Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1364
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Ն. Ջուղա, Ամենափրկիչ, 48, Տ. -Ավետիսյան, էջ 174-175
      
       Վայր` Խորձիւն գաւառ, Բռընչիք անապատ
      
       ա
      
       Ի րամս Հայկազեան թուաբերութեան տումարին, յորում էր թիւ համար թուականին Թորգոմեան տոհմին ՊԺԳ. (1364), աւարտագործեալ եղեւ սուրբ եւ կենսատու աւետարանս...:
      
       ... Զոր իմ` անարժանի եւ անպիտան ծառայի ծառայիցդ տեառն, տեսի զաւրինակս գովելի եւ անսղալ վկայեալ ի բազմաց, եւ ցանկացող եղէ, որպէս պատուական մարգարտի, եւ գրեցի զսա իմ անիմաստ մտաւքս ի գաւառիս Խորձիւն, յանապատիս, որ կոչի Բռընչիք, ընդ հովանեաւ սրբոյ Աստուածածնին:
      
       Արդ, աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիք սուրբ աւետարանիս, զմեղապարտ գրիչս, եւ զծնողսն իմ, եւ զեղբարսն, ամենայն արեան զարմիւք յիշեսջիք ի մաքրափայլ աղաւթս ձեր: Նաեւ զսրբասէր եւ հեզահոգի կրաւնաւորսն` զԿարապետն, զԱբգարիոսն եւ զԿիրակոսն, որ ցանկացան սուրբ աւետարանիս, եւ բազում փափագանօք խնդրեցին ի յիշատակ ինքեանց եւ ննջեցելոց իւրեանց, նաեւ զԱստուածատուր կուսակրաւն քահանայ, որ է հայր հոգոց մերոց, եւ զայլ եղբարս միաբան սուրբ ուխտիս, եւ զԱռաքել քահանայն` զփոխեցեալն ի մէնջ առ Քրիստոս, յիշեսջիք առհասարակ ի սուրբ յաղօթս ձեր, եւ զՄարգարէ աբեղայն, որ զԲ. գլուխն ինքն գրեաց յիշեցէք առ Քրիստոս, եւ որ ձեռնտու եւ աւգնական եղեն սմա, առհասարակ յիշողացդ եւ յիշեցելոցս ողորմեսցի Քրիստոս աստուած |||
      
       Ծաղկող ` Ալինախ
      
       բ
      
       Զծաղկաւղ[ի]կս զԱլինա[խթ եպիսկոպոս յիշեցէք յառ Քրիստոս:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Կայսր. Մատեն . Վիեննա, 10, Տաշ. Ցուց. էջ 17
      
       Գրիչ ` Անանիա
      
       վայր` Եկեղեաց գաւառ, սբ. Կիրակոսի անապատ
      
       Ո՜վ քրիստոսազգեաց մանկունք, որք ի լուսաւոր եւ յաստուածային հոգեշահ պատուիրանացս աւգտիկք ընթերցմամբ եւ կամ աւրինակելով , զստացաւղ սորա զանարժան քահանայ զՆորոգէս հողս, եւ զԱնանիա գրիչս, եւ զծնաւղսն մեր, եւ զամենայն երախտաւորսն մեր յամենայն պէտս մեր յիշեսջիք մեղաց թողութեամբ ի տէր. ընդ նմին եւ զհեզահոգի եղբայրն մեր ըստ հոգւոյ զԹումաս կրաւնաւորն, աղաչեմ սրտի մտաւք...:
      
       Յամի ՊԺԳ. (1364), յամսեանն յունիս ԻԷ. (27) եղեւ զրաւ գրչութեան աղաւթական բանիցս սրբոյն Ներսիսի Կլայեցոյն եւ Գրիգորի Սկեւռացոյն եւ Եփրեմի խորին Ասորոյ ի գաւառս ժԵկեղեաց, յանապատս, որ կոչի սուրբ Կիւրակոս, ընդ հովանեաւ սորին տաճարի, եւ կենսակիր եւ աստուածընկալ սուրբ Նշանիս, եւ այլ բազում նշխարաց, որ աստ կան եւ են բարեխօս վասն մեր ի Քրիստոս աստուած ի տէր մեր, որ է աւրհնեալ:
      
       ՄԱՇՏՈՑ
      
       Թաւրիզ, Մասնաւորաց , 71, Աճառեան, Ցուց. էջ 135-136
      
       Գրիչ ` Ստեփանոս
      
       վայր ` Ամիթ
      
       ... Գրեցաւ մաշտոցս ձեռամբ յոգնամեղ եւ անարհեստ գրչի Ստեփանոս սուտանուն քահանայի, ի թվիս. ՊԺԳ. (1364), ի քաղաքիս Ամիթ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնի, ի խնդրոյ սրբասնեալ քահանային, յիշատակ հոգւոյ իւրոյ: Որք աւկտիք ի սմանէ յիշեսջիք յաղաւթս, եւ ձեզ յիշողացդ եւ մեզ յիշեցելոցս ողորմեսցի Քրիստոս որդին...:
      
       Տ Օ Ն Ա Կ Ա Ն
      
       Երեւան 5228
      
       Գրիչ ` Ալեքսան
      
       Զմեղապարտ գրիչ Ալեքսան յիշեցէք ի Քրիստոս, եւ աստուած զձեզ [յիշէ ]. ՊԺԳ . (1364) թվ.:
      
       ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԿԱԹՈՂԻԿԷԻՑ ԹՂԹՈՑ
      
       ՍԱՐԳՍԻ ՇՆՈՐՀԱԼՒՈՅ
      
       Երեւան 1529 (տես նաեւ 1543 եւ 1667 թ. թ. )
      
       Գրիչ ` Նատեր
      
       ա
      
       ... Յիշեցէք ի տէր, ո՜վ սուրբ եւ սիրելիք աստուծոյ, զմիեղեն եղբայրութիւն, զհեզահոգի կրաւնաւորքն, սպասաւորքն, հանդերձ զբնակիչ սուրբ ուխտին Անլոց վանից, որք եռափափագ սիրով ետուն գրել զլուսաւոր վարդապետութիւնս: Ընդ նոսին եւ զեղկելիս յիշեցէք ` զծրողս:
      
       բ
      
       Ներ իմաստիւք հոգւով լցեալ սուրբ բանական,
      
       Արեգական քատակ գտեալ ճահողական,
      
       Տրոհել զլաւն ի վատթարէն ստոյգ ցուցական,
      
       Երանութեան աւուրն արժան այցելութեան,
      
       Րամել խրատ տառիւս ողջմամբ որդւոց մարդկան,
      
       Գոչէ բողոք դէտ բարձրական , գորովական,
      
       Րապաղ թւի եւ գարշական, որք չեն արժան,
      
       Ի յիմաստնոյն ցուցմունքն կան վկայական,
      
       Չար երեւի յաչս պղծոց վարք սրբական:
      
       Եւ առ գծողս ուժգին ողբամ վասն յարութեան,
      
       Եւ աղաչեմ զսուրբ ընթերցողքդ վասն յիշման: