ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

  5.

ՍԱՐԳԻՍ ԻՇԽԱՆ ԽԱՉԵՆԵՑԻ
ՈԼԱ=1182 մարտ 26 ուր.

Ի նոյն ամի (ՈԼԱ) Սարգիս ոմն Խաչենեցի կայր ի Գանձակ եւ առնոյր խարաճ. եւ ոմն պարսիկ ի յաւագ ուրբաթուն խաչեաց զնա ընդ պարիսպն, ասելով. «Խաչակից լեր Քրիստոսին քում». զոր լուեալ իշխանք նորա` տարան առ ինքեանս զպարսիկն եւ չարամահ սպանին 1:

 

 

1 Սոյն տեղեկութիւնը տալիս է մեզ Վարդան պատմիչ, Վենետիկ 1862, էջ 132:

Նոյն նահատակի մասին Մխիթար Այրիվանեցի, Մոսկվա, 1860, էջ 64 հետեւեալ տողն ունի. «ՈԼ=1181, զՍարգիս Խաչենեցի խաչեցին ի Գանձակ»:

Հմմտ. նաեւ Չամչեան, Գ. էջ 151, ՈԼԴ եւ 1185 թուականին ներքեւ, ուր նահատակիս համար ասուում է «իշխան ոմն հայոց Սարգիս»:

Երեք տարբեր թուականներից ընտրում ենք Վարդանի տուած թուականը, համարելով թէ այս է ամէնից աւելի հարազատը: ՈԼԱ=1182 թուի տարեգիրը լինելով է, նոյն տարուայ զատիկը գալիս է մարտի 28-ին, ուստի եւ աւագ ուրբաթը մարտի 26-ին: