Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1388
      
       ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՌԱԿԱՑ ՆԵՐՍԻՍԻ ԼԱՄԲՐՈՆԱՑՒՈՅ
      
       Երեւան 1144
      
       Գրիչ` որդի Ալեքսանի
      
       վայր` Սպատկերտ գաւառ
      
       Հրամանաւ եւ աւժանդակութեամբ րաբունեացս մերոց Յոհանէսի եւ Կիրակոսի, նաեւ հոգո եւ մարմնո մեր տածողաց, ուխտի սրբում հռչակաւոր նախնաւանդ տանս առաջնորդք` յատուկ անուամբ Սուրբ Խաչ յ որջորջեալ, կրօնիւք ընդիրք, եւ ի Քրիստոս մերձաւորութեանն արժանիք, եւ հմուտք աստուածաշունչ մատենից, որք վարժիչք եւ ուսուցիչք եղեն փանաքութեանս մերո, զորս եւ ընդ որս գրեսցէ տէր ծնօղօք իւրեանց ի դպրութիւն կենացն յաւիտենականաց:
      
       Արդ, այսուհետեւ, զպատահողքդ այսմ տառիս յընթերցումն, յուսումն եւ ի գաղափար, աղաչեմ մաղթանաւք յիշել ի Քրիստոս զմեզ եւ զմերսն, զընթացեալսն եւ զպատրաստեալս, յաւէտ եւս զծնօղսն իմ ըստ մարմնո` զԱլեքսան քահանայ, եւ զհաւն զՅովհաննէս քահանայ, եւ զմայրն իմ` զհանգուցեալսն առ տէր, նաեւ զեղբայրն իմ զՅակոբ կրօնաւոր, որ ի տարաժամ հասակի ել ի կենաց, եւ զկենդանիսն` զՊետրոս կրօնաւոր, եւ զՄկրտիչ` զկազմող սորին, եւ զայլ ամենայն արեանառուսն մեր, այլ եւ զթղթի կոկողսն եւ զամենայն երախտաւորսն ի սմա, որպէս զի ողորմութիւն գտցուք յիշեցեալքս յիշողօքդ հանդերձ յողորմածէն աստուծոյ` աւրհնելոյն յաւիտեանս:
      
       Բայց գրեցաւ սա ի թուաբերութեանս Հայկազեան || ՊԼԷ. (1388), ի գաւառիս Սպատկերտ, ընդ հովանեաւ սրբոյն Ստեփաննոսի նախավկայի, ի դառն եւ ի նեղ ժամանակի, որում այց արասցէ Քրիստոս տառապանաց քրիստոնէից, եւ զանշարժ խաղաղութիւն իւր պարգեւ եսցէ աշխարհի, վասն զի կարիք է խաղաղութեան, եւ ոչ գո ուստէք օգնութիւն, բաց ի խնամոցն աստուծոյ` աւրհնելոյն յաւիտեանս , ամմէն:
      
       Յայսմ ամի եկն անօրէն ղանն Թամուր-Լանկ կոչեցեալ ի քաղաքն Վասպուրական, եւ առ զդղեակն եւ քարայատակ արար, զոմանս գերեաց, եւ զոմանս գահավիժեաց, եւ զայլս ի սուր սուսերի մաշեաց, եւ զերկիրն հրով ճարակեաց:
      
       ՅԱՂԱԳՍ ԿՈՒՍՈՒԹԵԱՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԻՒՍԱՑՒՈՅ
      
       Երեւան 471
      
       Գրիչ ` Սէթ
      
       Կատարեցաւ տառս Կուսութեան հրամանաւ երջանիկ եւ քաջ րաբունապետացս մերո[ց ]` Յոհ[աննիս]ի, եւ Կիրակոսի, եւ աշակերտի սոցա` հարազատ եւ ժրաջան մշակին աստուծոյ Յոհ[աննիս]ի կրաւն[աւորի ], ձեռամբ մեղսասէր եւ փծուն գրչի Սէթ սուտանուն սարկաւագի, աղաչեմ յիշել ի տէր սրտի մտաւք, եւ նոյն ինքն Քրիստոս ձեզ ողորմեսցի , ամէն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վասպ. 99. Լալ . Ցուց. սյուն. 202. Ջուլամերիկի Փոկան գյուղի
      
       եկեղեցի. (տես նաեւ 1339 թ. )
      
       Հետ. ստացող ` Տիրացու
      
       Արդ, ի վերջին աւուրս, եւ երեկոյացեալ ժամանակիս, եւ յետին դարիս ել ազգն նետողաց, որ կոչի Թամուր , այլադէմ, այլալեզու, նմանեալ երկրորդ Նեռին: Ելեալ յարեւելից եւ ընթացեալ ըն դ ամենայն տիեզերս, սրո ճարակ արարեալ զամենեսեան, եւ ըզմնացեալս գերի վարեցին: Ըզվիշտ եւ ըզկսկիծ եւ զդառնութիւն ժամանակիս ընդ գրով ո՞ կարէ արկանել: Եւ բերեալ էր ըզսուրբ աւետարանս գերի: Ես` Տիրացու կրօնաւոր, ստացայ սուրբ աւետարանս յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց` Հայրապետին, Դասապետ քահանայի, եւ տէր Սէթի, եւ ամենայն մերձաւորաց մերոց , ամէն:
      
       Գրեցաւ ի թվ. Հայոց ՊԼԷ. (1388). ընդ հովանեաւ սուրբ առաքելոյն Բարթուղիմէոսի եւ յառաջնորդո[ութեան ||| առն հեզի եւ խոնարհի |||
      
       ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ
      
       Փիրղ. 6273, էջ 180 (Լիմ անապատ)
      
       Գրիչ ` Ստեփաննոս
      
       վայր` Թիլկուրան գիւղաքաղաք
      
       Փառք ... որ կարողացոյց եւ օժանդակեալ հասոյց յաւարտ այսմ հրաշալի փառազարդ եւ լուսաշաւիղ հարցմանց եւ մեկնութեանց անհուն ծովոյս եւ խորին եւ անհասական իմաստիցն աստուածային ի լոյս վարդապետէն Վարդանայ, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի, ամէն. ի թուականութեանս Հայոց ՊԼԷ. (1388), ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին Հաճկատարեայ, ի գիւղաքաղաքս, որ կոչի Թիլկուրան, ի դառն եւ
      
       յետին ժամանակս, որ Թամուր-Լա[ն]կն խաղ[աց]եալ, եկեալ անթիւ բազմութեամբ բարբարոսօք, եւ աւերեաց զտունն Արեւելեան, ի Սմըրղանդ քաղաքէ մինչեւ յԵփրատ Տարօնոյ, եւ ապա դարձաւ: Ձեռամբ ապիկար եւ անհմուտ այսմ արուեստի Ստեփաննոս երիցու, ի խնդրոյ երջանիկ եւ աստուածահաճոյ խոճայ Ղազարին:
      
       ԿՏԱԿԱՐԱՆՔ ՈՐԴՒՈՅՆ ՅԱԿՈԲԱՅ
      
       Վիեն. 126, Տաշ. Ցուց. էջ 413
      
       Գրիչ` Ստեփաննոս երէց
      
       վայր` ժԹուրկուրան գիւղաքաղաք
      
       Արդ, ես լցեալս անչափ մեղաւք,
      
       Հիւանդացեալս ամէն դիմաւք,
      
       Ստեփաննոս երէց եւ ոչ գործաւք,
      
       Յանդգնութեամբ գրեցի ձեռաւք:
      
       Ի Հայոց մեծ թուականիս
      
       ՊԼԷ. -երորդիս (1388),
      
       Ի գեղաքաղաք Թուրկուրանիս
      
       ՅԱստուածածին սուրբ տաճարիս:
      
       Խնդրող բարի |||
      
       ՃԱՇՈՑ
      
       Երեւան 7447 (տես նաեւ 1381 թ. )
      
       Գրիչ ` Մարկոս
      
       վայր ` Ղրի՞մ
      
       ա
      
       Ցանկացող եղեալք սիրոյն Քրիստոսի եւ իւր արքայութեանն բարեպաշտ եւ հեզահոգի Յովանէս եւ համեստ զուգակից իւր Նուրմելիքն , եւ ստացան ի հալալ արդեանց իւրեանց զաստուածապատում Ճաշոց գիրքս գնով արծաթոյ, [յորդորմամբ բարեպաշտ եւ հաւատարիմ տանուտրոջ պարոն Խասպէկի ] վեցհարիւր եւ Ծ. (650) խարճովն, ի Կարապետ իրիցու եղբաւրորդուէն` Ամիր-Սարգսէն, յիշատակ իւրեանց անջնջելի եւ ծնողաց իւրեանց...:
       ... Գրեցաւ յիշատակարանս ի թվաբերութիւնն ի ծննդենէն Քրիստոսի ըստ Հայոց հաշուի ՌՅՂ. (1390), եւ ըստ Յունաց` ՌՅՂԶ. (1396), եւ ըստ Ֆռանգաց ՌՅՁԸ. (1388), եւ ըստ Ասորոց` ՌՅՀԺԱ. (1381՞ ), եւ Հաբեթական տոմարիս Հայոց ՊԼԷ . (1388), ի փետրուարի ամսոյ ԻԹ. (28), նահանջի ամի, ձեռամբ յոգնամեղի անձին` Մարկոս գրչի, եւ Քրիստոսի Յիսուսի փառք...:
      
       Գնման արձանագրութիւն
      
       բ
      
       Ես Յովանէսս գնեցի զգիրքս ի Կարապետ իրիցու եղբաւրորդոյն
      
       ԶՃ. (600) սպ[տակ ], վկայութեամբ տանուտերանց:
      
       Ես` Պուզմիշ հոռոմս` քարխանաճիս, վկայ եմ գրոցս.
      
       Ես` Մելքիսէթս եւ Մկրտիչս` Բ. եղբայրքս, վկայ եմք.
      
       Ես` Հնդուշայս` ապրեփեցս, վկայ եմ.
      
       Ես` Յեվատշայ գինեծախս, վկայ եմք, որդիք Թաֆրեզլուի.
      
       Ես` Սարգիսս Անտոնու [որդի՞ ]` կարեւորս, վկա եմ:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 5480
      
       Գրիչ ` Պետրոս
      
       ա
      
       ... Արդ, աղաչեմք զմանկունսդ սուրբ եկեղեցոյ յիշեցէք ի Քրիստոս զստացող սուրբ աւետարանիս զտէր թումա, եւ զեղբայրն իւր զՍտեփաննոս կրաւնաւորն` զհանգուցեալն ի Քրիստոս ..., եւ ինձ Պետրոս գրչի:
      
       բ
      
       Ո՜վ, դասք լուսերամից, որք հանդիպիք կենսաբեր սուրբ աւետարանիս, յիշեցէք յաստուածամերձ յաղօթս ձեր զստացող սորա զտէր Թումա զերջանիկ եպիսկոպոսն, եւ զքրիստոսունակ հոգին` զՍտեփաննոս կրօնաւոր` զփոխեցեալն ի Քրիստոս, նաեւ զաստուածասէր ծնօղքն` զհայրն զՇիրինշահ, եւ զմայրն զՇնօհվոր տիկին, եւ զհօրեղբարսն` զԹումա, եւ զյովհա[ննէս] |||
      
       Միւս գրիչ ` Ատոմ
      
       գ
      
       Զմեղուցեալս յամենայնի, զսակաւ տառապող ցանգիս, զԱտոմ սպասաւոր բանին Յիսուսի յիշել ի տէր աղաչեմ: Գրեցաւ ՊԼԷ. (1388), մարգաց ի ԻԶ. (26) եւ նոյեմբեր Դ. (4), որ է սահմի ԻԶ. (26):
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 9112 (տես նաեւ 1581 եւ 1687 թ . թ. )
      
       Գրիչ ` Թումա
      
       վայր ` Շիրիան
      
       Գրեցաւ բերան եւ բարբառս փրկչական եւ աստուածական տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ստեղծողին |ին | մերո ի տեղիս, որ կոչի Շիրիան, ձեռամբ յոգնամեղ եւ անարհեստ եւ փցուն գրչի Թումայի` անուամբ քահանայի, ի թվ. ՊԼԷ. (1388), յարեգ ամսո: Անմեղադիր լերուք, զի տեղիս անհաստատ էր, շտապով գրեցաւ: Որ զմեզ յիշէ եւ զերատաւորսն մեր` յիշեալ լիջի ինքն եւ իւրքն ի Քրիստոսէ աստուծոյ մերո, որ է աւրհնեալ յաւիտեանս: