ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

24.
ԵՂԻՍԱԲԵԹ Ի ԽԱՌԱԲԱՍՏԱՅ
ՊԽ=1391 մարտ 9.

Դարձեալ համառօտեցից զպատմութիւն միւս այլ կնոջ` աւեր աղջկան, որ էր ի Խառաբաստայ: Եւ տաճկացեալ ի Բերկրի` նստաւ ի փողոցի, որ ասի Խարաբաթ: Եւ ամենայն ոք ի մոլի երիտասարդաց եւ ի մեղսասիրաց մտանէին առ նա. մանաւանդ` այլազգիք եւ ո'չ թէ քրիստոնեայք:

Եւ եղեւ գնալ նմա ի Վան քաղաք վասն այնր գործոյ պոռնկութեան, զի անյագ էր ի մեղս: Եւ եղեւ նմա դաւ ինչ ընդ ումեք: Եւ նա երդուեալ ասէր. «Այն սուրբ Աստուածածինն, որ այս բանս այս է»: Եւ հասեալ ի վերայ բանին այլազգիք ոմանք եւ ասեն. «Է ՜ մլղուն, զիա՞րդ իշխես զայդ ասել»: Եւ նա համարձակեալ ասաց յայտնապէս. «Ասե'մ եւ ոչ ամաչեմ, զի ես ծառայ եմ սուրբ Աստուածածնին եւ հաւատամ յՈրդին նորա միածին` Յիսուս Քրիստոս` ի խաչեալ թագաւորն վասն մերոյ փրկութեան: Եւ սաստեալ անօրինացն ահացուցանէին զնա մի' ասել զայն: Եւ նա եւս վստահացեալ` խոստովանէր զՔրիստոս` Աստուած եւ Որդի Աստուծոյ:

Զոր առեալ տարան առաջի դատաւորաց. եւ անդ եւս վկայեաց թէ «զՔրիստոս Աստուած հաւատամ»: Եւ առեալ տարան զնա առաջի նոյն Խաթունին, որ յետոյ զԳոհար Թամարն դատեաց: Եւ նա բազում խոստմամբ եւ սպառնալեօք ո'չ կարաց հաւանեցուցանել զնա ուրանալ զՔրիստոս: Վասն որոյ բարկացեալ թագուհին հրամայեաց քարկոծել զնա: Եւ այնպէս կատարեցաւ ի Քրիստոս յաւուր տօնի սրբոց քառասնիցն: Եւ եղեւ նոցա պսակակից` ըստ որում եւ մահուամբ հանդիսակից:

Այս եղեւ ի ՊԽ թուականիս Հայոց, յամս նոյն մելիք Ազդնին եւ իւր կնոջն: Էր նա յերկրէն Արճիշոյ, ի զեղջէն Խառաբաստայ, եւ անուն նորա` Եղիսաբեթ: 1

1 Այս վկայաբանութիւնը ունին B 377 բ '- բ '', C 969''-970', D 442 բ ''-443 ա ', E 883'-884', G 461 ա '- բ ', H 427 բ ''-428 ա ', I 471 բ '-472 ա ', K 435 բ '-436 ա ', L 388 բ ''-389 ա ', M 464 ա '- ա '', P 373 ա '- ա '', Q 438 ա ''- բ ', R 441 ա ''- բ ', T 455 բ '-456 ա ', U 437 ա, W 399 ա ''- բ ', Y 166 ա '- ա '', Z 343 ա ''- բ ', b 501 ա '- ա '', c եւ d:

Վերնագիր չունի եւ հետեւում է Թամար Մոկացուց յետոյ:

Հմմտ. Չամչեան, Գ. 435, Յայսմ. Բ. տպ. 529'', Գ. տպ. Ա. էջ 183'', Ա. տպ. 769'-'':

Եղիսաբեթի վկայաբանութիւնը ունի նաեւ N434 ձեռագիրը (Գէորգեան ցուցակ), էջ 501ա'-բ', որ մեր բնագրի հետ համաձայն է, ուստի համեմատութեան չենք առել: Նոյնպէս վկայաբանութեան վերջում գրուած «Եւ արդ զիս ով ոք ողբասցէ…» հատուածը բաց ենք թողել: