւոր քաղաքիս Կաֆայ, ընդ հովանեաւ սուրբ երրորդութեանս, ի վեհագոյն տիրական իշխանութիւնն տեառն Ստեփանոսի, եւ յարհիական եպիսկոպոսութիւնն տէր Ստեփանոսի, ի թուականութեանս Հայոց ՊԹ. (1 360), նոյեմբերի Լ. (30): Եւ որ ցաւակցաբար յիշեսցէ զ'ի սմա յիշատակեալքս եւ ինքն յիշեալ լիցի ի Քրիստոսէ աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս , ամէն:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Քօսեան, Հայք ի Զմիւռնիա, Բ. էջ 83 (Էօտեմիշ քաղաքի ընթերցարան)
      
       Հետ. ստացող ` Ստեփաննոս
      
       ... Ստացա զլուսազարդ եւ զգեղեցկայեղձ մատեանս ես` ապիկարս ոգով Ստեփաննոս, ի վայելումն ուսումնասէր արանց կատարելոց, եւ յիշատակ հոգոյ իմոյ, եւ ծնաւղաց իմոց, եւ ամենայն արեան մերձաւորաց ազգաց իմոց: Արդ, որք աւգտիք ի սմանէ կարդալով եւ կամ տարազու իւիք ինչ առնելով, յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զհայրն իմ զՍահակ քահանայ, եւ զմայրն իմ զՏիրանց, եւ զհաւրեղբայրն իմ զԳրիգոր կուսակրաւն քահանայ, եւ զԾածուր կրաւնաւորն, նաեւ զՅոհաննէս, եւ զկուսակրաւն քահանայսն, եւ զիս` զանպիտանս Ստեփաննոս, եւ դուք յիշաւղքդ յիշեալ լիջիք ամենասուրբ բարերարէն աստուծոյ: Յիշեսջիք եւ զհարազատ եղբայրն իմ զՎարդան կուսակրաւն քահանայ, նայ եւ հոգեւոր եղբարքն իմ` զՄարգարէ եւ զՍիմէոն` զխաչընդյուս կրաւնաւորքս, որ ընդ ինեւ պանտըխտանան, այլ աղաչեմ զընթերցողսդ, զի խնամ տարջիք սմա, որպէս եւ զձեր մատեան գրեալ: Գրեցաւ յիշատակարանս վերջինս ի թվին ՊԹ. (1360):
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Թորոս Աղբար, Բ. էջ 381. (Արզնի վարի թաղի սբ. Սարգսի եկեղեցի)
      
       Վայր ` Մերտին
      
       Գրեալ ի Մէրտին. ի թվ. ՊԹ. (1360), ի թագաւորութեան Կոստանդիանոսի, ի հայրապետութեան տեառն Մեսրոբի եւ յեպիսկոպոսութեան տէր Յոհաննիսի...:
      
       ՀԱՄԱՌՕՏ ՀԱՒԱՔՈՒՄՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ
      
       ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ, ԱԼԲԵՐՏԻ ՄԵԾԻ
      
       Երեւան 9068
      
       Գրիչ` Դօմինիկոս Սալիթաղեցի
      
       Զտառապեալ ոգի ֆրա Դօմինիկոս մականուն կոչեցեալ Սալիթաղեցի յիշեցէք ի յաղօթս ձեր, որ աշխատեցայ ի գիրքս այս, եւ սխալանացն անմեղադիր լերուք, զի կար մեր այս չափ էր, նաեւ զմայրն իմ Փոքրմէրն, որ ի Քրիստոս հանգեաւ, յիշեցէք յաղօթս ձեր, Քրիստոսի փառք: